Գերիների հարցը շարունակում է մնալ մեր առաջնային ուշադրության կենտրոնում․ ՀՀ ԱԳ նախարար
ՀասարակությունԻնչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր առաջնային ուշադրության կենտրոնում մնում են հումանիտար հարցերը և առաջին հերթին՝ գերիների, պատանդների, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցերը։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա վստահեցրել է, որ այդ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են և վաղն էլ չեն դադարի։