Լրահոս
Կարևոր


Վերահսկողության տոտալ բացակայության ու ամենաթողության ծանր հետևանքները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների մի զգալի մասը գործում է գազով, որը համեմատաբար ավելի մատչելի է։ Սակայն մեքենաների գազի բալոնների հետ կապված իրավիճակը վերջին շրջանում դարձել է լրջագույն անվտանգության հարց։ Որքան էլ ցավալի է, բայց գազի բալոնների՝ հերթական խոշոր պայթյունի լուրը, որը տարածվում է մամուլում ու սոցիալական ցանցերում, արդեն չի ընկալվում որպես եզակի կամ արտառոց դեպք, այլ, կարծես, դարձել է մեր իրականության մութ ու ցնցող բաղադրիչներից մեկը (ամենաթարմ օրինակը Սարյան փողոցում օրերս տեղի ունեցած պայթյունն է):

Մինչդեռ այս ողբերգական պատահարները, որոնք հաճախ ավարտվում են մարդկային զոհերով, ծանր վիրավորներով ու նյութական մեծ վնասներով, իրենց մեջ պարունակում են բազմաշերտ համակարգային բացեր, որոնց արմատները շատ ավելի խորն են, քան պարզապես տեխնիկական անորակությունը կամ անհատական անփութությունը։ Վերջին 1-2 տարվա, նույնիսկ մի քանի ամիսների վիճակագրությունը, վարորդների շրջանում առկա տրամադրությունները, մամուլում և սոցցանցերում ամեն օր շրջանառվող ահազանգերը վկայում են, որ մեքենաների գազաբալոնային համակարգերի հետ կապված խնդիրը վաղուց դուրս է եկել վերահսկելիության շրջանակից։ Բավական է «թեթևակի» ուսումնասիրել սոցցանցերը, հայտարարությունների կայքերը ու ակնհայտ կդառնա գովազդների, «էստի համեցեք»-ների բազմազանությունը: Այնպիսի տպավորություն է, որ ամեն մեկն իր ավտոտնակում կամ ինչ-որ պատահական տարածքում գազաբալոնային համակարգ է տեղադրում՝ ճոխ PR-ի միջոցով՝ իբրև թե իտալական, լեհական կամ այլ արտերկրյա սարքավորումների կիրառման մասին։ Նախ՝ սովորական քաղաքացու համար դժվար է ստուգել՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրականությանը: Երկրորդ՝ մարդը չի կարող վերահսկել՝ եթե նույնիսկ այդպես է, որքանո՞վ է որակով ու անվտանգ արվել տեղադրումը:

Ըստ այդմ, գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք պետական մարմինները՝ սկսած այս ամենի համար պատասխանատու նախարարությունից, վերջացրած Տեխնիկական անվտանգության տեսչական մարմնով, իրականում պատշաճ կերպով վերահսկում են այս ոլորտը, թե՞ ամեն ինչ թողնված է ինքնահոսի, բիզնեսի ու քաղաքացիների մեխանիկական նախաձեռնողականությանը։ Պետության խնդիրը միայն քաղաքացիներից հարկեր գանձելը չէ, այլ նաև քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով վերահսկողական քայլեր ձեռնարկելը։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ պաշտոնապես զգուշացվեց, ավելին՝ «հիշեցվեց», որ մեքենաների գազաբալոնային համակարգերը ենթակա են պարտադիր տարեկան տեխնիկական ստուգման, հակառակ դեպքում սպասվում են մեծ տուգանքներ։ Սկզբնական շրջանում այդ գործընթացը նույնիսկ որոշակի խուճապ էր առաջացրել, ու մարդիկ ամիսներով հերթերի մեջ էին՝ փորձելով ժամանակին անցնել ստուգում, ձեռք բերել վկայական, որպեսզի պարեկային ծառայությունը չկանգնեցնի, տուգանք չկիրառի և այլն։ Սակայն ժամանակի ընթացքում այս վերահսկողության մեխանիզմը թուլացավ, ինչպես բոլոր ոլորտներում է, ստուգումների պարտադիր բնույթը մոռացվեց, իսկ ոստիկանության կողմից վկայականների ստուգումն ու վերահսկողությունը վերածվեց ձևականության։ Այսօր փաստացի կա իրավիճակ, երբ անգամ այդ ստուգագրերը, որոնք մի ժամանակ համարվում էին անվտանգության նվազագույն երաշխիք, ի վերջո կորցրել են իրենց գործնական նշանակությունը։ Գազաբալոնային համակարգերի տեղադրումն ու շահագործումը դարձել է ազատ ու անկառավարելի ոլորտ, որտեղ որևէ պետական կառույց գործնականում պատասխանատվություն չի կրում կատարվող գործընթացների համար։

Այս անտարբերության ու պատասխանատվության բացակայության ֆոնին անմիջապես մեծանում է անվտանգության սպառնալիքը։ Մեքենաների գազաբալոնային համակարգերի անորակ տեղադրումը, սարքավորումների սպասարկման ցածր մակարդակը, հին ու մաշված բալոնների շահագործումը, տեխնիկական ստանդարտների անտեսումը, անվտանգության կանոնների չպահպանումը հանգեցնում են պայթյունների ռիսկի կտրուկ աճի։ Պայթյունները հաճախ տեղի են ունենում խիտ բնակեցված տարածքներում՝ ավտոտնակներում, բազմաբնակարան շենքերի բակերում, ավտոկայանատեղիներում և այլն, և այլն։ Արդյունքում ոչ միայն մեքենայի սեփականատերն է վտանգի տակ, այլև հարակից բնակիչները, անցորդները, այլոց գույքը, ինչպես եղավ նախօրեին։

Պետության դերն այս իրավիճակում ոչ թե ձևական վերահսկիչ ֆունկցիան է, այլ հստակ կանխարգելմանն ու անվտանգության երաշխավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, ինչի շրջանակներում էլ մեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման ու շահագործման վերահսկողությունը, անվտանգային ստանդարտների սահմանումն ու պարտադիր պահպանումը պետք է դառնան պետական քաղաքականության առաջնահերթություն։ Ցանկացած գազաբալոնային համակարգի տեղադրում պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպությունների կողմից, իսկ սարքավորումներն ունենան որակի միջազգային վկայագիր ու համապատասխանեն անվտանգության բոլոր նորմերին։ Ավելին, պետական վերահսկող մարմինները պարտավոր են իրականացնել ոչ միայն տարեկան ստուգումներ, այլև պարբերական հանկարծակի տեսչական այցեր, հատուկ ռիսկային խմբերի մշտադիտարկում, իսկ անվտանգության կանոնների խախտման դեպքերում կիրառել խիստ պատժամիջոցներ։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կրճատել անկառավարելիության մակարդակը և կանխել հերթական ողբերգական պատահարները։ Սրան գումարած՝ պետք է ուշադրություն դարձնել, որ տարեկան տեխզննման գործընթացը մեծամասամբ կրում է ձևական բնույթ, լավագույն դեպքում ստուգվում են լուսարձակները, արգելակները և վերջ: Սա էլ իր հերթին նոր խնդիրների առջև է կանգնեցնում:

Բացի տեխնիկական վերահսկողությունից, կարևոր է նաև քաղաքացիների իրազեկվածության բարձրացումն ու անվտանգային մշակույթի ձևավորումը։ Այսօր մեծ թվով վարորդներ ու մեքենաների սեփականատերեր պարզապես չեն տիրապետում գազաբալոնային համակարգերի սպասարկման, օգտագործման, վտանգների կանխարգելման վերաբերյալ նվազագույն գիտելիքների։ Անտեղյակությունն ու անտարբերությունը, երբեմն նաև ֆինանսական միջոցների սահմանափակությունը ստիպում են մարդկանց ընտրել էժան ու անորակ ծառայություններ, խուսափել վերահսկողությունից, անտեսել անգամ փոքր դետալները, որոնք կարող են ճակատագրական լինել։ Այս ֆոնին պետական և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով անհրաժեշտ է կազմակերպել տեղեկատվական արշավներ, ուսուցողական ծրագրեր, մեդիաարշավներ, որոնք կնպաստեն վարորդների պատասխանատվության, անվտանգության մշակույթի ձևավորմանը։

Գազաբալոնների հարցը Հայաստանում առանձին չի կարելի դիտարկել՝ առանց ընդհանուր տրանսպորտային անվտանգության և արտակարգ իրավիճակների կառավարման համատեքստի։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ևս, որն արդեն իսկ խայտառակ չափերի է հասել, որոշ առումներով պայմանավորված է տեխնիկական անսարքություններով, անորակ գազաբալոններով, հին և անհուսալի մեքենաներով, ինչպես նաև վարորդների անպատասխանատու վարքագծով։

Այս ամենը համալրվում է հրդեհների ռիսկի աճով, որոնք հաճախ ոչ միայն գազաբալոնների պայթյունի կամ տրանսպորտային պատահարների, այլև տարերային աղետների ու բնության անոմալիաների հետևանք են։ Ու այս համատեքստում մտահոգիչն այն է, որ Հայաստանը չունի զարգացած հակահրդեհային արագ արձագանքման համակարգ, ինչը նշանակում է, որ ցանկացած նմանատիպ դեպք կարող է վերաճել մասշտաբային աղետի, եթե չլինի արագ ու արդյունավետ միջամտություն։

Հակահրդեհային կանխարգելման ու արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ևս առկա են համակարգային բացեր։ Հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն տեխնիկական միջոցառումների կիրառում, այլև վաղաժամ մոնիթորինգային համակարգերի ներդրում, ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների կիրառում, օրինակ՝ դրոնների միջոցով տարածքների մշտադիտարկում, խելացի ավտոմատ անջատման մեխանիզմների ներդրում, որոնք թույլ կտան արագ մեկուսացնել վտանգի աղբյուրը, նվազեցնել վնասը և ապահովել բնակչության անվտանգությունը։ Ներկայում այսպիսի համակարգերի բացակայությունը կամ սահմանափակ կիրառումը Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր է՝ հատկապես հաշվի առնելով սեզոնային հրդեհների, ուժեղ քամիների, կայծակների հետևանքով առաջացող հրդեհների ռիսկը։

Համակարգային խնդիրների մյուս կարևորագույն կողմը քաղաքացիների իրազեկվածության և արտակարգ իրավիճակներում իրենց դրսևորելու մշակույթի բացակայությունն է։ Հայաստանում դեռևս լայն տարածում չունի արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու, ճիշտ վարքագիծ ցուցաբերելու, պետական մարմինների ցուցումներին հետևելու, ինքնապաշտպանական քայլեր ձեռնարկելու մշակույթը։ Մարդիկ հաճախ անտեղյակ են նույնիսկ հրդեհի դեպքում անհրաժեշտ գործողությունների, տարհանման կանոնների, առաջին օգնության տրամադրման մասին, ինչն էլ մեծացնում է մարդկային կորուստների ու վնասների հավանականությունը։

Այս համատեքստում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության համատեղ ու համակարգված աշխատանքը կարող է էականորեն բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը։ Սակայն դրա համար համալիր ծրագիր է անհրաժեշտ, իսկ այս կառավարության դեպքում նույնիսկ փոքր հարցերը լուծում չեն ստանում, ուր մնաց գլոբալ խնդիրների, համալիր ծրագրերի կյանքի կոչման հույս լինի...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով