Լրահոս
Կարևոր


Պատմությունը մեզ հուշում է, որ ամեն աղետ չի գալիս թշնամու թրով․ շատերը գալիս են ղեկավարի ստորագրությունից․ Հրայր Կամենդատյան

Քաղաքականություն
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Եթե այսօր Բաքվում հայ ղեկավարներին դատում են այն պատճառաբանությամբ, որ նրանք գործել են Նիկոլ Փաշինյանի հրահանգներով, ապա նույն տրամաբանությամբ ամենամեծ մեղավորը հենց հրահանգ տվողն է։

Նման մարդուն Վաշինգտոնի սեղանին մոտ թողնելը նույնն է, ինչ հրդեհից փրկված տան բանալին հանձնել նրան, ով առաջինն էր կրակը գցել։

Պատմությունը մեզ հուշում է, որ ամեն աղետ չի գալիս թշնամու թրով․ շատերը գալիս են ղեկավարի ստորագրությունից։

1918 թվականին Բաթումի պայմանագիրը ստորագրածները մտածում էին ժամանակ շահել, բայց վրձնեցին քարտեզ, որտեղ Հայաստանը սեղմվեց խեղդվող մարդու պես։

1920-ի Ալեքսանդրոպոլի պայմանագիրը՝ ստորագրված պարտության հողի վրա, գրեթե վերացրեց մեր պետականությունը, և հողը բաժանվեց, ինչպես որսի միսը գայլերի շրջանում։

Ավելի ուշ, 1921-ին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով մեր հայրենիքի հսկայական հատվածներ հանձնվեցին ուրիշներին՝ «կայունության» անվան տակ։

Այս օրինաչափությունը պարզ է․ ով նստում է սեղանի մոտ վախով, վերադառնում է սեղանից կորուստներով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ իր երկրի ամենածանր օրերին ճնշման տակ էր։ Փորձեցին պարտադրել, որ հանձնի հող, որ թողնի պայքարը։ Նա մերժեց։

Այսօր նույն Դոնալդ Թրամփը, որը ժամանակին սեղմում էր նրան զիջումների, ստիպված է սիրաշահել ու հարգանքով մոտենալ։ Որովհետև քաղաքական աշխարհում արժանապատվությունը երբեք չի կորցնում իր արժեքը։

Իսկ մենք ի՞նչ ունենք։ Նիկոլ Փաշինյանը նստել է սեղաններ, որտեղ թղթերը գրված են ուրիշի լեզվով ու ուրիշի շահով։ Նրա ստորագրության հետքը կարելի է գտնել այն փաստաթղթերի տակ, որոնք մեզ զրկել են հողից, դիրքից ու ապագայի անվտանգությունից։

Նրան նորից այդ սեղանին մոտ թողնելը նույնն է, ինչ գայլին հանձնել ոչխարների հաշվառման գիրքը կամ ավազակին վստահել պետական գանձարանի բանալին։

Թույնը պահում են մանուկներից, դավաճաններին՝ պետական սեղաններից։

Ով հանձնել է հայրենի հողը, նա չի կարող ստորագրել հայրենիքի ապագան։

Հայաստանի անունից բանակցելու իրավունք պետք է տրվի նրանց, ովքեր կկանգնեն ինչպես լեռը՝ քամու առաջ, ոչ թե կծալվեն ինչպես խոնարհվող եղեգը։

Որովհետև այդ սեղանի վրա դրված թղթերը միայն քաղաքական չեն․ դրանց վրա դրված է զինվորի արյունը, որբի հույսը, ու վերադարձի երազանքը։

Եվ հիշեք՝ ապագան չի կառուցվում այն ձեռքերով, որոնք քանդել են անցյալը»։

Ձեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով