Լրահոս
Կարևոր

Փնթի, չմտածված, անպատրաստ նախաձեռնությունների ոդիսականը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում արդեն պրակտիկա է դարձել այլ երկրների փորձը կուրորեն վերցնել ու ընդօրինակելը՝ փորձելով դրանք կիրառելու միջոցով «բարեփոխումների» ֆոն ապահովել։ Բայց այս պարագայում հաշվի չեն առնվում Հայաստանում տեղական առանձնահատկությունները, բնակչության մոտեցումներն ու մենթալիտետը, տնտեսական հագեցվածությունը, թվային ու տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Այդպիսի նախաձեռնություններից մեկն, օրինակ՝ վերաբերում է հենց եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը։ Այս համակարգի ներդրումից անմիջապես հետո ջրի երես դուրս եկան դրա բացերը։ Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը սկզբից մինչև մայիսի 1-ն էր, բայց քանի որ համակարգը թերի էր, հիմա ժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Ու, ընդհանուր առմամբ, հայտարարագրման գործընթացը ոչ միայն պարզեցված չէ, այլև բարդ է ու բավական խճճված։ Դրա համար ի սկզբանե նախատեսվում էր, որ քաղաքացին պետք է ունենա նույնականացման քարտ, ապա նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, գործող բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն։ Թերևս առաջընթաց է, որ վերջապես նաև էլեկտրոնային SIM քարտով են օպերատորները կարողանում ակտիվացնել էլեկտրոնային համապատասխան ծառայությունը, բայց նման տեխնիկական մանր հարցերի լուծումը միայն բավարար չէ, երբ կան լուրջ խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն։

Լուրջ խնդիրներ կան՝ կապված նույնականացման քարտերի հետ: Մարդիկ բողոքում են, որ անձնագրային բաժանմունքներում ահավոր հերթեր են։ Սոցցանցերի քննարկումներից պարզ է դառնում, որ նույնիսկ գրանցումների խնդիր կա։ Մարդիկ չեն կարողանում ոչ միայն տեղում, այլ նաև առցանց գրանցվել։ Քաղաքացիները գնում են անձնագրային, նրանց հետ են ուղարկում։ Հաճախ պատշաճ մակարդակի իրազեկում չի կատարվում, քանի որ քաղաքացիները չգիտեն, թե ինչ փաստաթղթեր պետք է վերցնեն իրենց հետ և այլն։ Կարճ ասած՝ մի ամբողջ քաոս։ Եթե ID-ների հարցում են քաղաքացիները ներգրավվում ավելորդ քաշքշուքի ու վարչարարության մեջ, ինչը զգալի ժամանակ է խլում մարդկանցից, ապա կարելի է պատկերացնել, թե այսքանից հետո նրանք արդյոք շահագրգռված կլինե՞ն հայտարարագրեր ներկայացնելու հարցում։

Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ այս պահի դրությամբ ընդամենը 100-ից 120 հազար մարդ է հայտարարագիր ներկայացրել, այն էլ՝ հիմնականում այն մարդիկ են, ովքեր որևէ սոցիալական ծախսերի հետ կապված հետվճար կարող են ստանալ։ Այնինչ, ավելի քան 800 հազար քաղաքացիներ ենթակա են պարտադիր հայտարարագրման։ Ավելին, եկող տարի ավելանալու է ևս 500 հազար քաղաքացի: Իհարկե, մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ քաղաքացիների մեծ մասը պարզապես բոյկոտում է այս պրոցեսը: Շատերը անվստահություն ունեն այս համակարգի հետ կապված, քանի որ պարտադիր հայտարարագրումը գրեթե ոչինչ չի տալու նրանց։ Այսուամենայնիվ, որոշակի քանակի մարդկանց խանգարում է նաև տեխնիկական անպատրաստ, թափթփված վիճակը:

Ինչ վերաբերում է համակարգի ներդրման հիմնավորումներին, ի մասնավորի՝ ստվերային տնտեսությանն ու ստվերային եկամուտներին, ապա նման ռեսուրսներ տիրապետող քաղաքացիները բազմաթիվ ելքեր կարող են գտնել իրենց եկամուտները թաքցնելու համար։ Այնպես որ, շարքային քաղաքացիների վրա պարզապես ավելորդ բեռ է դրվել, որի նպատակը մարդկանց ամեն մի 1000 դրամը վերահսկելն ու հարկելն է, այսինքն՝ մինչև վերջ «կաշիները քերթելը»:

Ընդհանրապես, այս իշխանությունների համար վաղուց սովորություն է դարձել բարեփոխման անվան տակ որևէ նախաձեռնություն վերցնել՝ շատ հաճախ անհեթեթ ու ժամանակավրեպ, ու միանգամից փորձել կիրառել այն դեպքում, երբ պահը չի հասունացել, ավելին՝ երբ երկիրն ընդհանրապես պատրաստ չէ դրան: Նման իրավիճակների ականատես ենք եղել ոչ մեկ անգամ։

Օրինակ՝ իշխանություններն ամենաբարձր մակարդակով արշավ են սկսել անկանխիկ վճարումների մասով։ Ու մինչ նրանք օրուգիշեր գովազդում են քարտային վճարումները և դրանց առավելությունները՝ մասնավորապես թոշակառուների հետվճարի մասով, արդեն մի քանի դեպք ենք ունեցել, երբ Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքում տոտալ խափանում է տեղի ունեցել, ու քաղաքացիները չեն կարողացել անկանխիկ վճարումներ իրականացնել։ Մեկ այլ դեպքում էլ որոշում ընդունվեց «մարդկանց առողջական վիճակին հետևելու նպատակով» սննդի կենտրոններում սեղաններին աղ դնելն արգելելու մասին։ Սկզբում խոսվում էր, որ համապատասխան մարմինները շատ խիստ հետևելու են, որ սննդի կետերում հետևեն որոշմանը, ու հարկ եղած դեպքում տուգանեն, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ ոչ մեկ էլ չի հետևում սեղանների վրա աղամանների առկայությանը։ Դե, իրենք էլ երևի հասկացան, թե ինչքան անհեթեթ բան են մտածել: Նույն կերպ էլ ընդունվեց հանրային փակ վայրերում ծխելու ամբողջական արգելքը, բայց այս հարցում նույնպես հետևողականություն չկա։ Խոսքը վերաբերում է նաև էկոլոգիային ու շրջակա միջավայրին վերաբերող որոշումներին։ Օրինակ՝ որոշվեց, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, բայց հիմա որևէ արգելք չկա պոլիէթիլենային տոպրակների վաճառքի հարցով, խանութներն ու վաճառքի կետերը ազատորեն տրամադրում են դրանք։

Սարսափելի է մտածել, թե ինչ չմտածված ու աննորմալ որոշումներ կարող են կայացվել Փաշինյանի՝ Տոկիո կատարած այցից հետո: Նման դեպքերում ուզում ես ասել՝ կլինի՞ ոչ մի «բարեփոխում» էլ չանեք, որ մարդկանց գլխին «չարեփոխում» չդառնա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը