Լրահոս
Կարևոր


Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի ներքո. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլորը խաղաղություն են ուզում: Այս արտահայտությունը, մանավանդ մեր օրերում, արծարծվում է գրեթե անընդհատ: Սա, իհարկե, բնական ու տրամաբանական է: Սակայն այստեղ մի շարք նրբերանգներ կան:

Բայց մինչ այդ նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզիչները բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակներում (դա լինելու է առաջիկա ընտրությունների իրենց քարոզչության «կրեդոն») այնքան են չարաշահել, շահարկել «խաղաղություն» բառը, որ նորմալ, ընկալունակ մարդկանց լսելիքն այն արդեն սղոցում է: Այ, օրերս էլ Փաշինյանը կանխատեսելիորեն հայտարարեց, թե առաջիկա ընտրությունները լինելու են «խաղաղության և ոչ խաղաղության» միջև: Ու թեպետ դրան արդեն անդրադարձել ենք, թերևս կարիք կա ավելի հանգամանորեն դիտարկել այս խնդիրը: Առհասարակ, մեր երկրի պարագայում ի՞նչն է խաղաղությունը, դա որքանո՞վ կապ ունի Փաշինյանի ասած «խաղաղության» հետ:

Կրկնենք՝ հարկավ, բոլորն էլ խաղաղություն են ուզում: Առնվազն, բոլոր նորմալ մարդիկ, մարդկանց, հասարակությունների մեծ մասը գերադասում են կամ կգերադասեին ապրել խաղաղ պայմաններում: Թեպետ, պատմական փաստերն ու իրողությունները հուշում են, որ մարդկության պատմությունը... պատերազմների պատմություն է: Պարզվում է՝ անգամ հաշվարկողներ են եղել, որ ներկայիս քաղաքակրթությունը իր գոյության հազարավոր տարիների ընթացքում առանց պատերազմների, այսինքն՝ խաղաղ պայմաններում է գտնվել ընդամենը... 290 տարի: Իսկ առավել հոռետեսներն էլ հեգնում են, որ առանց պատերազմների այդ 290 տարին էլ պայմանավորված է նրանով, որ մարդիկ պարզապես հետպատերազմական վարակների, համաճարակների ու աղետների հետևանքների դեմ պայքարելով էին զբաղված, և այդ պատճառով է, որ կռիվներ չեն եղել:

Հիմա պատմության պայմանական խորխորատներից սրընթաց վերադառնանք կոնկրետ մեր իրականություն և առանց հույզերին տրվելու նայենք այդ իրականության աչքերին:

Նիկոլ Փաշինյանը, բացառապես քարոզչական և քաղաքական շարժառիթներից ելնելով, հայտարարում է, թե ինքը ա) խաղաղություն է բերել, բ) խաղաղությունն արդեն վրա է հասել, գ) «խաղաղությունը պետք է խնամել», այն է՝ եղբայրանալ... թուրքերի, ադրբեջանական թուրքերի հետ, մոռանալ, հիշողությունից ջնջել բոլոր այն սրիկայությունները, կոտորածները, ոճիրները և անմարդկայնությունները, որ վերջինները թույլ են տվել մեր ժողովրդի ու մեր երկրի դեմ:

Բայց... արդյո՞ք խաղաղություն են ուզում հարևան երկրները ևս: Հայաստանի առնվազն երկու հարևան պետություն՝ Ադրբեջանը և Թուրքիան, նման նպատակներ չունեն: Ադրբեջանի դեպքում ամեն ինչ շատ բացա- հայտ է ու պարզ. բառացիորեն նույն օրը, երբ Փաշինյանն ազդարարում էր «խաղաղության վրա հասնելու» մասին, Իլհամ Ալիևը հայտարարեց պատերազմի պատրաստվելու, սպառազինվելու, նոր զենքեր ձեռք բերելու, նոր հատուկ ստորաբաժանումներ ձևավորելու մասին, ի լրումն, մի քանի անգամ հայերիս ու Հայաստանը ընդգծված նշեց որպես թշնամի:

Թուրքիայի պարագան մի փոքր ավելի քողարկված է ու նենգ: Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հանգում է այն բանին, որ մեր երկրի տարածքը վերածվի «թուրանական միջանցքի», Հայաստանը հայտնվի Թուքիայից ու Ադրբեջանից բացարձակ կամ վասալական, տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ, կատարի թուրքական բոլոր նախապայմանները (Հայոց ցեղասպանության ուրացում, պատմության «վերանայում», ԱԷԿ-ի փակում, զինված ուժերի լուծարում, զենք ունենալու արգելք, հայության ապաքրիստոնեացում, ռուսական ռազմակայանի դուրսբերում, և այլն, և այդպես շարունակ): Մեծ հաշվով, դա է Փաշինյանի պատկերացրած կամ իբրև թե բերած «խաղաղությունը»:

Կարելի է, իհարկե, ինքնաոչնչացման համար այլ անվանումներ էլ գտնել, բայց հանրության լսելիքը երևի ամենից շատ շոյում է «խաղաղություն» բառը: Այդ դեպքում ի՞նչն է իրականում խաղաղություն, կոնկրետ՝ Հայաստանի ու մեր հասարակության համար:

Հին ու հազարամյակներով ապացուցված ռազմավարությունն այն է, որ եթե խաղաղություն ես ուզում, ապա պիտի պատրաստ լինես պատերազմի: Եթե մի փոքր բացենք փակագծերը, ապա Հայաստանի, մեր երկրի իրողությունների պայմաններում խաղաղություն կարող է ապահովվել հետևյալ նախադրյալներով. տնտեսության զարգացում ու շարունակական առաջընթացի հիմքերի ապահովում, բանակի, զինված ուժերի արդիականացում, շարունակական կատարելագործում և բարձր մարտունակության ապահովում, սպառազինության արդիականացում ու կատարելագործում, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում, բնականաբար՝ արտաքին-քաղաքական գործընկերների, առկա ու հնարավոր դաշնակիցների հետ համագործակցության սերտացում, իրավական ու սոցիալական հասարակարգի ապահովում, հասարակության համախմբվածություն կամ ներհասարակական համերաշխություն և համայն հայության ներուժի ներգրավում, գիտակրթական առաջընթաց ու զարգացում: Այս ամենը, հասկանալի է, ազգային պատմական, մշակութային, ավանդական արժեքների վրա խարսխված, միաժամանակ՝ համաշխարհային արդի զարգացումները հաշվի առնելով:

Մենք ունենք հարևաններ, որոնք հաշվի են նստում բացառապես ուժի, դրա առկայության և այն կազմակերպված կիրառելու իրական հնարավորության հետ, այլ ոչ թե տարտամ կենացների: Առավել ևս, թե՛ մեր ագրեսիվ առնվազն 2 հարևանները, թե՛ առհասարակ որևէ մեկը երբեք մարդատեղ չի դնում նրանց, ովքեր գետնատարած խոնարհվում են իրենց առաջ, հաճկատարորեն սպասարկում են կամ հասկացնում են, որ կարող են սպասարկել դիմացինի քմահաճույքները: Այդպես է անհատների հարաբերություններում, այդպես է մարդկային խմբերի հարաբերություններում, նույնն է պետությունների հարաբերություններում:

Դժվար չէ նկատել, որ այն ամենը, ինչ ենթադրվում է ու անհրաժեշտ է իրապես խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար, գործնականում ոչ մի կապ չունի այն թեզերի հետ, որոնք, որպես «խաղաղություն», մեր հասարակության վրա ցանկանում է սաղացնել կամ վաճառել Նիկոլ Փաշինյանը:

Ավելին, փաշինյանական «խաղաղությունը», եթե, Աստված մի արասցե, այդ աղետն իրականություն դառնա, ընդամենը նշանակելու է Հայաստանի՝ որպես պետության աստիճանական կազմաքանդում, երկրի ժողովրդագրական պատկերի աստիճանական փոփոխություն՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով:

Այո, Փաշինյանի ասածն էլ է «խաղաղություն»: Տեսեք, հիմա, օրինակ՝ Արցախում խաղաղ է, չափազանց խաղաղ: Նույն «խաղաղությունն» է սպառնում նաև Հայաստանի Հանրապետությանը, եթե քաղաքական ուժերը չիրացնեն հանրային իրական տրամադրությունները: Թե չէ, այո, բոլորն էլ խաղաղություն են ուզում: Ողջ հարցն այն է, թե ով ինչ է «դնում» դրա տակ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյանին