Լրահոս
Կարևոր


Այսօր ՀՀ իշխանությունների ակտիվ քայլերի շնորհիվ Հայաստանում փաստացի հաստատվել է «կեղծապետություն». ադրբեջանագետ

Քաղաքականություն

Վերջին շրջանում հաճախ եմ մտածում, որ ամենից բարդը դա բարոյականության ու տրամաբանության բացակայության պայմաններում ապրելն է, շատ ավելի դժվար է, երբ այդ պայմաններում դու հանրային գործունեություն ես ծավալում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

Այսօր ՀՀ իշխանությունների ակտիվ քայլերի շնորհիվ Հայաստանում փաստացի հաստատվել է «կեղծապետություն», երբ պետության ղեկավարության գլխավոր գործիքակազմը իրողությունների կեղծումն է ու անպատկերացների մասշտաբների հասնող սուտը։ 

«Հայաստանը անկախ է, քան երբևէ» գոռացողը այսօր Ադրբեջանի հրահանգով պատրաստ է օր առաջ հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից։ 

«Հայաստանը ինքնիշխան է, քան երբևէ» գոռացողը Ադրբեջանի պահանջով պատրաստ է Սահմանադրություն փոխել, ինչպես նաև անձամբ բառ բառ կրկնել Ադրբեջանի ղեկավարի բազմաթիվ թեզեր՝ ընդդեմ հայկական շահի։ 

«Աննախադեպ ու պատմական» խաղաղության մասին գոռացողը փաստացի ապահովում է ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքներում՝ արդարացնելով դա բացառապես Ադրբեջանին հարմարավետ թեզերով։ Հենց այս «խաղաղության» ջատագովի կառավարման շրջանում Ադրբեջանի ղեկավարը ակտիվ շրջանառության մեջ դրեց «Արևմտյան Ադրբեջան» վտանգավոր զավթողական կոնցեպտը՝ դա դարձնելով հանրակրկթական ծրագրի մաս։ Ես էլ չեմ խոսում, որ հենց նրա օրոք ՀՀ-ն ենթարկվեց լայնածավալ հարձակման, սեպտեմբեր/2022: 

Ժողովրդավարության մոլեռանդ ֆանատ ներկայացողը այսօր ամենակոպիտ ձևով ոտնահարում է ժողովրդավարական բոլոր արժեքներն ու ինստիտուտները, ավելին հայտարարում է՝ «կառավարությունը ես եմ»՝ թույլ չտալով որևէ այլակարծություն՝ հիմնված տրամաբանության ու պրոֆեսիոնալիզմի վրա։ 

Ժամանակին քաղբանտարկյալ եղածը այսօր ապահովում է Հայաստանում հենց քաղաքական հայացքների համար բազմաթիվ մարդկանց ապօրինի կալանավորումը։ Պարզ մարդկային տրամաբանությունը հուշում է, այդ մարդիկ չէին կալանավորվի, եթե հանդես չգային Փաշինյանին ուղղված «թթու խոսքերով»։ 

«Պադավատապետության» դեմ պայքարողը դարձավ հղի կնոջը հենց իր «պադավատապետությամբ» կյանքից զրկողը, հետո պարզվեց, այդտեղ ինքն ընդամենը «ուղևոր» էր։ 

Արդար և ազատ ընտրությունների համար պայքարողը դիմում է ամեն քայլի, որպեսզի այն տեղերում, որտեղ ընդդիմադիր գործիչները մանդատ են ստացել, չկարողանան մնալ իշխանության։ Նրանց դեմ հաճախ հենց ապօրինի կալանքն է կիրառվում՝ որպես միջոց։

Թալանի, կոռուպցիայի դեմ պայքարողները հայտնվեցին ամենախոշոր կոռուպցիոն սկանդալների կիզակետում, իսկ գերագույն գլխավոր պայքարողը այսօր պետբյուջեի հաշվին իր համար նախընտրական քարոզարշավ է անում, դե իսկ Սամվել Կարապետյանի հետ էլ անձնական հաշիվները ևս փակում է պետբյուջեի հաշվին։ Սրանք դեռ երևացող կողմերն են։ 

Մոլեռանդ քրիստոնյա ներկայացողը, այսօր Ադրբեջանի հրահանգով լծված է հայոց եկեղեցու դեմ կազմաքանդիչ արշավի իրագործմանը։ Նա շատ պարզ խոստովանել է, որ այդ արշավի նպատակը եկեղեցին քանդելն է, իհարկե, դա անում է ընդգծված «քրիստոնեական» մեթոդներով։ Փաստացի, նրա կարգախոսն է՝ «Քրիստոսի անունից ընդդեմ քրիստոնեության»։

«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը դարձավ Արցախը Ադրբեջանին կազմում ճանաչողը ու Արցախի հարցի ամենադաժան «լուծման» իրագործողը, ավելին՝ հիմա հպարտանում է, որ պատերազմ է ապահովել, էթնիկ զտում, ուրախ է, որ էլ հայ չկա Արցախում՝ «Չկան հայեր, չկա խնդիր» սկզբունքի ներքո։ 

Այս շարքը թերևս շարունակելի է, բայց այստեղ ամենից կարևորը հենց հանրային արձագանքն ու մոտեցումն է «կեղծապետությանը»։ Ոմանք, իհարկե, շարունակում են հենց ինքնախաբեությամբ զբաղվելով չտեսնել կատարվողը, դա էլ է ընտրություն։ Ուղղակի կեղծիքն ու սուտը մի հատկություն ունեն՝ ռիսկերի կոծկումը չի վերացնում ռիսկերը, ավելին՝ խորացնում է դրանք, հետո այդ ամենը պայթելու է բոլորի աչքի առաջ՝ վնասելով մեզ ու մեր պետությանը։ 

Ես ունեմ համոզում՝ հայ հանրության մեծ մասը չի ընդունում կեղծիքը, չի ցանկանում ապրել դրա մեջ, ուղղակի դեռևս չի տեսնում խնդրի քաղաքական լուծման առաջարկ։ Հենց դա լինի, այս «կեղծապետության» ավարտը չի ուշանա։ Մենք արժանի ենք իրապես ժողովրդավար, խաղաղ ու հզորացող երկիր ունենալ, վստահ եմ՝ շատերն էլ պատրաստ են իրենց ջանքը դնել նման պետության կառուցման համար։ Ուղղակի դա հնարավոր չի տրամաբանության ու բարոյականության բացակայության ու մերժման պայմաններում։

Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը