Լրահոս
Կարևոր


Հայաստանյան քաղաքական դաշտը արմատական փոփոխությունների կարիք ունի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքական համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի, նոր որակի կուսակցությունների կարիք ունի.. Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի քաղաքական դաշտն ու կուսակցական համակարգը այդպես էլ չկայացան և խոր ճգնաժամ են ապրում: Եվ այս համակողմանի ու խոր ճգնաժամը, այս աննախադեպ աղետալի վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, հետևանք է նախևառաջ քաղաքական դաշտի չկայացածության ու այլասերվածության։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում հայաստանյան քաղաքական դաշտում, որևէ առնչություն չունի քաղաքականության վերաբերյալ դասական պատկերացումների և քաղաքական գործընթացների հետ:

Կուսակցությունների ու քաղաքական կառույցների գերակշիռ մասն էլ պարզապես զբաղված է անպտուղ գործունեությամբ՝ էժանագին բամբասանքներով, փոխադարձ մեղադրանքներով, բանսարկությամբ, հարաբերություններ պարզելով ու միմյանց վարկաբեկելով: Երկիրն էլ անկախության տարիներին առավելապես կառավարվել է տնավարի, թայֆայական և կլանային մոտեցումներով, իսկ արդյունքում կառավարման համակարգ են թափանցում և անգամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնում պատահական, տգետ, հաճախ մտավոր հետամնաց, ապաշնորհ և բարոյազուրկ մարդիկ։ Քաղաքական համակարգի առաքելությունը, մինչդեռ, կոչված է նպաստելու պետականաշինությանը, ժողովրդի և նախևառաջ կուսակցությունների անդամների շրջանում քաղաքական-պետական մտածողության ձևավորմանը, քաղաքական և պետական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու երկրի անվտանգության, սոցիալ-տնտեսական, կրթության ու գիտության, մշակույթի զարգացմանը և երկրում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ապահովմանը: Հետխորհրդային տարիներին այդպես էլ, սակայն, ոչ միայն չկայացավ քաղաքական համակարգը, այլ ընդհակառակը՝ իշխանությունների կողմից իրենց վերարտադրությունն ապահովելու և հավերժ իշխելու նպատակով ամեն ինչ արվեց քաղաքական դաշտն ամայացնելու, ապականելու և մարդկանց քաղաքական մտածողությունը դեգրադացնելու միջոցով կառավարելի դարձնելու համար: Արդյունքում գնալով ընկնում է իշխանության մարմինների ու նրանց գործունեության որակն ու արդյունավետությունը։ Քաղաքական դաշտի չկայացածության մասին է խոսում նաև այն, որ ոչ մի անգամ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել: Ըստ էության, հետխորհրդային տարիներին բոլոր իշխող կուսակցությունները քաղաքական ինստիտուտներից վերածվել են կարիերայի կենտրոնների, իսկ կադրերի ընտրության հարցում առավելապես առաջնորդվել են կուսակցականության, «յուրային» և թիմին ու առաջնորդին «հավատարիմ» լինելու սկզբունքով, նրանցից շատերը, մինչդեռ, իշխանություն կորցնելու դեպքում առաջինն են դավաճանել սեփական թիմին ու առաջնորդին և լքել կուսակցությունը:

Քաղաքական (պետական) կառավարման արդյունավետության վրա բացասաբար է անդրադառնում նաև կադրերի ընտրության խիստ գերկուսակցականացված մոտեցումը, որը կարող է ազգայինի ու պետականի նկատմամբ կուսակցական շահի վեր դասման ու հասարակության պառակտման՝ յուրայինների ու օտարների բաժանման լուրջ վտանգ հանդիսանալ: Պետք է խոստովանենք, որ կուսակցություններն, ըստ էության, Հայաստանում վարկաբեկված ինստիտուտներ են, և դրանք թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ երրորդ հանրապետության ժամանակ առավելապես առաջնորդվել են ոչ թե գաղափարներով, երկրի ու ազգի շահերով, այլ իրենց անձնական ու խմբային նեղ շահերով ու ամբիցիաներով: Դա է վկայում նաև այն, որ այդպես էլ կուսակցությունների շուրջ չի կայանում քաղաքական ընդդիմադիր ուժերի կոնսենսուս և հանրային միասնություն ու համերաշխություն։ Մինչդեռ, այն, ինչ 2024 թ. տեղի ունեցավ ոչ կուսակցական Բագրատ Սրբազանի շուրջ, ցույց է տալիս, որ հանրության կողմից ապակուսակցականացված շարժումներն են բավական ընդունվում, վստահություն ներշնչում։

Քաղաքական համակարգի չկայացմանն ու կուսակցականացմանը մեծապես նպաստել է նաև ընտրական ոչ կատարյալ համակարգը: Փաստորեն, ստացվում է, որ կուսակցությունները, ունենալով հանրային շատ ցածր վստահություն և վարկանիշ, գրեթե 100 տոկոսով տեղ են գրավում երկրի ներկայացուցչական բարձրագույն իշխանական մարմնում՝ ԱԺ-ում, իսկ քաղաքացիական հասարակության արժանավորները մնում են քաղաքական լուսանցքում: Ասելս այն է, որ չկայացած կուսակցական համակարգ և կուսակցությունների այդքան ցածր վարկանիշ ունեցող երկրներում 100 տոկոսանոց համամասնական համակարգը ժողովրդավարության սկզբունքների կոպտագույն խախտում է։ Իսկ ԱԺ-ն էլ ձևավորվում է մի քանի կուսակցությունների առաջնորդների քմահաճույքով: Եվ սա կոչվում է ժողովրդավարությո՞ւն։ Ամենևին չժխտելով, որ, անշուշտ, կան շատ ազնիվ, իրենց գաղափարներին, հայրենիքին նվիրյալ կուսակցականներ, դրա հետ միասին, սակայն, շատ անբարոյականների, սրիկաների, պոպուլիստների ու ապաշնորհների համար կուսակցություններում հանգրվանելը ցանկացած գնով լավ և հեշտ ապրելու միջոց է դարձել: Արդյունքում Հայաստանում քաղաքացիական հասարակության՝ քաղաքականապես ակտիվ և որակյալ հատվածի գերակշիռ մասը լուրջ չի վերաբերվում կուսակցություններին, չի անդամակցում որևէ կուսակցության և հայտնվում է քաղաքական լուսանցքում ու պատժվում նրանով, որ իրենց ղեկավարում են իրենցից անհամեմատ պակաս արժանիները։

Պետությանն ու երկրին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել, հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել այն: 19-րդ դարի գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Կառլ Վեբերը նշել է. «Ամենադժվարին արվեստը կառավարելու արվեստն է»: Պետություն կառավարելը ստեղծագործական գործունեություն է և բացառապես իմաստուն ու բարոյական մարդկանց գործը, ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են ու պարկեշտ, խիզախ են, ունեն ազգային ու առաջադիմական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, ազնվագույն ծագում, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ և կազմակերպչական ընդունակություններ։ Ըստ իս, անհրաժեշտ է արմատապես փոփոխության ենթարկել երկրի քաղաքական համակարգը, արմատական փոփոխություններ կատարել կուսակցությունների մասին օրենքում ու Ընտրական օրենսգրքում այն հաշվով, որ կուսակցությունները, հայտնվելով քաղաքական դաշտում, դառնան հասարակական զարգացման կարևոր գործոն, ձևավորվեն գաղափարական սկզբունքներով, և երկրի քաղաքական համակարգ չթափանցեն պատահական ու անարժան մարդիկ: Այնուամենայնիվ, կուսակցությունները դեռևս մնում են քաղաքական կառավարման միակ ձևը և քաղաքացիական հասարակության ու պետության միջև հիմնական կապ ապահովող ինստիտուտներից մեկը:

Ներկայիս քաղաքական համակարգն իրեն սպառել է, ուստի անհրաժեշտ է ձևավորել քաղաքական այնպիսի մրցակցային համակարգ և ներմուծել այնպիսի նոր քաղաքական մշակույթ, որի դեպքում կուսակցությունների գլխավոր խնդիրը կլինի ժողովրդի քաղաքական դաստիարակությունն ու քաղաքական հասունության մակարդակի բարձրացումը և քաղաքական մարդու՝ իր գաղափարներին ու սկզբունքներին նվիրված ու պետական մտածողություն ունեցող կերպարի ձևավորումը։

Սամվել Կարապետյանի ընտանիքի հայտարարությունն էլ նոր կուսակցության ստեղծման մասին այս համատեքստում պետք է դիտարկել. այն պայմանավորված է իրավիճակի թելադրանքով ու միանգամայն արդարացված է: Հայաստանի քաղական դաշտը նոր որակի կուսակցությունների կարիք ունի, որտեղ մարդիկ կանդամագրվեն ազգային-պետական շահերով և քաղաքական, գաղափարական ու բարոյական սկզբունքներով։ Նորաստեղծ կուսակցությունը պետք է մտնի քաղաքական դաշտ նոր մոտեցումներով ու նոր խոսքով, որի գլխավոր առաքելությոնը, ըստ իս, պետք է լինի քաղաքական դաշտի առողջացումը, քաղաքական նոր մշակույթի և արժեհամակարգի, քաղաքական անկեղծ ու արդար միջավայրի ձևավորումը, կուսակցությունների հեղինակության ու հանրային վստահության բարձրացումը և ժողովրդի քաղաքական հասունության ու պետական մտածողության ապահովումն ու քաղաքացիական հասարակության ձևավորումը։ Միաժամանակ, շատ կարևոր է, որ Կարապետյանների նորաստեղծ կուսակցությունը լինի նոր, այնպիսի որակի կուսակցություն, որը կարողանա իր շուրջը ձևավորել հանրային համերաշխության ու քաղաքական ուժերի կոնսենսուս։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ