‼️ՀՐԱՏԱՊ. Թշնամին 150 հոգի հայ կամավորական է գերեվարել. մեծ մասը Շիրակի մարզից են
ԱպրելակերպԽծաբերդի մոտ կամավորականների 150 հոգանոց խումբ գերի է ընկել: Շիրակի մարզի տարբեր համայնքերից ահազանգում են՝ հարազատները 3 օր Արցախի Խծաբերդի մոտակայքում շրջափակման մեջ են եղել, հիմա էլ գերի են ընկել։
Շիրակի մարզի բնակչուհի Ռ. Թ.–ն Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ իր փեսան՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը (ծնված 1992 թ.-ին), իր կամավորական ընկերների հետ ավելի քան 3 օր եղել է շրջափակման մեջ, իսկ երեկ արդեն ադրբեջանական տիրույթում տեսել են, թե ինչպես այդ ջոկատը գերի է հանձնվում:
@ArmeniaSputnik