Լրահոս
Կարևոր


Կապանի տարածքում հայտնաբերվել է 4-5-րդ դարերի եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքեր ու սյուների խարիսխներ

Հասարակություն

Ստեփանոս Օրբելյանի «Հայոց պատմություն» գրքում, 5-րդ դարի իրադարձությունների վերաբերյալ, հիշատակվում է. «Եվ Կապանից այստեղ եկավ հայր Հովհաննեսը, վանականներին վերցնելով գնաց գետի ափը և Տիրոջից խնդրեց վանականների կարիքների համար ձուկ շնորհել…» (էջ 118)։

Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Կապան բնակավայրը գտնվում է ներկայիս Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից դեպի Քաջարան տանող ճանապարհի ձախակողմյան ոչ բարձր բլրի վրա՝ Ողջի գետի աջ ափին։ Տեղացիները տարածքն, որը այժմ ամբողջությամբ անտառապատ է, անվանում են «Տանձու լենջ»։ Այստեղ դեռևս 5-րդ դարում գոյություն է ունեցել Սյունյաց իշխանների բնակավայր-ամրոցը, որը 10-րդ դարում արդեն վերածվել էր քաղաքի՝ Սյունիքի թագավորների նստավայրի և մայրաքաղաքի։ Սյունիքի թագավորության անկումից հետո բնակավայրը կորցրել է իր նշանակությունը, լքվել և ամայացել։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից հայտնում են, որ ներկայումս ինստիտուտի հնագիտական արշավախումբը տարածքում իրականացնում է պեղումներ։ Պեղումների ղեկավար, հնագետ Գագիկ Սարգսյանի տեղեկացմամբ, այստեղ որոշ ուսումնասիրություններ կատարվել էին դեռևս խորհրդային տարիներին, և հնավայրը ճանաչվել էր որպես պատմամշակութային հուշարձան։ Սակայն նման ծավալով համակարգված պեղումներ և համալիր ուսումնասիրություններ առաջին անգամ են իրականացվում։

Հուշարձանի տարածքում պահպանվել են բազմաթիվ շինությունների հիմքեր, պատեր ու ավերակներ։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում թագավորական պալատը, որի տարածքում շինությունները պատկանում են տարբեր ժամանակաշրջանների։ Ավելի ուշ կառուցված շինության տակ հայտնաբերվել են վաղ շրջանի (4-5-րդ դարերի) եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքեր ու սյուների խարիսխներ։ Եկեղեցու պայտաձև խորանի եզրամասի վրա հետագայում կառուցվել է պատ։ Շինության հատակը սկզբնապես եղել է սալապատ, սակայն հետագայում մոտ 25 սմ լցանյութի վրա դրվել է նոր սալահատակ։

Եկեղեցուն հարևանությամբ բացվել է նաև քարով կառուցված մոտ 1,2 մ տրամագծով ձիթհան։ Այսպես կոչված պալատական համալիրից մոտ 30 մ հարավ պահպանվել է մեկ այլ շինության ավերակ, որը եղել է փոքր չափերի մատուռ՝ ուղղանկյուն խորանով։ Չնայած տարածքի ամբողջությամբ անտառապատ ու մացառապատ լինելուն, հստակ տեսանելի է, որ բնակավայր-ամրոցատեղին ամբողջությամբ պարսպապատ է եղել։ Որոշ հատվածներում պարիսպները կառուցված են երկշերտ։

Կառույցների արևելյան կողմում պահպանվել է նաև երբեմնի հզոր աշտարակի մի հատված՝ մոտ 4 մ բարձրությամբ, որտեղից գտնվել է ամրոցի մուտքերից մեկը։

Պեղումները շարունակվում են, և հնագետների առջև դեռևս բազմաթիվ բացահայտման ենթակա հարցեր կան։

Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ