‼️Արայիկ Հարությունյանը մեղադրո՞ւմ է Փաշինյանին
ՔաղաքականությունԱրցախի նախագահը պնդում է, որ չի ունեցել հնարավորություն ապահովելու Արցախի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը՝ ակնարկելով, որ ՊԲ-ն կառավարվել է Հայաստանի իշխանության կողմից։
«Արդյո՞ք ես ունեցել եմ հնարավորություն, որպեսզի ապահովեմ Արցախի տարածքային ամբողջականությունն ու անվտանգություն։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ փաստացի Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջև մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ նպաստ բերելու Հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական լիազորություններից ու հնարավորություններից»,-իր ուղերձում նշել է Հարությունյանը: