Լրահոս
Կարևոր


«Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան

Հասարակություն

Պոլիտեխնիկի 92-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոյին հատուկ մոտիվացիոն ելույթով հանդես եկավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, պոլիտեխնիկի շրջանավարտ Արմեն Ստեփանյանը։ Նա ոչ միայն հաջողակ ղեկավար է երկրի ամենախոշոր արդյունաբերական կառույցներից մեկում, այլ նաեւ պոլիտեխնիկյան համայնքի շրջանավարտ, որը հավատարիմ է իր կրթական արմատներին։

«Այսօրվանից այնպիսի հիմք է դրված, որը ձեր ապագա կյանքի ու կարիերայի, ինչո՞ւ ոչ, նաեւ ձեր անձնական կյանքի համար կարեւոր է։ Ուզում եմ շնորհավորել նաեւ մեզ՝ շրջանավարտներիս, որովհետեւ այսօր մեր համայնքը հարստացավ, եւս 935 հոգի համալրեց մեր բանակը»,- ասաց նա։

Արմեն Ստեփանյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունն այսօր ՀՀ-ում շարժիչ ուժ է։ Եվ հենց այս բուհն է որակյալ կադրերով ապահովում ոլորտը։ «Կա կարծրատիպային մտածելակերպ, թե Պոլիտեխնիկում, բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, մնացած բոլոր մասնագիտությունները ոչ պոպուլյար եւ ոչ մոդայիկ են, օրինակ, քիմիա, լեռնային գործ։ Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ հենց այդտեղ է, որ որակյալ կադրերի մեծ պահանջարկ կա։ Իմ անձնական փորձով կարող եմ ասել՝ եթե կայանում ես այդ ոլորտում, ապա արտասահմանում էլ ձեզ վրա կարող են ուշադրություն դարձնել։ Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատում են մեր սիրելի բուհի 600-ից ավելի շրջանավարտներ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին հայացքից ոչ մոդայիկ համարվող մասնագիտություններն իսկապես այսօրվա աշխարհում ունեն մեծ պահանջարկ։ Ես ինքս քիմիական ֆակուլտետի շրջանավարտ եմ»,- նշեց նա։

Արմեն Ստեփանյանը Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներին հետեւյալ խորհուրդը տվեց․ «Չի կարելի դադարել սովորել, անընդհատ պետք է ինքնակրթվել։ Եվ ամենակարեւորը՝ երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, դա հենց ամենակարեւոր պահն է, երբ անընդհատ պետք է շարունակել ինքնակրթվել։ Չդավաճանեք այն արժեքները, որոնք այս պատերը մեզ տալիս են։ Սա այն բուհն է, որը մեզ միավորում է որոշակի արժեքներով, այստեղ մի մեծ արժեքային համակարգ է ձեւավորվում, որն ամբողջ կյանքում ձեզ հետապնդում է։ Եվ հիշեք մի կարեւոր բան, որ անփոխարինելի մարդ չկա, դա շատ կարեւոր է։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք՝ ձեզ տեսնել այլ կարգավիճակում՝ մեր գործընկերների կարգավիճակում, ինչու չէ, ապագայում մենք ուզում ենք ձեզ տեսնել որպես մեր ղեկավարներ»,- ասաց Ստեփանյանը։

Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըԹրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Շուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Հայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ ԱրզումանյանԱյսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Պատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ռուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»