Լրահոս
Կարևոր


Կառավարության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում Տարոն Տոնոյանի հիվանդանոցում

Հասարակություն

NEWS.am–ի տեղեկություններով՝ մեկ ամսից ավելի է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում հայտնի վիրաբույժ, ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանին պատկանող «Տոնոյան» բժշկական կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝  ստուգումները սկսվել են այն բանից հետո, երբ Տոնոյանը, վերադառնալով ռազմաճակատից, ուշագրավ հայտարարություններ է արել պատերազմի ընթացքում թույլ տրված բացթողումների՝ մասնավորապես կամավորականների՝ զրահաբաճկոններ չունենալու, Փաշինյանին աջակցելու համար Երևանում ցույց անող, բայց Արցախում հոսպիտալների պատերի տակ բժշկական տեղեկանք «մուրացող» ասֆալտի ֆիդայիների  և այլ արատավոր երևույթների մասին։

NEWS.am–ի հետ զրույցում Տարոն Տոնոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ստուգումների փուլն արդեն ավարտվել է և ներկայումս լսումներ են իրականացվում։

Հարցին, արդյոք որևէ միտում տեսնում է, ԲԿ–ի տնօրենն արձագանքեց.

«Չեմ ուզում որևէ մեկին պիտակավորել, արդյունքը ցույց կտա։ Ես ներկայացրել եմ իմ փաստարկները, պատասխանել եմ բոլոր հարցերին»։

Դիտարկմանը, թե այս ընթացքում իր կամ բժշկական կենտրոնի հետ կապված այլ խնդիրներ ծագել են, Տոնոյանը պատասխանեց.

«Տարբեր գործերով անհանգստացնում են, հին քրեական գործեր կան, որոնք թարմացվում են, սակայն  դրանց վրա չենք կենտրոնանում։ Անկախ ամեն ինչից հիվանդանոցը շարունակում է օր ու գիշեր սպասարկել մեր քաղաքացիներին»։

Անդրադառնալով պատերազմի հետևանքով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, հասարակության բևեռացմանը, ՀՅԴ ԳՄ անդամն ասաց.

«Ամեն ինչ իր տեղը կընկնի, Նիկոլը գնալու է, ժողովուրդը խելքը գլուխը հավաքի, լավ կառավարություն ձևավորի, Հայաստանը պետք է ուժեղանա, դառնա ողջ հայության խարիսխն ու բնօրրանը։ Վստահ եմ, Հայաստանը կուժեղանա և որոշ ժամանակ հետո իր կորուստները կվերականգնի»։

Հիշեցնենք, որ բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը սեպտեմբերի 27–ին բժշկական բրիգադով մեկնել էր ռազմաճակատ, վիրահատություններ իրականացրել նախ Ջաբրայիլի, ապա Հադրութի, իսկ վերջում արդեն Ստեփանակերտի հոսպիտալներում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր։

Տարոն Տոնոյանն այս տարի հիմնել է «Տոնոյան» բժշկական կենտրոնը, իսկ մինչ այդ երկար տարիներ ղեկավարել է տարբեր բուժհաստատություններ, իրականացրել հազարավոր վիրահատություններ։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Տարոն Տոնոյանը ազատամարտիկ ընկերների հետ հիմնել է Հադրութի և Ֆիզուլիի ռազմական հոսպիտալները։ Տոնոյանը որպես կամավոր Արցախ էր մեկնել նաև 2О16թ. ապրիլին։

Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնՄենք այլևս սխալվելու իրավունք չունենք. «Ուժեղ Հայաստան»Իրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ ԿարապետյանՔննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն ՄարուքյանՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԴեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը