Լրահոս
Կարևոր


Սոցիալական լարվածության աճի և ապագայի նկատմամբ անվստահության խորացման պատկերը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի վարկավորման ոլորտում վերջին տարիներին արձանագրված զարգացումները վկայում են ոչ միայն ոլորտի ակտիվացման, այլև նրա առջև ծառացած խորքային մարտահրավերների մասին, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ ինչպես ֆինանսական համակարգի կայունության, այնպես էլ տնտեսության երկարաժամկետ զարգացման և հասարակության սոցիալական իրավիճակի վրա։ Վարկավորման արագ աճի, սպառողական տրամաբանության գերակայության, կորպորատիվ և մանրածախ վարկավորման ընդլայնմանը զուգահեռ, վարկային ռիսկերի կուտակման ու բնակչության վարկային բեռի ավելացման համադրությունը ձևավորում է բարդ, բազմաշերտ և որոշ դեպքերում՝ վտանգներով հագեցած իրավիճակ։

Վերջին տվյալները հստակ արձանագրում են, որ սպառողական վարկավորման ոլորտում արձանագրվել է 29 % աճ, ինչն ինքնին ռեկորդային է և վկայում է քաղաքացիների վարկային ակտիվության մասին, որը շատ դեպքերում թելադրված է սուղ անհրաժեշտությունից։ Մյուս կողմից՝ բավական մտահոգիչ է ժամկետանց վարկերի ծավալուն աճը, որն ընդամենը մեկ տարվա մեջ 6 %-ից հասել է 39 %-ի։ Այս փոփոխությունը չի կարող դիտվել զուտ որպես վիճակագրական տատանում. այն արտացոլում է տնտեսության ընդհանուր առողջության, վարկառուների վճարունակության, իսկ առավել լայն իմաստով՝ սոցիալական անվտանգության համակարգի խոցելիության խորքային խնդիրները։

Բարձր ռիսկային ու անհուսալի վարկերի կտրուկ ավելացումը նշանակում է, որ մի կողմից բանկային համակարգը, բնականաբար, փորձելով պահպանել շահութաբերությունը և շուկայական դինամիկան, ակտիվորեն ընդլայնում է վարկային պորտֆելը, մյուս կողմից՝ լուրջ ռիսկեր է կուտակում, որոնք ապագայում կարող են սպառնալ համակարգի կայունությանը։ Մյուս կողմից՝ պետք է նշել, որ թունավոր վարկերի դուրսգրման բացասական ազդեցությունը բանկերին հաջողվել է որոշ չափով չեզոքացնել՝ տնտեսության վարկավորման երկնիշ աճի շնորհիվ։ Տնտեսության վարկավորման տեմպերը 21 %-ից հասել են 28 %-ի, ինչը պայմանավորված է միաժամանակ մի քանի ոլորտներում ներդրումների ակտիվացմամբ։ Առավելապես աչքի են ընկնում արդյունաբերության (2 %-ից մինչև 29 %), ինչպես նաև այլ ոլորտներում գրանցված կտրուկ աճերը՝ շինարարություն (30 %-ից մինչև 34 %), հանրային սնունդ և ծառայություններ (14 %-ից մինչև 23 %), գումարած՝ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորման դինամիկայի բարելավումը (4 % անկումից մինչև 22 % աճ)։

Այս միտումները կարող են դիտվել որպես տնտեսության վերականգնման և զարգացող հատվածների վրա շեշտադրության արդյունք, սակայն հարկ է նկատել, որ նման աճի հիմքում հաճախ ընկած է ոչ թե ներքին կուտակված ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, այլ արտաքին ֆինանսավորման ներգրավումը, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է բարդություններ ստեղծել՝ կապված արտաքին պարտքի սպասարկման և ֆինանսական կայունության հետ։

Միևնույն ժամանակ, առևտրի ոլորտում արձանագրվել է վարկավորման աճի արգելակում՝ 17 %-ից մինչև 13 %, իսկ ագրոհատվածում՝ 28 %-ից մինչև 8 % աննախադեպ նվազում։ Այս ցուցանիշները վկայում են, որ որոշ ավանդական ճյուղեր, որոնց վրա հենվում է Հայաստանի տնտեսության զգալի մասը, զրկվել են վարկային բավարար աջակցությունից, ինչը կարող է ազդել ոչ միայն այդ ոլորտների աճի տեմպերի, այլև կայունության վրա։

Փոքր և միջին բիզնեսի վարկավորման տարեկան աճը 9 %-ից հասել է 15 %-ի, ինչը լավ ցուցանիշ է, բայց դեռևս մնում է զգալիորեն ցածր՝ համեմատած երեք տարի առաջվա 31 %-ի հետ։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ վարկային ակտիվացումը հիմնականում կենտրոնացված է խոշոր կորպորատիվ և սպառողական հատվածներում, իսկ ՓՄՁ-ները շարունակում են բախվել ֆինանսավորման հասանելիության սահմանափակումներին, ինչը կարող է երկարաժամկետում ազդել տնտեսական դիվերսիֆիկացիայի և մրցունակության վրա։

Վարկավորման կառուցվածքը շարունակում է փոխվել՝ արձանագրելով մանրածախ հատվածի կայուն աճ (44 % պորտֆելի) և կորպորատիվ վարկերի բարձր մասնաբաժին (52 %)։ Միջբանկային վարկերի/ավանդների դինամիկան՝ 6% աճից մինչև 27% անկում, ցույց է տալիս, որ համակարգն ավելի քիչ է ապավինում միմյանց փոխառություններին, ինչը կարող է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ. մի կողմից՝ նվազում է համակարգային ռիսկի տարածման հավանականությունը, մյուս կողմից՝ բանկերի միջև կապիտալի հոսքերի սահմանափակումը կարող է որոշակի լարվածություն առաջացնել։

Հաջողվել է պահպանել վարկային պորտֆելի երկնիշ աճը՝ 20 %-ից մինչև 25 %, 2025 թվականի հուլիսին հասնելով 19,6 մլրդ դոլարի մակարդակի։ Եկամուտների աճի տեմպերն այս ֆոնին նույնպես պահպանել են բարձր ցուցանիշ՝ 23 %-ից մինչև 27 %, ինչը թույլ է տվել, որ 2025 թվականի առաջին կիսամյակում վարկային եկամուտները գերազանցեն 1 մլրդ դոլարը, իսկ զուտ շահույթը պահպանվի 522 մլն դոլարի մակարդակում։

Սակայն, չնայած այս թվաբանական հաջողություններին, աճող թունավոր վարկերը և դրանց դուրսգրման անհրաժեշտությունը հանգեցրել են զուտ շահույթի աճի տեմպի դանդաղման՝ 21 %-ից մինչև 17 %։ Սա արդեն իսկ հուշում է, որ բանկային համակարգի շահութաբերությունը ապագայում կարող է հայտնվել ավելի մեծ ճնշման տակ, եթե ժամկետանց ու անհուսալի վարկերի կուտակման տեմպը չկասեցվի։

Վարկավորման նման առաջխաղացումը հնարավոր է դարձել միջազգային ծրագրերով ներգրավվող միջոցների հաշվին, ինչը, սակայն, ենթադրում է արտաքին ռեսուրսների նկատմամբ աճող կախվածության ռիսկ։ Եթե արտաքին ֆինանսավորման պայմանները վատթարանան կամ փոխվի գլոբալ տնտեսական միջավայրը (օրինակ՝ տոկոսադրույքների աճի, արժութային տատանումների, աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով), ապա բանկային համակարգը կարող է կանգնել լիկվիդայնության և վճարունակության լուրջ խնդիրների առաջ։

Վարկավորման ակտիվացման առավել վտանգավոր կողմերից է բնակչության վարկային բեռի կտրուկ աճը։ Վերջին տարիներին վարկերը դարձել են քաղաքացիների համար ոչ թե զարգացման, այլ գոյատևման միջոց։ Եկամուտների աճի դանդաղումը, աշխատատեղերի սահմանափակ հնարավորությունները և սոցիալական ապահովության համակարգի թերզարգացած վիճակը ստիպել են մարդկանց դիմել վարկերին՝ հաճախ բարձր տոկոսադրույքներով։ Վարկերի գնաճը, գնողունակության անկումը և այլընտրանքների բացակայությունը հանգեցրել են նրան, որ այսօր Հայաստանում գրեթե անհնար է գտնել ընտանիք, որն առնվազն մեկ կամ մի քանի վարկային պարտավորություն չունենա։ Այս իրավիճակը ոչ միայն չի վկայում բարեկեցության մասին, այլ հակառակը՝ արտացոլում է սոցիալական լարվածության աճի և ապագայի նկատմամբ անվստահության խորացման պատկերը։ Վարկային բեռի աճն ուղեկցվում է քաղաքացիների վճարունակության անկայունությամբ, ինչը հատկապես վտանգավոր է ժամկետանց և անհուսալի վարկերի մասշտաբային կուտակման պայմաններում։ Քանի որ եկամուտների աճի տեմպը դանդաղում է, իսկ վարկային պարտավորությունները շարունակաբար ավելանում են, բազմաթիվ ընտանիքների համար առաջիկայում կարող են ստեղծվել լուրջ սոցիալական խնդիրներ՝ սկսած վճարունակության կորստից մինչև անշարժ գույքի առգրավում, բնակարանազրկում և կյանքի որակի զգալի անկում։

Հատկապես մտահոգիչ է, որ Կենտրոնական բանկը չի կարողանում վարել իրավիճակին համարժեք ճկուն դրամավարկային քաղաքականություն։ Ու այս պարագայում վարկային քաղաքականության հիմնական բեռը մնում է բանկերի վրա, որոնք շահութաբերության ապահովման համար հաճախ գերադասում են կարճաժամկետ շահույթը երկարաժամկետ կայունությունից։ Իսկ պետական պարտքի աճը լրացուցիչ բեռ է դնում հասարակ հարկատուի վրա, քանի որ տարեցտարի պետական պարտքի սպասարկումն ու նոր պարտավորությունների ստանձնումը հանգեցնում են հարկային ճնշման ավելացման, սոցիալական ծրագրերի կրճատման և տնտեսական աճի դանդաղման։

Հայաստանի վարկային ոլորտի ներկա իրավիճակը, իր թվային հաջողություններով հանդերձ, պարունակում է բազմաթիվ ռիսկեր, որոնք, եթե չկառավարվեն արդյունավետ քաղաքական գործիքներով, կարող են վերաճել համակարգային խնդիրների։ Անհրաժեշտ է ոչ միայն շարունակել վարկավորման դիվերսիֆիկացիան ու ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը, այլև կենտրոնանալ վարկային ռիսկերի կառավարման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման և սոցիալական ապահովության համակարգի զարգացման վրա։ Ըստ այդմ, հարկավոր է մշակել համապատասխան ռազմավարություն ու այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ վարկերը դառնան ոչ թե գոյատևման, այլ զարգացման և բարեկեցության գործիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ Վարդանով