ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը բավարարեց Ալիևի ևս մեկ պահանջ. վաղը մինչ 17:00 Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն
ԱպրելակերպԼուրը հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
«Դա մեզ համար ցավալի հրահանգ էր:
Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», - Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Հիշեցնենք, որ Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ թշնամին կրակ է արձակել Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ և ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։ Ի հեճուկս ՀՀ իշխանությունների անհեթեթ հերքումների, լուրը ճիշտ էր։
Փաստորեն, Փաշինյանը թշնամու հերթական պահանջը բավարարեց՝ Հայաստանի ժողովրդի անվտանգության հաշվին։