Լրահոս
Կարևոր

Իշխանությունները շարունակում են «օդային» փիառը, փորձագետները, նվազագույնը, թերահավատ են. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած համաձայնությունների թեման մի քանի շաբաթ է, ինչ քննարկումների բուռն տիրույթում է։ Ընդ որում, քննարկումների ընթացքում Վաշինգտոնյան հանդիպումը դիտարկվում է տարբեր կողմերից։ ՀՀ իշխանությունները և նրանց հարող շրջանակներն առաջնորդվում են Վաշինգտոնյան հանդիպման մասին ասել կա՛մ ոչինչ, կա՛մ միայն դրականը սկզբունքով։ Իսկ այն մարդիկ ու վերլուծաբանները, որոնք խութեր են տեսնում օգոստոսի 8-ի հանդիպման արդյունքում ձեռք բերված համաձայնությունների համատեքստում կամ քննադատում են դրանք, դիտարկվում են որպես «հինգերորդ շարասյուն» կամ ուղղակի «խաղաղության հակառակորդներ»։ Ընդ որում, ՀՀ իշխանությունները փորձում են այնպիսի ֆոն ստեղծել, թե խաղաղության հասնելու ճանապարհին ահռելի «դիվանագիտական հաղթանակ» են տարել, որը նախկինում երբեք չի հաջողվել։

Օրինակ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ հայտարարում է, թե օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։ Փաշինյանն էլ իր խոսքում ամեն անգամ անդրադառնում է Վաշինգտոնյան համաձայնություններին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախման հավանականությունն այսօր ամենացածր մակարդակում է։

Իսկ իրականում իշխանությունները շատ են շտապում «փիառային» արձանագրումներ անել, քանի որ առկա են փաստեր, որոնք վկայում են հակառակի մասին։ Նախ՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը դեռ չի նշանակում, թե այն անպայման վավերացվելու և ուժի մեջ է մտնելու։ Ավելին, նույնիսկ նախաստորագրումից հետո ադրբեջանական կողմը շարունակում է պահանջների լեզվով խոսել Հայաստանի հետ։ Առաջին հերթին այդ պահանջը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն։ Ու եթե անգամ Հայաստանը գնա նոր Սահմանադրություն ընդունելու ճանապարհով, որը ժամանակատար պրոցես է, ապա դա նշանակում է, որ մոտ մեկ տարի ուժի մեջ մտած խաղաղության պայմանագիր չենք ունենալու։ Բայց նույնիսկ Սահմանադրության փոփոխությունը չի ենթադրում, որ դրանից հետո ադրբեջանական կողմից այլ պահանջներ չեն հնչի։ Ու դրա համար արդեն իսկ հող նախապատրաստվել է։ Բաքվից անընդհատ հայտարարություններ են հնչում, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի շուրջ։ Ու հաջորդ նախապայմանը կարող է հենց դա լինել։ Կամ կարող են պահանջներ ներկայացվել այն մասին, որ Հայաստանը չպետք է ունենա մարտունակ զինված ուժեր։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն ընդհանրապես շահագրգռվածություն չունի խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ալիևը շարունակում է սպառնալ և վիրավորական արտահայտություններ թույլ տալ Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։ Զուգահեռաբար Ադրբեջանը շարունակում է ավելացնել իր ռազմական բյուջեն, ստեղծել նոր զինական միավորումներ, մեծ քանակությամբ սպառազինություններ գնել, բանակը համապատասխանեցնել թուրքական մոդելին ու թուրքական զորամիավորումների հետ համատեղ զորավարժությունների մասնակցել։ Այնինչ Հայաստանում ֆինանսների նախարարը հայտարարում է, որ կարող են դիտարկել ռազմական ծախսերը նվազեցնելու հարցը։ Չէ՞ որ արդեն խաղաղություն է հաստատվել։

Բացի այդ, անգամ եթե խաղաղության համաձայնագիրը կնքվի ու վավերացվի էլ, դա դեռ չի նշանակում, թե Ադրբեջանը գործելու է դրան համապատասխան։ Հենց Ալիևն էր հայտարարում, թե միջազգային իրավունքն իր համար չի գործում և ցանկացած խաղաղության պայմանագիր ընդամենը թղթի կտոր է։

Ու մինչ ԱՄՆ-ում ևս փորձում են ցույց տալ, թե Հարավային Կովկասում վերջապես խաղաղություն են հաստատել, տարբեր վերլուծական շրջանակներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում ընդգծում են Վաշինգտոնյան համաձայնությունների խոցելիության մասին։ Նախ՝ շեշտվում է այն, որ Վաշինգտոնում կայացած համաձայնությունները դեռևս շատ նախնական են ու հեղհեղուկ վիճակում։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեխանիզմներով են խաղաղությունն ու կայունությունն ապահովվելու։ Մյուս կողմից էլ՝ նշվում է այն մասին, որ այդպիսի համաձայնությունը միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ չի կարող կենսունակ լինել, քանի որ դրանում ներգրավված չեն տարածաշրջանային ուժերը՝ առաջին հերթին Ռուսաստանն ու Իրանը։ Ինչպես Իրանը, այնպես էլ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունեն տեղի ունեցող ռեգիոնալ գործընթացների վրա, մինչդեռ ԱՄՆ-ը հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա է։ Վաշինգտոնն արդյոք ի վիճակի՞ է միայն իր ուժերով ապահովել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Եվ հետո՝ ապագայում ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրություններից հետո նոր վարչակազմը կարող է որոշել, որ իրենց շահերից չի բխում հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Հարավային Կովկասում ներկայություն ունենալ և բալանսը որոշելու հարցը թողնել տարածաշրջանային ուժերի վրա։ Այդ դեպքում ի՞նչ է լինելու։

Վերլուծական շրջանակների կողմից ուշադրության տակ է առնվում նաև այն հանգամանքը, որ վաշինգտոնյան հանդիպման արդյունքում հերթական անգամ շահեց Ադրբեջանը, իսկ Հայաստանը մնաց ձեռնունայն։ Հայկական կողմը կատարեց հերթական զիջումն՝ այս անգամ Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տրամադրելու հետ կապված, փոխարենը ստանալով ընդամենը խաղաղության հետ կապված խարխուլ հավաստիացումներ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու