Լրահոս
Կարևոր


Հայ Առաքելական Եկեղեցին ընդդիմություն չէ, այլ հայ ազգի ոգին

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսից սկսած կազմակերպված հարձակումների նոր փուլ է սկսել՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Թիրախում հայտնվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, եկեղեցու բարձրագույն հոգևոր դասը և ազդեցիկ թեմերի առաջնորդներ։ Կարճ ժամանակ անց իշխանությանը մերձ կանգնած շրջանակներն առաջ քաշեցին մի շարք անընդունելի թեզեր, որոնցից մեկը Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու և նրան փոխարինելու գաղափարն էր։ Բացառիկ ագրեսիայի դրսևորմամբ անգամ փորձ է արվել հարձակում գործել Վեհարանի վրա, ինչը կանխվել է։ Իսկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը կալանավորվել են և մինչ օրս պահվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ նոր առաջարկով՝ «Մայր Աթոռի նորոգման օրակարգ» անվան տակ։ Փաստացի այն ենթադրում էր Գարեգին Բ-ի հեռացում, նրան ժամանակավոր փոխարինողի նշանակում՝ որևէ ամուսնացած քահանայի տեսքով։ Այս նախաձեռնությունը, որ ուղղակիորեն հակասում է դարերով ձևավորված «Կանոնագիրք հայոց»-ին, ուղեկցվել է սպառնալիքներով՝ Էջմիածնում հակաեկեղեցական հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ քաղաքական, հասարակական և հոգևոր շրջանակներ բազմիցս հերթապահություն են իրականացրել Մայր Աթոռի տարածքում՝ կանխելու հնարավոր գրոհը։

Փաշինյանի հակաեկեղեցական արշավը բնավ պահի ազդեցության արդյունք չէ։ Այն ունի ակնհայտ ծրագրավորված, համակարգված բնույթ և կարծես ներշնչված է արտերկրյա ուժերից, որոնք նպատակ ունեն խարխլել հայ ժողովրդի ինքնության հիմնասյուներից մեկը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Նման գործողությունները ներքին քաղաքական հաշվարկներից անդին միտված են հայ հասարակության հոգևոր ու ինքնության հենասյուները կազմաքանդելուն։

Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ի դեմ նախկինում ևս հարձակումներ եղել են։ Մասնավորապես՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո գործեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» անվանումով շարժումը։ Սակայն այս անգամ հարվածը ոչ միայն ուղղված է անձին, այլ ամբողջ եկեղեցական ինստիտուտին։ Արդյունքում՝ Եկեղեցու ամբողջական վերնախավը և հոգևոր դասը համախմբվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ՝ որպես ինքնության պաշտպանական գիծ։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը, Պոլսո Հայոց Պատրիարքարանը հանդես են եկել հրապարակային հայտարարություններով՝ դատապարտելով Փաշինյանի քաղաքականությունը։ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որին մամուլը նախկինում ներկայացնում էր որպես Փաշինյանի՝ հնարավոր կաթողիկոսական թեկնածու, հանդես է եկել հստակ դիրքորոշմամբ. «Ներկա պահին մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն է Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը։ Եկեղեցական դասը և հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնան նրան, պաշտպանեն և աղոթեն նրա համար»։

Ի դեպ, Փաշինյանի վերջին այցի ընթացքում Ստամբուլում նրան չէր դիմավորել որևէ հայ եկեղեցական։ Սահակ Մաշալյանն այս քայլը բացատրել է որպես բողոքի ակտ՝ ի պատասխան Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը։

Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի ամենահին պետական եկեղեցին է։ Հայ ժողովուրդն առաջինն է, որ Քրիստոսին ընդունել է որպես հավատք և քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Հենց Եկեղեցին է դարեր շարունակ եղել մեր մշակույթի, լեզվի, հավատքի, ազգային ինքնության պահապանը՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո հենց Եկեղեցին էր ժողովրդի կողքին, այն պահին, երբ իշխանությունները, փաստացի, լքել էին Արցախը և արցախահայությանը։

Բնական է, որ այս հոգևոր ու ինքնապահպան շերտը խանգարում է այն ուժերին, որոնք ձգտում են Հայաստանը զրկել ինքնության զգացումից։ Այդ պատճառով էլ Հայ Առաքելական Եկեղեցին դիտարկվում է որպես խոչընդոտ։ Փաշինյանի հակաեկեղեցական հռետորաբանությունն ու գործողությունները որևէ կապ չունեն եկեղեցու նորոգման կամ բարեփոխման հետ։ Սա բացահայտ ռազմավարություն է՝ ուղղված ազգային ինստիտուտների վերացմանը։

Պետք է հստակ արձանագրել՝ Եկեղեցին ընդդիմություն չէ։ Այն ազգային հոգու, համախմբվածության և գոյատևման խորհրդանիշն է։ Այո, Եկեղեցականներն իրենց քաղաքացիական իրավունքով մասնակցում են ընդդիմադիր շարժումներին, այդ թվում՝ Բագրատ Սրբազանը՝ «Սրբազան պայքարի» առաջնորդը։ Սակայն եկեղեցին չի դառնում ընդդիմություն՝ քաղաքական իմաստով։ Եկեղեցին մնում է հավատի, հոգու և ազգային արժանապատվության դարավոր պահապանը։

Իշխանությունների վարքագիծը, որի տրամաբանության մեջ տեղավորվում է նաև բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ եկեղեցուն աջակցության պատրաստակամության համար, հակասում է ոչ միայն ժողովրդավարական սկզբունքներին, այլև սպառնում է Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերին։

Այսօր Հայաստանն ունի ընտրություն. կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու կողքին կամ խզել մեր գոյության դարավոր շղթան։ Մեր պատմական փորձն ապացուցել է՝ երբ ազգը թողել է իր հոգևոր հիմքը, պարտվել է։ Իսկ երբ պահել է այն՝ փրկվել է։

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու