Լրահոս
Կարևոր


Բաքվում հստակ գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի, արտացոլում է ոչ միայն տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների խորքային հետևանքները, այլև ավելի լայն, գլոբալ դինամիկան, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում կրճատվում է։ Այս ֆոնին Ադրբեջանը ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը՝ մերձենալով առաջին հերթին Թուրքիային, ապա Արևմուտքին ու նույնիսկ Ուկրաինային, ինչը Մոսկվայում ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք իր ավանդական գերիշխանությանը։

Այսօր առկա է լուրջ դիվանագիտական (առնվազն) ճգնաժամ, որտեղ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են «հարաբերությունների ոչնչացման» մեջ։ Չնայած՝ այս ամենը նոր չի սկսվել, պարզապես հիմա առավել ակնհայտ դրսևորումներ է ստանում:

Ադրբեջանը, որպես նավթային հարուստ երկիր, իր էներգետիկ ռեսուրսներն արտահանելու նպատակով փորձում է ավելացնել իր մատակարարումները դեպի Եվրոպա՝ ԵՄ-ի հետ կնքելով գազային պայմանագրեր, որոնք մրցակցում են ռուսական մատակարարումներին։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն առաջ են մղում Միջին միջանցքի նախագիծը՝ Չինաստանը Եվրոպային կապող այնպիսի տարանցիկ ուղի, որը շրջանցում է Ռուսաստանի տարածքը։

Պարզ է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում, որոնք իր համար կենսական նշանակության գոտիներ են, իրեն դուրս հանելու ձգտումների հետ։ Ուստի, պատահական չէ, որ լարվածությունը օգոստոսին հերթական անգամ սրվեց Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR ընկերության օբյեկտներին ռուսական հարվածների արդյունքում։ Ադրբեջանն այն որակեց որպես «մտադրված հարձա- կում» իր էներգետիկ անկախության վրա, Բաքվում անգամ հայտարարություններ հնչեցին, թե կարող են չեղյալ հայտարարել Ուկրաինային զենք մատակարարելու էմբարգոն։ Ալիևն էլ քննարկեց տեղի ունեցածը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ, որը խոստացավ աջակցություն։ Այս ամենը Մոսկվայում ընկալվեց որպես «Ուկրաինայի կողմից կրակի վրա յուղ լցնել»։

Եվ բնական է, որ եթե հանկարծ ուկրաինական ճակատում հրադադար հաստատվի կամ Ռուսաստանը շունչ քաշելու հնարավորություն ստանա, ապա իր ջանքերն ուղղելու է նաեւ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Իսկ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել տարածաշրջանային ուժերի բալանսի խախտումը, որի արդյունքում Հայաստանը պարտություն է կրել և գտնվում է թուրք-ադրբեջանական ճնշումների տակ։

Իսկ թուրքական ազդեցության ներթափանցումը Ռուսաստանը կարող է դադարեցնել միայն ու միայն Հայաստանի միջոցով։ Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներում վայնասուն էր բարձրացվել շրջանառվող այնպիսի տեղեկությունների հետ կապված, թե իբր Ռուսաստանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակում Գյումրու ռազմաբազայում։ Թերեւս Բաքվում արդեն գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա Սողոմոնյան