«Բավարիան» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Կինգսլի Կոմանի հետ
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը գոհ է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանի մրցելույթներից և ցանկանում է շարունակել համագործակցությունը նրա հետ:
Bild-ի հաղորդմամբ՝ «Բավարիան» արդեն բանակցություններ է սկսել Կոմանի հետ նոր՝ 5 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Կինգսլի Կոմանը 17 միլիոն եվրոյի դիմաց Թուրինի «Յուվենտուսից» կատալոնական «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականին: