Լրահոս
Կարևոր

Հայաստանի հեղինակությունը «բարձրացնելու» քարոզչական փուչիկն ու մեջքից հարվածը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներդրումային միջավայրի բարելավումը, արտերկրի բիզնես շրջանակների մոտ երկրի հեղինակության բարձրացումը և զբոսաշրջությունը խթանելը միշտ էլ առանցքային թեմաներ են եղել ցանկացած երկրի, առավել ևս՝ Հայաստանի տնտեսական և ներքաղաքական օրակարգում։ Եվ այս տեսանկյունից կարևոր է այն հանգամանքը, թե արդյոք իրական քայլեր կատարվում են նշված ուղղություններով։ Խնդիրն այն է, որ այս հարցում Հայաստանում իշխանություններն առաջնորդվում են լուն ուղտ շինելու քաղաքականությամբ, այսինքն՝ յուրաքանչյուր փոքր իրադարձություն ներկայացնել որպես աշխարհացունց և աննախադեպ իրադարձություն։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։ Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում»: Դեռ մի կողմ թողնենք, որ խոշոր համերգներ Հայաստանում եղել են միշտ, ընդ որում՝ անհամեմատ մեծ ընդգրկումներով: Իրականում համերգներին մասնակցությունը երկրի բնակչության իրական տրամադրությունների ու տրամադրվածությունների արտահայտիչ չէ, հասարակությունը միշտ էլ մասնակցել է տարբեր միջոցառումների, համերգների, բայց դա երբեք չի նշանակել, որ մարդիկ երջանիկ են երկրում կատարվածով, գոհ են իշխանություններից ու նրանց արածներից: Բայց հասկանալի է, որ ընտրությունների շեմին Նիկոլ Փաշինյանը փորձելու է PR քաղել ոչ միայն ամեն մի համերգից, ամեն մի միջոցառումից, այլև նույնիսկ ամեն մի կատարված երգից: Ու դա անելու է բոլոր մեթոդներով:

Օրինակ՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի հետ կապված հանրությանն այնպես ներկայացվեց, թե նրա «աննախադեպ» համերգը տեղի է ունենալու Սնուփ Դոգի այդպես էլ չկայացած համերգի փոխարեն, որի համար կառավարությունը մեծ գումար էր տրամադրել։ Ըստ այդմ, կառավարությունը Լոպեսի համերգի համար 6 միլիոն դոլար գումար տրամադրեց։ Ու այնպես էլ չէ, որ Լոպեսը առանձնահատուկ գալու էր միայն Հայաստան՝ համերգով հանդես գալու. ուղղակի տարածաշրջանային տուրի շրջանակներում կատարված այց-համերգ էր։ Իհարկե, լավ է, որ նման մակարդակի երաժիշտը այցելում է Հայաստան, հակառակը պնդողների պահվածքն էլ է անհասկանալի: Բայց այստեղ հարցն այն է, թե ինչու է նման ահռելի գումար տրամադրվում պետբյուջեից: Ու պատահական չէ, որ մեծ քննադատության ալիք սկսվեց կառավարության հասցեին, թե այդ 6 մլն դոլարը կարող էր ծախսվել ավելի հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ: Իսկ Հայաստանում նման հրատապ խնդիրների պակաս չկա։ Առավել ևս, որ գումարների «հետվերադարձի» առումով այնպիսի անհեթեթ թվեր են շրջանառվում, որ կասկածներն ու քննադատությունն ավելի է մեծանում: Սակայն խոսքը նույնիսկ այդ մասին չէ:

Բանն այն է, որ այս ֆոնի ներքո իշխանական քարոզչությունը փորձում է ամեն կերպ արդարացնել համերգի կազմակերպումը, թե դա նպաստում է Հայաստանի ճանաչելիության տարածմանը, երկրի հեղինակության բարձրացմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը։ Իշխանությունների այդ պնդումների մեջ որոշակի ճշմարտության հատիկ, իհարկե, կա. ի վերջո, շատ երկրներ են այդ ճանապարհով նշյալ գործոններում շահել, այդ թվում՝ մեր հարևան Վրաստանը: Սակայն մի կողմից՝ ծայրահեղ չափազանցվում է այս համերգի նշանակությունը, մյուս կողմից՝ իշխանությունները արդարացնում են մեծ գումարների ծախսումը պետական բյուջեից միայն այն դեպքում, երբ դա միայն իրենց է ձեռնտու։

Ինչպես միշտ՝ իշխանությունների պահվածքը ավելի շատ միտված է քարոզչական շղարշ ապահովելուն, թե իրենք լրջորեն մտածում են երկրի հեղինակության, զբոսաշրջության և ներդրումային միջավայրի մասին։ Իսկ իրականության մեջ՝ «գետնի վրա» նրանք այնպիսի քայլեր են ձեռնարկում, որոնք շատ լուրջ վնաս են հասցնում երկրի հեղինակությանն էլ, ներդրումային միջավայրին էլ։ Հազարապատիկ ավելի մեծ վնաս, քան ակնկալվում է օգուտ ստանալ նշյալ համերգից: Օրինակ՝ Հայաստանում ընդդիմադիր գործիչների ու այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց քաղաքական հետապնդումները համատարած բնույթ են կրում։ Այս իրողությունը պայմաններ է ստեղծում Հայաստանի միջազգային հեղինակության խարխլման համար։ Եթե Լոպեսի համերգով պայմանավորված՝ Հայաստանի անունը մի քանի անգամ կարող են դրսում լսել, ապա քաղաքական հետապնդումների ու ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասով Հայաստանն անընդհատ միջազգային ուշադրության կենտրոնում է բացասական առումով։

Իշխանությունները մի պրակտիկա են ստեղծել, որ Հայաստանում անգամ կրոնական ազատություններն են խախտվում, և երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը անձամբ թիրախավորում է Եկեղեցին։

Իսկ նման երևույթները բնականաբար ազդում են նաև Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։

Դրսից ներդրումներ ներգրավելու տեսանկյունից Հայաստանին ուղղված մեջքից հարված էր նաև պետականացման անվան տակ ՀԷՑ-ը խլելու գործընթացը։

Հիմա այսքանից հետո ո՞ր մի «դրսի» գործարարը շահագրգռված կլինի Հայաստանում ներդրում կատարելու և բիզնեսով զբաղվելու հարցում։ Բնականաբար, ՀԷՑ-ի օրինակը մշտապես մնալու է վանող գործոն Հայաստանի համար։

Իսկ ներդրումային միջավայրի հետ կապված ու, ընդհանրապես, Հայաստանի վարկի, հեղինակության վերականգնումը հեշտ գործ չէ. դրա համար հաջորդ իշխանություններից տարիների աշխատանք է պահանջվելու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը