Ախր այսքան փնթի, այսքան թափթփված քաղաքական հետապնդում կլինի, որ դուք եք անում. Էդմոն Մարուքյան
ՔաղաքականությունՆիստի ժամանակ Միքայել Սրբազանն իր խոսքում ասում է, թե դատարանը ԱԱԾ մեկուսարանի իր պահման խուցը գաղտնալսելու թույլտվություն է տվել՝ 3 ամսով, բայց իրեն կալանավորել են՝ 2 ամսով։
Պարզ է չէ՞, թե սա ինչ է նշանակում։ Ախր այսքան փնթի, այսքան թափթփված քաղաքական հետապնդում կլինի, որ դուք եք անում…Իսկ այն իրավապաշտպան ՀԿ-ներից ձեն-ձուն չկա, չէ՞։ Դե իհարկե չի լինի, նրանք այսօր մի շարքով կանգնած Փաշինյանին էին լսում, թե բա՝ համապարփակ անվտանգության կոնֆերանս։