Լրահոս
Կարևոր


Բոլորն առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվում. ինչո՞ւ դասեր չենք քաղում մեր իսկ պատմությունից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կան որոշակի օրինաչափություններ, որոնք անընդհատ դրսևորվում են մեր պատմության ընթացքում։ Դրանց թվում է այն, որ անընդհատ հայությունը հույսեր է կապում, թե դրսից ինչ-որ մի բարի թագավոր կամ երկիր պետք է գա ու մեզ այս ծանր վիճակից հանի։ Այսպիսի իրողությունը բնորոշելու համար կարելի է հստակ դիտարկել պատմական օրինակներով։ Օրինակ՝ Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանի վերջին հատվածում, երբ թագավորության գլխավերևում ամպեր էին կուտակվում, այնպիսի մտայնություն էր ձևավորվել, որ հարկավոր է Եվրոպայից խնդրել, որ քրիստոնյա թագավորները կամ Հռոմի պապը Կիլիկիայի փրկության համար խաչակրաց արշավանքներ նախաձեռնեն։

Հենց այդ շրջանակներում է, որ անընդհատ պատվիրակություններ էին ժամանում Եվրոպա օգնության և միջամտության խնդրանքներով։ Բայց որևէ արշավանք էլ չնախաձեռնվեց, փոխարենը Կիլիկիայի ներսում պառակտում առաջացավ ունիթորականների և հակաունիթորականների միջև։ Մյուս կողմից էլ՝ արագացավ հայկական թագավորության անկման գործընթացը, քանի որ եվրոպական միջամտություն խնդրելու փորձերի արդյունքում մամլուքների կողմից կառավարվող Եգիպտոսն ավելի ու ավելի էր գրգռվում։

Նույնատիպ իրավիճակի կարող ենք հանդիպել նաև որոշ ժամանակ անց, երբ հայությունն արդեն հեծում էր պարսկական ու թուրքական լծի տակ, ու ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու փնտրտուքներ էին սկսվել։ Դրա շրջանակներում տարբեր նախաձեռնություններ եղան, որ եվրոպական տերությունները, այդ թվում ու մասնավորապես Ռուսաստանը, պետք է գան ու մեզ փրկեն։ Հենց այդ տրամաբանության ներքո էր Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի գործունեությունը։

Իսկ ավելի ուշ՝ արդեն Հայոց ցեղասպանության ժամանակ, դարձյալ այնպիսի մտայնություն կար, որ, ի վերջո, մեծ տերությունները կմիջամտեն ու թույլ չեն տա, որ հայ ժողովուրդը բնաջնջվի։ Բայց արդյունքում տեսանք, որ ոչ մի միջամտություն էլ տեղի չունեցավ։ Ավելին, կայսերական Գերմանիան նույնիսկ խրախուսական դեր էր ստանձնել հայերի կոտորածների կազմակերպման հարցում։ Արդյունքում հայ ժողովուրդը մնաց միայնակ թուրքական յաթաղանին դեմ հանդիման։

Բայց զարմանալին այն է, որ բազմաթիվ փաստեր մեր աչքի առաջ ունենալով՝ պատմությունից այդպես էլ դասեր չենք քաղում։ Գերմանացի փիլիսոփա Հեգելի այն խոսքը, թե «պատմությունից սովորում ենք, որ պատմությունից ոչինչ չենք սովորում», տվյալ դեպքում հենց մեզ է բնորոշում։ Ու մինչև հիմա էլ հանրության մեջ ընդունված այնպիսի պատկերացում կա, թե միջազգային հանրությունը, եվրոպական տերությունները, Ռուսաստանը կամ քաղաքակիրթ աշխարհը մեզ «դավաճանեց», հերթական անգամ նրանք դավադիր կերպով վարվեցին մեզ հետ։ Այսպիսի պատկեր է նաև Արցախի հարցով։ Երբ Արցախը շրջափակման մեջ էր ու ծանր վիճակում էր, շատերը մտածում էին, թե միջազգային հանրությունը, Հաագայի դատարանը, միջազգային կառույցները, մարդու իրավունքների ջատագով Եվրոպան կամ ռուս խաղաղապահները կմիջամտեն, ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա։ Բայց հերթական անգամ համոզվեցինք, որ Եվրոպան, միջազգային կառույցները և մյուս արտաքին դերակատարները, բացի կոչերից ու դատարկ դատապարտող հայտարարություններից, ոչինչ չարեցին՝ այդպիսով կանաչ լույս վառելով Ադրբեջանի առաջ։

Իսկ Ադրբեջանը ռազմական հանցագործությունների արդյունքում հայաթափեց Արցախը։ Ու հերթական անգամ հայ ժողովուրդը մնաց միայնակ։ Բայց գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ է ամեն անգամ այսպիսի իրավիճակը կրկնվում։ Խնդիրն այն է, որ մենք հույսներս մեզ վրա չենք դնում, չենք զարգացնում ու հզորացնում մեր պետությունը, որպեսզի տարածաշրջանային ու համաշխարհային ազդեցություն ունեցող երկրները և կառույցները մեզ հետ հաշվի նստեն ու համապատասխան քայլեր ձեռնարկեն, իսկ հայ ժողովրդի ձայնը լսելի լինի։ Չէ՞ որ ակնհայտ է՝ երկրներն առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվում, այլ ոչ թե համամարդկային արժեքներով։

Իրականում այնպիսի մտածելակերպ պետք է ձևավորել, որ հայությունն ինքը պետք է կերտի իր ապագան, հետո միայն հաշվի առնել արտաքին դերակատարներին ու նրանց քայլերը։ Նախ՝ պետք է քեզանից ուժ ներկայացնես, որ արտաքին ուժերը քեզ հետ հաշվի նստեն։ Իսկ երբ որ արդեն քեզանից ուժ ես ներկայացնում, դաշնակցային հարաբերությունների արդյունքում կարելի է շատ ավելի հեռուն գնալ, քան կարելի էր անել միայնակ։ Մեր ամենամոտ դաշնակիցն ու բարեկամը այս պահին Ռուսաստանն է, որի հետ համագործակցությունը խթանելու հետ մեկտեղ պետք է աշխատել նաև մյուս ազդեցիկ դերակատարների հետ, այդ թվում՝ նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի։

Բայց պատմության դասերը նաև վկայում են, որ պետք է ամեն կերպ խուսափել աշխարհաքաղաքական հզոր կենտրոնների բախման դաշտ մտնելուց, ինչպիսին այսօր հավաքական Արևմուտք - Ռուսաստան առճակատումն է։ Բախման մրցադաշտ դարձած երկրները միշտ ամենից շատն են տուժում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՀաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա