Լրահոս
Կարևոր


Կոշտ դիրքորոշումներից դեպի ավելի պրագմատիկ ու գործարարական մոտեցում. արդյո՞ք մոտ են լուծումները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա փուլում աշխարհաքաղաքական առանցքային իրադարձություններ են տեղի ունենում։ Իսկ այդ իրադարձությունների կիզակետում գլոբալ և տարածաշրջանային մակարդակի մրցակցությունն է ու հատկապես կոնֆլիկտների շուրջ ստեղծված իրադրությունը։

Հակամարտություններից էլ ընդգրկվածության և միջազգային ուշադրության առումով առաջին պլանում է Ուկրաինայում ընթացող պատերազմը, որը 2022 թվականից սկսած օրակարգային է։ Բնական է, որ պատերազմի ելքը բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակ կարող է ստեղծել՝ փոխելով ուժերի բալանսն առաջին հերթին հենց Եվրոպայում։ Բայց ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող իրադարձությունների մասով կարևոր է աշխարհում ամենամեծ ռազմական և տնտեսական ներուժն ունեցող երկրի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լծվել է պատերազմը դադարեցնելու ջանքերին, ինչը պատահական չէ, քանի որ ընտրողների մեծամասնությունը նրան ձայն է տվել՝ հաշվի առնելով նաև նրա՝ պատերազմները դադարեցնելու, խաղաղություն հաստատելու և ամերիկյան հարկատուների վճարած բյուջետային միջոցներից Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցնելու խոստումները։ Ու այս ֆոնի ներքո Թրամփը ցանկանում է նաև առանձնանալ մյուս նախագահներից որպես խաղաղության կառուցման «չեմպիոն»։ Հենց այս նպատակին էր ծառայում նաև օգոստոսի 15- ին Ալ յասկայում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպումը, որը տեղի ունեցավ Անքորիջի մոտակայքում գտնվող ռազմաբազայում և դարձավ միջազգային քաղաքականության կարևոր իրադարձություն։

Մյուս կողմից էլ՝ այն արտացոլում էր ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության խորքային շերտերը և հնարավոր փոփոխությունների հեռանկարները։ Այս հանդիպումը, որը տևեց մոտավորապես երեք ժամ, սակայն չավարտվեց կոնկրետ համաձայնագրով կամ Ուկրաինայում հրադադարի հաստատմամբ, Թրամփը բնութագրեց որպես «չափազանց արդյունավետ»։ ՌԴ նախագահ Պուտինն իր հերթին խոսեց հարգալից և կառուցողական մթնոլորտի մասին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի համար անհրաժեշտ է վերացնել հակամարտության հիմնական պատճառները, որոնք, ըստ նրա, կապված են Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների հետ։

Ուշագրավ է, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս ամիսներ առաջ, իսկ վերջերս արդեն Թրամփը հրապարակային սպառնալիքներ էր հնչեցնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, եթե պատերազմը չավարտվեր ու հրադադար չհաստատվեր մինչև օգոստոսի 8-ը։

Ալյասկայի ընտրությունը՝ որպես հանդիպման վայր, պատահական չէր. այն խորհրդանշում էր երկու երկրների միջև պատմական կապերը՝ ներառյալ Ռուսաստանի նախկին տիրապետությունն այս շրջանում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի Լենդ-Լիզ ծրագիրը, որի շրջանակներում ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ին մատակարարել էր հազարավոր ինքնաթիռներ։ ԱՄՆ-ից ԽՍՀՄ ինքնաթիռների տեղափոխման ժամանակ էլ զոհվել են խորհրդային օդաչուներ, որոնք թաղված են Ալյասկայում։ Եվ պատահական չէ, որ Պուտինը հանդիպումից հետո ծաղիկներ դրեց նրանց շիրիմներին՝ խորհրդանշելով ռուսական կողմի պատմական հիշողության շեշտադրումը։

Մյուս կողմից էլ՝ ամերիկյան տարածքում ՌԴ նախագահին ընդունելը նշանակում էր Ռուսաստանին Արևմուտքի կողմից միջազգային մեկուսացումից դուրս բերելուն ուղղված քայլ այն դեպքում, երբ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը մնում է արևմտյան երկրների կողմից ամենամեծ թվով պատժամիջոցների տակ հայտնված երկիրը։

Այդուհանդերձ, այս հանդիպման արդյունքները պետք է դիտարկել ոչ միայն ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների դաշտում, այլև ավելի լայն համատեքստում, որտեղ խնդիրն ինչպես տարածաշրջանային անվտանգությունն է, այնպես էլ գլոբալ անվտանգության համակարգի վերաձևումը:

Վերջինս, բնականաբար, ազդում է նաև ՆԱՏՕ-ի դաշինքի դիրքերի, Եվրոպայի էներգետիկ անվտանգության և նույնիսկ ԱսիաԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դինամիկայի վրա, որտեղ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանի գործողությունները որպես նախադեպ Թայվանի հարցում։ Հանդիպման արդյունքների բացակայությունը դեռևս չի նշանակում ձախողում, այլ ավելի շուտ ցույց է տալիս կողմերի դիրքորոշումների խորքային տարբերությունները. Պուտինը պահանջում է Ուկրաինայի կողմից Դոնեցկի ամբողջ շրջանի հանձնումը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը, իսկ Թրամփը, ընդունելով Պուտինի նախընտրելի մոտեցումը՝ առանց նախնական հրադադարի բանակցություններ վարել, ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պահանջելով «գործարք կնքել»։

Սա ինչ-որ առումով ցույց է տալիս ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը՝ Բայդենի վարչակազմի կոշտ հակառուսական դիրքորոշումից դեպի ավելի պրագմատիկ, գործարարական մոտեցում, որտեղ Թրամփը տեսնում է հնարավորություններ տնտեսական համագործակցության համար՝ ներառյալ տեխնոլոգիաները, տիեզերքը, առևտուրը և Արկտիկայի զարգացումը, ու նկատի է առնվում նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն ունի հազվագյուտ մետաղների մեծ պաշարներ։

Միևնույն ժամանակ, այս մոտեցումը ռիսկեր է պարունակում Ուկրաինայի համար, քանի որ տարածքային զիջումները կարող են թուլացնել նրա ինքնիշխանությունը և ստեղծել նախադեպ այլ հակամարտությունների համար, ինչպես, օրինակ՝ Մերձավոր Արևելքում, որտեղ Իսրայել-Պաղեստին հակամարտությունը շարունակում է լարված մնալ, իսկ Ռուսաստանի դերը Սիրիայում և Իրանում ազդում է տարածաշրջանային իրավիճակի վրա։

ԱՄՆ-ը նաև փորձում է Մոսկվային իր դաշտ բերելու միջոցով թույլ չտալ Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների էլ ավելի խորացումը, քանի որ Վաշինգտոնում գնահատում են, որ առաջիկա հեռանկարում միայն արագ ներուժ հավաքող Չինաստանն է ի զորու մարտահրավեր նետել միջազգային հարաբերություններում ԱՄՆ գերակա դիրքերին։

Ճիշտ է՝ եվրոպական մի շարք առաջնորդներ ողջունել են Թրամփի ջանքերը, սակայն խոստացել են շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա՝ պահանջելով «երկաթյա» անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և չսահմանափակել նրա իրավունքները։ Եվրոպայում ավելի կոշտ մոտեցում է տիրում, քանի որ որոշակի անհանգստություն կա, որ ԱՄՆ-ը կարող է ընդառաջ գնալ Ռուսաստանին եվրոպական շահերի հաշվին։ Դրա համար էլ Եվրոպական համայնքը փորձում է ներգործություն ունենալ տեղի ունեցող գործընթացի վրա ու Ուկրաինային աջակցություն խոստանալու միջոցով այդ երկրի նախագահ Զելինսկիին դրդում են կոշտ մոտեցում որդեգրել։

Պատահական չէ, որ Եվրոպական երկրների մի շարք ղեկավարներ Ուկրաինայի նախագահի հետ միասին շտապեցին այցելել Վաշինգտոն, որպեսզի Թրամփին ներկայացնեն իրենց մոտեցումները։ Այդուհանդերձ, առկա պայմաններում նկատվում է նաև եվրոպական համայնքի դիրքերի թուլացում, քանի որ Եվրոպան այս պահի դրությամբ դուրս է մնում բանակցային հարթակից ու ավելի վճռորոշ նշանակություն է ստանում ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ ֆորմատը։ Պատահական չէր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի թափանցիկ ակնարկը, թե եռակողմ հանդիպումից զատ լավ կլիներ կազմակերպել քառակողմ հանդիպում-բանակցություններ, քանի որ խնդիրը վերաբերում է ամբողջ Եվրոպայի անվտանգությանը:

Իհարկե, արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ԱՄՆ միջնորդությամբ Պուտին-Զելինսկի հանդիպման կազմակերպման համար։ Բայց պատերազմի դադարեցումը հեշտ գործ չէ, ի վերջո Թրամփը խոստացել էր նախագահ ընտրվելուց հետո 24 ժամվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, սակայն արդեն ամիսներ շարունակ աշխատում է այս ուղղությամբ, բայց դեռ վաղ է խոսել լիակատար հրադադարի մասին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ Փաշինյանին