Լրահոս
Կարևոր


Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Թրամփի մասնակցությամբ ստորագրված համաձայնագիրը, անկախ ամեն ինչից և Հայաստանի համար բացասական այլ զարգացումներից, ևս երկու առումով չափազանց խնդրահարույց է, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի արձագանքի վերաբերյալ։ Զուր չէ, որ արևմտյան մամուլն այժմ էյֆորիկ տրամադրությունների մեջ է, հայտարարում են, թե Արևմուտքին հաջողվել է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Գերմանական «Դոյչե Վելլե» պարբերականն, օրինակ, հատուկ ընդգծում է, որ Ռուսաստանին դուրս են մղել Թրամփն ու Էրդողանը։

«Ալեքսանդր I-ի և Նիկոլայ I-ի ժամանակներից եկող՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի բացառիկ ազդեցության ավարտ։ Ահա թե ինչ է նշանակում ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը։ Բաքուն և Երևանը պայմանավորվածությունների հիմնական պարամետրերը համաձայնեցրել են առանց Մոսկվայի մասնակցության, փոխարենը՝ ամերիկյան վարչակազմի ակտիվ միջնորդությամբ և Թուրքիայի աջակցությամբ։ Դեռևս հինգ-յոթ տարի առաջ նման բան անհնար էր պատկերացնել», - գրել է գերմանական պարբերականը։

Իսկ որ Ռուսաստանն ու հատկապես Իրանը չափազանց կոշտ են արձագանքելու, որևէ մեկը կասկած չունի։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել և հիշեցրել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ։

Ռուսաստանից առայժմ զուսպ, բայց և սպառնալից են արձագանքում, սպառնալիքների լեզվով վերջին երկու օրերին խոսում էին նաև Իրանից, ընդհուպ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին էր կոշտ զգուշացումներ արել Հայաստանին և Միացյալ Նահանգներին։

Թեպետ երեկ Իրանի արտգործնախարար Աբասարախչին հայտարարել է, թե միջանցքի թեման մի կողմ է դրվել և խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհին, որը կանցնի Հայաստանի տարածքով, այդ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո։

Այդուհանդերձ, ըստ Իրանի ԱԳՆ-ի, ցանկացած օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում կարող է բացասաբար ազդել խաղաղության և կայունության վրա, իսկ ամերիկյան ընկերության ներկայությունը մտահոգիչ է։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, թե սա այն միջանցքը չէ, ինչ լրատվամիջոցներում չափազանցված է։ Ըստ Փեզեշքիանի՝ Իրանի պահանջները բավարարված են, միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ այդ ճանապարհը պատրաստում են կառուցել հայկական և ամերիկյան ընկերությունները։

Համենայնդեպս, Փեզեշքիանը, որ առաջիկա շաբաթներին ժամանելու է Հայաստան, տեղեկացրել է, որ առաջիկայում Թեհրան է մեկնելու Հայաստանի փոխարտգործնախարարը, տեղում հենց Իրանին է հայտնելու հայկական կողմի դիտարկումները և փորձելու է հանգստացնել։

Էմիլիա Հարությունյան

Ամեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում