Երկրին է մոտենում ինքնաթիռի մեծության աստղակերպ,որը ամենամոտ հեռավորության վրա կլինի դեկտեմբերի....
ԱպրելակերպNASA- ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի մեծությամբ աստղակերպը մոտենում է Երկրին: Այն մեր մոլորակից ամենամոտ հեռավորության վրա կլինի դեկտեմբերի 18-ին:
Դրա հաշվարկված տրամագիծը տատանվում է 26- 52 մետր: Երկնային մարմնի թռիչքի ամենամոտ կետը Երկրին կլինի 6.97 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:
Դրա արագությունն այդ կետում կկազմի վայրկյանում մոտ 7,65 կիլոմետր:
Նույն օրը երկրագնդի մերձակայքում կանցնի մեկ այլ փոքր աստղակերպ: Դրա տրամագիծը կլինի 5,3 մետրից մինչև 12 մետր: Երկրագնդի հետ նրա առավելագույն մոտեցման կետը կլինի մոտ 791 հազար կիլոմետր հեռավորության վրա: