Լրահոս
Կարևոր


«Թրամփի ճանապարհը»՝ հարված Հայաստանին ու Իրանին

Քաղաքականություն

Վաշինգտոնում կնքված թղթի կտորից հետո Հայաստանի գործող իշխանությունները փորձում են բոլորին, այդ թվում՝ Իրանին համոզել, թե դա ուղղված չէ այլ պետությունների դեմ։ Փաշինյանն ինքն էլ Fox News-ին հարցազրույց էր տվել, հայտարարել, թե «հռչակագիրը» հնարավորություն է նաև Իրանի համար։ Պաշտոնական Երևանը Թեհրան էր գործուղել փոխարտգործնախարարին, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Երևան այցի ընթացքում կրկնել իր միտքը, որ «Թրամփի ճանապարհը» որևէ մեկի դեմ չէ։

Իհարկե, այս հավաստիացումներն ամենևին էլ լուրջ չէին ընդունվել Փեզեշքիանի կողմից։
Նույն այդ Fox News-ը ծավալուն վերլուծական է հրապարակել, նշել, թե Թրամփը ռազմավարական հարված է հասցրել Իրանի կառավարությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագիր կնքելով։ «TRIPP անունով հայտնի համաձայնագիրը, տնտեսական առումով, Վաշինգտոնին անմիջական վերահսկողություն է տրամադրում Կասպից ծովի ածխաջրածինների դեպի Եվրոպա հասցնելու հարցում։ ԱՄՆ-ն կկառավարի այս միջանցքով անցնող երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքները, հեռահաղորդակցության ցանցերը և էներգետիկ խողովակաշարերը, ինչը ամերիկյան ընկերություններին գերիշխող դիրք կտա տարածաշրջանային նավթի, գազի և ապրանքների տարանցման ոլորտում։

Վերահսկելով այս տրանսպորտային զարկերակը՝ ԱՄՆ-ը ոչ միայն միլիարդավոր դոլարներ կստեղծի ապագայում առևտրի և ներդրումների ոլորտում, այլև Եվրոպային կտրամադրի մատակարարման այլընտրանքային ուղիներ, որոնք կնվազեցնեն կախվածությունը ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իրանից։ Դաշնակիցների համար միջանցքը ապահովում է Կասպից ծովի էներգիային ավելի էժան և անվտանգ հասանելիություն։ Թեհրանի համար դա նշանակում է եկամուտների կորուստ, ազդեցության կորուստ, ինչպես նաև Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի անփոխարինելի միջնորդի դերում հանդես գալու իր կարողության ավարտ։ Համաձայնագիրը կնքվել է ՆԱՏՕ-ի աջակցությամբ, և որոշ դիտորդներ այն արդեն անվանում են պատմական խաղաղության համաձայնագիր», - գրում է Fox News-ը։

Թուրքիայի իշխանությունն էլ չեն թաքցնում իրենց ուրախությունը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կարս–Իգդիր–Արալիկ–Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ։ «Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը չափազանց դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Կարս–Իգդիր–Արալիկ–Դիլուջու երկաթուղային գիծը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար», - հավելել է Էրդողանը։ Նկատենք՝ Իրանի մասին ոչ մի բառ։ Էրդողանը, իհարկե, կարող էր ավելի անկեղծ գտնվել, հայտնել, որ Հայաստանն էլ բնավ տեղ չունի այդ ճանապարհում։ Դա է վկայում երկաթգծի նոր նախագիծը, որ Թուրքիան մեկնարկել է։ Այդ նախագիծն ավելի էժան կլիներ, եթե անցներ Հայաստանի տարածքով՝ օգտագործելով արդեն առկա կամ վերանորոգման ենթակա ենթակառուցվածքները։ Դա նաև հնարավորություն կտար խոսելու Հայաստանի՝ միջազգային տարանցմանը ներգրավելու մասին, բայց այդ երկաթուղին մի Մեղրիով է անցնելու՝ ամերիկյան վերահսկողությամբ, և ո՛չ Հայաստանը, ո՛չ Իրանը դրանից որևէ օգուտ չեն ստանալու։

Անի Միրզոյան

Իրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալները