ԲԱՐԻ ԼՈՒՐ: Վերադարձած գերիների թվում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան
ԱպրելակերպՏավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Սիրելի՛ հայրենակիցներ, անցած գիշեր հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, ով գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից։ Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։ Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»,-գրել է նա: Նշենք, որ դեկտեմբերի 14-ին՝ կեսգիշերին մոտ, Հայաստան են վերադարձել Ադրբեջանում գտնվող 44 գերիներ, որոնց թվում կան ինչպես վերջին պատերազմում գերեվարված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, այդպես էլ նախքան պատերազմը Ադրբեջանում հայտնված մի քանի ՀՀ քաղաքացիներ: Փոխանակումը տեղի է ունեցել «12-ը՝ 44-ի դիմաց»: Նյութի աղբյուրը`MaxInfo.am