Լրահոս
Կարևոր


«Եթե քո երկրում կա որևէ տարածք, որի նկատմամբ չեն տարածվում քո իշխանությունը և օրենսդրությունը, նշանակում է՝ դա չի գտնվում քո ինքնիշխանության ներքո». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պայմանագրի, փաստաթղթի միջոցով խաղաղությունը ֆիկցիա է։ Համաշխարհային պատմությունը, կարծեմ, չգիտի այնպիսի դեպք, երբ որևէ թղթով հնարավոր է եղել ունենալ խաղաղություն։ Ռուս-գերմանական հայտնի պակտը մեզ օրինակ, թե ինչպես անմիջապես հետո Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սա հենց այն մասին է, որ հարձակվող կողմի համար երբեք որևէ պայմանագիր խոչընդոտ չի եղել։ Հիշենք նաև 1994 թվականի Բիշկեքյան՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը։ Որքան հաճախ էր այն խախտվում Ադրբեջանի կողմից, մեր մաշկի վրա դա տեսել ենք ու զգացել։ Դրա վերին կետը եղան 2016, հետո 2020 ու 2023 թվականների բացահայտ օկուպացիոն, ագրեսիվ պատերազմները մեր դեմ»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Վա- շինգտոնում նախաստորագրված «Խաղաղության պայմանագրին» և դրանից հետո առկա այն հիացական ձևակերպումներին, թե մեր տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է սկսվում։

Ընդգծում է՝ որևէ պամանագրի ստորագրումով չի կարելի ասել, որ խաղաղություն է եկել կամ գալիս է։ Նրա խոսքով, համաշխարհային պատմությունն է փաստում, որ խաղաղությունը հաստատվում է այն պարագայում, երբ կողմերի միջև կա ուժային, քաղաքական, ռազմական հավասարակշռություն, և որևէ կողմից այն խախտելը ձեռնտու չէ երկու կողմին էլ։ «Այսինքն, հակազդեցության մեխանիզմներն այնպես են կարգավորվում, որ որևէ կողմ նույնիսկ չի մտածում ագրեսիվ ռազմական գործողությունների մասին։ Իսրայելը լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է պայմանավորվել, հետո օրեր անց կրկին հարձակվել։ Հետևաբար, երբ խոսում ենք նախաստորագրված պայմանագրի մասին, նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ ենք դրա դիմաց ստալիս եւ ի՞նչ ենք ստանում։ Ի՞նչ ենք տվել կամ տալու, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» դիմաց։ Հրաժարվելու ենք մեր իրավունքներից։ Պատահական չէ, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։ Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք անմի- ջական կրողն են եղել ադրբեջանական ագ- րեսիայի, անմիջական կրողն են հանցագործության հետևանքների, որևէ կերպ փոխհատուցում չեն ստանալու, իրենց նկատմամբ կատարված անարդարությունը չի վերականգնվելու, արդարություն չի հաստատվելու։ Եվ այս պատասխանատվությունը դրվել է Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ Ադրբեջանը, երբևէ չունենալով որևէ հիմք, լեգիտիմացնում է իր՝ Հայաստանից ճանապարհ ստանալու պահանջը։ «Ընդ որում՝ պետք է ուշադիր լինել, թե ինչպես է դա ներկայացվում Հայաստանի ժողովրդին, և ինչպես է դա Ալիևը ներկայացնում իր ժողովրդին և միջազգային հարթակներին։ Օգոստոսի 8-ից հետո բոլոր հանդիպումներում նա խոսում է ոչ թե պարզապես ճանապարհի, այլ «Զանգեզուրյան միջանցքի» մասին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը դարձյալ ոտնահարվեց Ադրբեջանի կողմից, մեզ պարզ տեքստ էր թվում։ Բայց տեսանք, թե հետագայում ինչպիսի իրարամերժ մեկնաբանություններ առաջացան։ Վստահեցնում եմ՝ այս պայմանագիր կոչվածը լինելու է իրարամերժ մեկնաբանությունների օբյեկտ։ Օրինակ՝ դրանում նշվում է՝ անխոչընդոտ երթևեկություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս տերմինը վաղը դառնալու է մեծ ծուղակ, այն ապագայում շահարկվելու է Ադրբեջանի կողմից՝ «Զանգեզուրյան միջանցքն» իրավական առումով դարձնելու արտատարածքային միջանցք։ Չեն էլ թաքցնում դա, իրենց ներքին դիսկուրսում դա կա։ Ունենք ձևավորված պրակտիկա ադրբեջանական քաղաքականության մեջ. այն, ինչ պատրաստվում են ներկայացնել Հայաստանին, նախ իրենց ենթակա փորձագետների, լրատվամիջոցների միջոցով սկսում են շրջանառել, հետո դրանց սկսում են արձագանքել իրենց պաշտոնյաները, իսկ վերջում դա դառնում է պետական քաղաքականություն։ Այս գիծն առնվազն 2020 թվականից սկսած տանում են, սա հստակ ձեռագիր է, և հիմա էլ ընդամենը պետք է ուշադիր լինել և հետևել, թե հաջորդիվ ինչ է ներկայացվելու մեզ»։

«Թրամփի ճանապարհ», «Զանգեզուրի միջանցք», երթուղի, խաչմերուկ, ինչ անունով ասես չկոչեցին Հայաստանի տարածքով անցնող և Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող ճանապարհը, որի հետ կապված մտահոգությունները չեն փարատվում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այն գտնվելու է Հայաստանի իրավազորության ներքո, Ալիևն ասում է՝ ադրբեջանցիներն այդ ճանապարհով անցնելիս չպետք է տեսնեն հայ սահմանապահի։ Քաղաքագետը հիշեցնում է Ալիեւի հայտարարություններից մեկը։ «Նա ասում էր՝ դա մեզ համար «Զանգեզուրյան միջանցք» է, իրենք ինչ ուզում են, թող դրան անվանեն։ Սա, կարծեք թե, աջակցություն էր Փաշինյանին. որպեսզի քո դեմքը չկորցնես, որովհետև դա հռչակել ես կարմիր գիծ, ինչ անուն ուզում ես դիր, կարևորը էությունն է։ Իսկ ո՞րն է սրա էությունը։ Սա հստակ միջանցքային տրամաբանություն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի իրավազորությանը։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է այդ ճանապարհի վրա փոխել երթևեկության կանոններ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է ցանկացած պահի ներքին որեւէ իրավական ակտով փոխել տվյալ ճանապարհի կարգավիճակը, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է տվյալ ճանապարհի վրա ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ կայացնել։ Իրենց անուղղակի պատասխանները հուշում են, որ՝ ոչ, չի կարող։ Եթե չի կարող, ապա այստեղ ինքնիշխանություն և իրավազորություն տերմինները կիրառելի չեն։ Ինքնիշխանությունը ենթադրում է պետական օրենսդրության ամբողջական տարածում իր տարածքի նկատմամբ։ Եթե քո երկրում կա որևէ տարածք, որի նկատմամբ չեն տարածվում քո իշխանությունը և օրենսդրությունը, նշանակում է՝ դա չի գտնվում քո ինքնիշխանության ներքո»։

Բազմիցս հնչեց այն հարցը, որ նախաստորագրված պայմանագիրը ևս մեկ քայլ էր Արցախյան հարցը փակելու ուղղությամբ։ «Ինչի՞ համար էր պետք «Խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանին։ Դա բնավ պետք չէր Ադրբեջանին, առավել ևս, որ նրանք բազմիցս շեշտում են՝ շատ երկրներ կան, որոնք նման պայմանագիր չունեն, բայց իրենց միջև պատերազմ չկա, խաղաղություն է, ունեն հարաբերություններ։ Ըստ էության, պայմանագրի նախաստորագրումն ուներ երկու հիմնական նպատակ՝ Մինսկի խմբի ձեւաչափի լուծարում, որը կնշանակեր Արցախյան հիմնախնդրի հետ կապված բոլոր գրասենյակների, պլատֆորմների վերացում և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության հաստատում։ Այս երկու խնդիրներն էին հետապնդում և Հայաստանի իշխանությունների միջոցով դրանք ստացան։ Իսկ հնարավո՞ր է փակել Արցախյան հիմնախնդիրը։ Եթե նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները շատ ցանկանան, կարծում եմ՝ ոչ, հնարավոր չէ։ Հնարավոր չէ շատ պարզ պատճառով։ Արցախյան հիմնախնդիրը զուտ հայ-ադրբեջանական հիմնախնդիր չի եղել, դա գլոբալ նշանակություն ունեցող հակամարտություն էր, որտեղ կային եւ կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր։ Պատահական չէ, որ հենց այս հակամարտության համար ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահությունը։ Սա հակամարտություն էր, որն ուներ գլոբալ ենթատեքստ։ Եվ քանի որ այն ուներ և ունի գլոբալ ենթատեքստ, կան գլոբալ խաղացողներ, որոնք հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում, և որոնց հետաքրքրությունները պարբերաբար կարող են փոխվել, դրանց շրջանակը կարող է մեծանալ կամ փոքրանալ. այս խաղերի ընթացքում տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմը։ Բայց հարցը փակելը որևէ կողմին՝ թե՛ Ռուսաստանի Դաշնությանը, թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Ֆրանսիային, թե՛ այլ շահագրգիռ կողմերին բնավ ձեռնտու չէ։ Պատահական չէ, որ այս ընթացքում Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Միացյալ Նահանգներում որոշակի նախաձեռնություններ են տեղի ունենում։ Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական որոշակի փոփոխությունների պարագայում վաղը սկսվելու է մրցակցություն տարբեր մայրաքաղաքների կողմից, թե որտեղ է գտնվելու Լեռնային Ղարաբաղի վտարանդի կառավարությունը։ Սա լինելու է գործիք, որի միջոցով իրենք փորձելու են ազդեցություն հաստատել։ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հիմնախնդրի փակման մեկ տեսական հնարավորություն կա, եթե 120 հազար մարդ ուղղակի չլինի։ Դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։ Քանի կան այն մարդիկ, որոնք շահառուներն են, հնարավոր չէ պարզապես փակել այդ հարցը՝ լինի դա Մինսկի խմբի ձևաչափի փակումով, հետևողական այլ քայլերով, թե Հայաստանի տարածքում հալածանքներով»,- եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ Հայաստան