Լրահոս
Կարևոր


Տրանսպորտային միջանցքների աշխարհաքաղաքական առանցքը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում տրանսպորտային միջանցքների շուրջ միջազգային պայքարը դարձել է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական, քաղաքական, նույնիսկ քաղաքակրթական բախումների առանցք: Մյուս կողմից էլ՝ տրանսպորտային միջանցքները վաղուց արդեն դուրս են եկել մաքուր լոգիստիկայի ու առևտրային կապուղիների սահմաններից՝ դառնալով պետությունների գլոբալ ազդեցության, տարածաշրջանային գերակայության, տնտեսական ինքնիշխանության և աշխարհաքաղաքական վերաձևումների գլխավոր գործիքները: Դա է պատճառը, որ այսօր տրանսպորտային հիմնական ուղիները ձևավորում են նոր գլոբալ մրցակցության քարտեզ, որտեղ յուրաքանչյուր երկիր կամ դաշինք ձգտում է ոչ միայն ապահովել սեփական ներգրավվածությունն ու շահերը, այլև սահմանել խաղի նոր կանոններ՝ վերահսկելով ապրանքների, էներգառեսուրսների, կապիտալի և տեղեկատվության հոսքերը:

Այս գործընթացում առանձնահատուկ դեր ունեն Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Միջին միջանցքը, ինչպես նաև Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի նոր ձևաչափերը, որոնց շուրջ ընթացող զարգացումները փոխում են ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տնտեսական ու քաղաքական ճարտարապետությունը:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագիծը (Belt and Road Initiative, BRI) վերջին տասնամյակում դարձել է գլոբալ տնտեսության ամենախոշոր ու հավակնոտ նախաձեռնությունը, որի նպատակը Չինաստանը Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի ու նույնիսկ Լատինական Ամերիկայի հետ բազմաբնույթ ցամաքային և ծովային միջանցքների միջոցով կապելն է: Այս նախաձեռնությունը, որը պաշտոնապես մեկնարկեց 2013 թվականին, ներկայացվում է որպես ժամանակակից Մետաքսի ճանապարհ, որի միջոցով Չինաստանը փորձում է ամրապնդել իր տնտեսական ազդեցությունը, ընդլայնել արտահանման շուկաներն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ստանձնել տարածաշրջանային ենթակառուցվածքների գլխավոր ձևավորողի դերը: Ծրագրի շրջանակներում արդեն ներդրվել են հարյուր միլիարդավոր դոլարներ՝ ճանապարհների, երկաթուղիների, նավահանգիստների, էներգետիկ ենթակառուցվածքների, արդյունաբերական գոտիների ու լոգիստիկ հանգույցների կառուցման համար:

Սակայն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը միայն տնտեսական բնույթ չի կրում, այն Չինաստանի համար նաև աշխարհաքաղաքական ռազմավարություն է, որով Պեկինը փորձում է ամրապնդել իր դիրքերը ոչ միայն որպես ապրանքների, այլև որպես գաղափարների, քաղաքական մոդելների և տեխնոլոգիաների արտահանող: Նախագծի յուրաքանչյուր միջանցք՝ լինի դա Չինաստանը Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապող ցամաքային երթուղիները, թե Հարավային Ասիայով դեպի Հնդկական օվկիանոս անցնող ուղիները, նաև ազդեցության նոր գոտիներ են, որտեղ Չինաստանը մրցում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և տարածաշրջանային այլ դերակատարների հետ:

Մյուս կարևոր տարածաշրջանային ուղին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքն է (International North-South Transport Corridor, INSTC), որը միավորում է Հնդկաստանը, Իրանը, Կովկասի երկրները (Հայաստան, Ադրբեջան), Ռուսաստանը և Եվրոպան: Այս միջանցքը նախագծված է որպես բազմաշերտ լոգիստիկ համակարգ, որի միջոցով կարելի է զգալիորեն կրճատել Հնդկաստանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ ապրանքների տեղափոխման ժամանակն ու ծախսերը՝ շրջանցելով ավանդական ծովային ուղիները: Այն նպատակ ունի որոշ չափով հակակշռել չինական նախագծերին։ Սակայն այս միջանցքի հիմնական խնդիրն այսօր ոչ միայն ենթակառուցվածքների թերի զարգացումն է, այլև աշխարհաքաղաքական ռիսկերը՝ կապված Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների, Հարավային Կովկասում անկայունության, Ռուսաստան-Արևմուտք լարվածության և մյուս տարածաշրջանային բարդությունների հետ:

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի լիարժեք գործարկումը թույլ կտա Հնդկաստանին և Իրանին ամրապնդել իրենց դիրքերը միջմայրցամաքային առևտրում, Ռուսաստանին՝ ստանալ նոր ելք դեպի հարավային շուկաներ՝ շրջանցելով Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող ծովային ճանապարհները, իսկ Կովկասի երկրներին՝ դառնալ լոգիստիկ հանգույցներ՝ ներգրավելով նոր ներդրումներ ու կապիտալ: Սակայն այս ամենի համար անհրաժեշտ են մեծածավալ ներդրումներ, ենթակառուցվածքային ինտեգրում և քաղաքական կայունություն, ինչը տարածաշրջանում մշտապես խնդրահարույց է:

Միջին միջանցքը (Trans -Caspian International Transport Route, TTIR), որն ավելի հայտնի է որպես Կենտրոնական ԱսիաԿասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա երթուղի, վերջին տարիներին ստացել է նոր ռազմավարական իմաստ Ուկրաինայի պատերազմի, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների և գլոբալ արևելք-արևմուտք լոգիստիկ հոսքերի փոփոխության ֆոնին: Միջին միջանցքն առաջարկում է ապրանքների տեղափոխման այլընտրանքային՝ Ռուսաստանի տարածքը շրջանցող երթուղի, ինչը հատկապես կարևոր է արևմտյան շուկաների համար: Այս միջանցքն անցնում է Չինաստանից դեպի Ղազախստան, Կասպից ծովով՝ Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա և այնտեղից՝ Եվրոպա:

Միջին միջանցքի նախաձեռնությունն առաջ է մղվում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Չինաստանի կողմից, որոնք ձգտում են նվազեցնել կախվածությունը ռուսական լոգիստիկ համակարգից և ամրապնդել սեփական դիրքերը գլոբալ ապրանքաշրջանառության շղթաներում: Բայց այս միջանցքի առաջընթացը կախված է մի շարք գործոններից՝ Կասպից ծովի նավահանգիստների և լաստանավային համակարգի արդիականացումից, երկաթուղային ցանցերի ինտեգրումից, մաքսային և իրավական համակարգերի ներդաշնակեցումից, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունից: Միջին միջանցքի նախաձեռնությունը, որը ներկայում գտնվում է ակտիվ զարգացման փուլում, օգտագործվում է մի շարք տարածաշրջանային դերակատարների կողմից իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու համար։ Օրինակ՝ Թուրքիան այս նախաձեռնության իրագործման հետևում տեսնում է իր պանթուրքական ծրագրերն առաջ տանելու և թյուրքախոս երկրներում Անկարայի ազդեցությունը տարածելու համատեքստում։

Ու պատահական չէ, որ Թուրքիայի կողմից անընդհատ շեշտվում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Միջին միջանցքի մաս է կազմելու և նպաստելու է թյուրքական աշխարհի համախմբմանը։ Բացի այդ, Թուրքիան ցանկանում է, որ իր տարածքով անցնեն Չինաստանը Եվրոպային կապող գլխավոր տրանսպորտային ուղիները, որպեսզի լծակ ունենա տրանսպորտային զարկերակների վրա։ Այնուամենայնիվ, եթե Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները ջերմանան, ապա Չինաստանի համար միանգամից կնվազի Միջին միջանցքի կարևորությունը, քանի որ բեռների տեղափոխման և տրանսպորտային հաղորդակցության համար ավելի նպատակահարմար կլինի Ռուսաստանով անցնող ճանապարհը։

Մյուս կարևոր տարածաշրջանային ուղին Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի (India-Middle EastEurope Economic Corridor, IMEC) նախաձեռնությունն է, որը հանրայնացվեց 2023 թվականին G20 գագաթաժողովի ժամանակ՝ ընդգրկելով Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Հունաստանը և մի շարք եվրոպական երկրներ:

Այս նախաձեռնության նպատակը Հարավային Ասիան, Մերձավոր Արևելքը և Եվրոպան կապող նոր բազմաբնույթ միջանցքի ստեղծումն է՝ ընդգրկելով ինչպես երկաթուղային և ծովային ենթակառուցվածքներ, այնպես էլ էներգետիկ, թվային և կապի ուղիներ: Այս նախագիծն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական նշանակություն. այն ուղղված է տարածաշրջանային ինտեգրման խթանմանը, առևտրի ծավալների ավելացմանը, էներգառեսուրսների և տեխնոլոգիաների փոխանակմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բայց, միաժամանակ, այն նաև աշխարհաքաղաքական հակակշիռ է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և Ռուսաստանի ազդեցությանը, քանի որ հնարավորություն է տալիս արևմտյան և հարավային երկրներին շրջանցել ավանդական հյուսիսային ուղիները և նվազեցնել կախվածությունը չինական ու ռուսական լոգիստիկ համակարգերից: Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի զարգացումը, սակայն, ենթադրում է տարածաշրջանային անվտանգության ապահովում, ենթակառուցվածքային ներդրումների մեծ ծավալներ, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերի ներդաշնակեցում: Միջանցքի հաջողությունը մեծապես կախված է Մերձավոր Արևելքի քաղաքական կայունությունից, Իսրայել-արաբական երկրներ հարաբերությունների զարգացումից, ինչպես նաև Եվրոպայի կողմից նախագծին տրվող տնտեսական ու քաղաքական աջակցությունից:

Այս բոլոր նախագծերը միաժամանակ բարդ փոխկապակցվածության մեջ են։ Դրանցից յուրաքանչյուրը փորձ է ոչ միայն ապահովել որոշակի երկրների տնտեսական աճն ու կապը գլոբալ շուկաների հետ, այլև վերաձևել տարածաշրջանային ազդեցությունների բալանսը:

Ներկայիս արագ զարգացումների պարագայում այս գործընթացում հաղթող են դառնում ոչ թե նրանք, ովքեր ունեն ամենաերկար ճանապարհները կամ խոշոր նավահանգիստները, այլ նրանք, ովքեր կարողանում են ստեղծել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած, արդյունավետ և քաղաքականապես կայուն լոգիստիկ միջավայր: Տրանսպորտային միջանցքներն այլևս պարզապես ճանապարհներ չեն, դրանք պետությունների ու տարածաշրջանների ապագայի ռազմավարական պլատֆորմներն են, որտեղ ձևավորվում են նոր տնտեսական հնարավորություններ, քաղաքական դաշինքներ ու ազդեցության ընդլայնման ուղիներ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՇրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt