Լրահոս
Կարևոր

Արտաքին վերահսկողությամբ միջանցքը Հայաստանի համար կլինի ոչ թե «խաղաղության խաչմերուկ», այլ՝ ինքնիշխանության գերեզմանաքար

Քաղաքականություն

Վահագն Սարոյան. «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետի հետ

Հարցազրույցը` «Past.am»-ի

– Պարոն Սարոյան, ի՞նչ սպառնալիքներ եք տեսնում սպասվող Փաշինյան – Թրամփ – Ալիև հանդիպման և մասնավորապես Սյունիքի միջանցքի գաղափարի մեջ, երբ խոսվում է օտարերկրյա մասնավոր անվտանգության ուժերի ներգրավման մասին։

– Սյունիքի մարզն այս պահին կանգնած է պատմական վտանգի առաջ։ Եթե այսպես կոչված «միջանցքի» գաղափարը իրագործվում է արտաքին վերահսկողությամբ՝ թեկուզ ամերիկյան մասնավոր ընկերության միջոցով, ապա մենք գործ ունենք պետական սուվերենության՝ կոնկրետ և տեսանելի կորստի հետ։

Ոչ մի ինքնիշխան երկիր չի կարող իր տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունը հանձնարարել այլոց՝ առանց խորքային հետևանքների։ Իսկ երբ այդ վերահսկողությունն իր վրա է վերցնում մի երկիր, որը համարվում է աշխարհաքաղաքական գերտերություն, ապա խոսքը միայն տարածք չէ, այլ՝ պետականության հիմք է։

Հետևանքները կարող են աղետալի լինել։ Նախադեպը վտանգավոր է՝ այն կարող է կրկնվել այլ մարզերում։ Իսկ Սյունիքը Հայաստանի միակ ցամաքային ելքն է Իրանի հետ, ու եթե այստեղ թուլանում է վերահսկողությունը, ապա Հայաստանը փաստացի դառնում է կիսաշրջափակված պետություն։

– Բայց իշխանությունները հայտարարում են, թե խոսքը «միջանցքի» մասին չէ։ Սա ձեզ համոզիչ մեկնաբանությո՞ւն է թվում։

– «Միջանցք» բառն, անկախ նրանից, օգտագործում է այն պաշտոնական Երևանը, թե՝ ոչ, փաստացիորեն կիրառվում է Անկարայի և Բաքվի օրակարգում հենց էքստերիտորիալ տրամաբանությամբ։ Նրանց պատկերացմամբ՝ դա հատված է, որը դուրս է գալիս ՀՀ լիարժեք վերահսկողությունից։

Եթե դա դառնում է վերահսկվող երրորդ ուժի կողմից՝ նույնիսկ «մասնավոր» կոչված ընկերության, ապա այն դառնում է իրական վերահսկողության կորուստ։ Ո՞վ է որոշում այնտեղ ո՛վ կանցնի, ո՛վ չի անցնի, ո՞վ է ապահովում անվտանգությունը։ Եթե դա որոշում է այլ պետության տարածքում գործող ընկերությունը՝ նշանակում է դա այլ պետության վերահսկողություն է, ոչ թե քո պետության։

– Իսկ պատմական համատեքստո՞ւմ նման իրավիճակներ եղել են։

– Իհարկե։ Դիտարկենք Դանցիգի միջանցքի օրինակը 1930-ականների Եվրոպայից։ Գերմանիան պահանջեց միջանցք Լեհաստանից՝ տնտեսական պատճառաբանությամբ։ Լեհաստանը հրաժարվեց։ Արդյունքում Գերմանիան հարձակվեց՝ սա դարձավ երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ։ Միջանցք բառը երբեք չի ավարտվում խաղաղությամբ։ Այն միշտ պահանջում է նորը։ Մի զիջումը բերում է մյուսը, ճնշումը՝ հաջորդ ճնշումը։

– Իսկ ի՞նչ կարող են անել ապագա իշխանությունները, եթե նման համաձայնություն կնքվի այսօր։ Կկարողանա՞ն չեղարկել։

– Տեխնիկապես՝ կարող են։ Իրավաբանական իմաստով՝ բարդ է։ Խոսքը պայմանավորվածությունների մասին է, որոնք կնքվում են գործադիրի մակարդակով, բայց իրենք միջազգային իրավունքի շրջանակներում կարող են ձեռք բերել պարտադիր ուժ։ Ապագա իշխանությունը, եթե նույնիսկ ունի քաղաքական կամք, ապա այն ստիպված կլինի գործ ունենալ ճնշումների, սանկցիաների կամ ներդրումային պահանջների հետ։

Մենք ունենք նման նախադեպեր։ Արցախի հարցը հենց այդ դեպքն էր։ Ոչինչ չվավերացվեց օրինական կերպով, բայց փաստացի Հայաստանը կորցրեց ամբողջ տարածքը՝ առանց իրավական դիմադրության հնարավորության։ Եվ հիմա նույն վտանգն է կախված Սյունիքի վրա։

– Կարո՞ղ ենք պնդել, որ այս ամենը կործանարար ժառանգություն է թողնում ապագա սերունդներին։

– Այո, թողնում է փշրված ինքնիշխանություն, իրավական անորոշություն, և միջազգային ճնշումներով ուղեկցվող նոր քաղաքական փակուղի։ Եթե այս իշխանությունները շարունակեն բանակցել ժողովրդի կամքից դուրս, ապագա իշխանությունը կկանգնի երկընտրանքի առաջ՝ կամ ընդունել ստանձնած պարտավորությունները, կամ ենթարկվել պատժի։

Հենց այս հարցում է կարևոր պետական մտածողությունը։ Երբ գործարք ես անում՝ պետք է մտածես ոչ թե միայն այսօրվա մասին, այլ նաև վաղվա։ Ինչպես ասում է մի իմաստուն խոսք՝ պետությունը կառավարում են ոչ թե մինչ ընտրությունները, այլ՝ ընտրություններից շատ հետո։

– Ներողություն խնդրեմ, բայց այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ շահերով է շարժվում ներկայիս իշխանությունը։ Ինչո՞ւ են նրանք այսքան հետևողական այս ճանապարհին։

– Կարծում եմ՝ ոչ պետական, այլ՝ անձնական և իշխանամետ շահերով։ Նրանք առաջնորդվում են պահելու, մնալու և դրսում դուր գալու մոլուցքով։ Եվ դրա համար պատրաստ են ամեն զիջման։ Այդ «խաղաղության աղավնիների» քարոզը կառուցվում է հայրենիքի հաշվին՝ պատմության, հավատքի ու արժեքների արժեզրկմամբ։

Նրանց համար պատմությունը բեռ է, ոչ թե զենք։ Իսկ հայ ժողովրդի համար պատմությունը հիշողություն է՝ որն առաջնորդում է։ Հետևաբար նրանք ի սկզբանե անհամատեղելի են ժողովրդի հոգեբանության և ազգային շահերի հետ։

– Այս ֆոնին շատերը հիշատակում են գործարար Սամվել Կարապետյանի պահվածքը։ Ձեր կարծիքով ի՞նչ նշանակություն ունի նման մարդկանց դիրքորոշումը։

– Սա չափազանց կարևոր հարց է։ Սամվել Կարապետյանի նման գործարարներն այն սակավաթիվ մարդիկ են, որոնք կարողացել են համադրել հաջողությունը, հայրենասիրությունն ու պետական մտածողությունը։ Նրա ներդրումները Վանաձորում կամ էներգետիկ ոլորտում ոչ միայն տնտեսական, այլ նաև ազգային անվտանգության առումով են կարևոր։ Եվ երբ պետությունը սկսում է քաղաքական հետապնդումներ նման մարդկանց նկատմամբ, սա ուղիղ հարված է հենց պետականությանը։

Նման մարդիկ պետք է լինեն պետության գործընկերները՝ ոչ թե թիրախները։ Եվ այս իշխանությունը՝ փոխանակ աջակցելու նման արժեքավոր կադրերին, կռվում է նրանց դեմ, որովհետև նրանք իրենց գոյությամբ հերքում են այսօրվա իշխանության սնանկությունը։

– Եթե ամփոփենք՝ ո՞րն է ելքը այս իրավիճակից։

– Ելքը մեկտեղված է՝ պետական մտածողություն, հանրային կամք և պատասխանատվություն։ Ժողովուրդը պետք է հասկանա՝ ինչ է տրվում ինչի դիմաց։ Այսօր իշխանությունը տալիս է ինքնիշխանություն՝ խաղաղության պատրանքի դիմաց։ Բայց մենք չենք ապրելու պատրանքի մեջ։ Մենք ապրելու ենք այդ որոշումների հետևանքների տակ։

Պետք է վերակառուցվի ոչ միայն քաղաքական համակարգը, այլ՝ նաև արժեհամակարգը։ Ոչինչ չի ավարտվել, քանի դեռ հասարակությունը չի լռել։ Իսկ մեր ժողովուրդը լռել չի սիրում, երբ խոսքը գնում է հողի, ինքնության ու ապագայի մասին։

«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»