Հնդկաստանում կրոնավիրուսով վարակման դեպքերի թիվը անցել է 10 միլիոնից
ԱպրելակերպՇաբաթ Հնդկաստանում կրոնավիրուսով վարակման դեպքերի թիվը անցել է 10 միլիոնից, հայտնում է Reuters-ը:
Ընդ որում՝ գործակալությունը նշում է, որ դա տեղի է ունեցել ամիսներ առաջ հնչած կանխատեսումներից շատ ավելի ուշ, ինչը վկայում է վարակման տեմպի դանդաղման մասին:
Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 152 դեպք, մահացել է 347 պացիենտ:
Երկրում COVID-19-ին զոհ է գնացել ընդհանուր 145 136 մարդ:
Ընդ որում՝ նշվում է, որ կորոնավիրուսով վարակման վերջին մի քանի միլիոն դեպքերը գրանցվել են ընդամենը 30 օրում:
Երկրում ներկայումս սպասում են կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութերի բաշխում՝ AstraZeneca, Pfizer ընկերությունների եւ տեղական Bharat Biotech արտադրողի: