Լրահոս
Կարևոր


Արտահանման խոցելիության «վեկտորները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանի արտահանման ոլորտում արձանագրված կտրուկ անկումը, որը հասնում է գրեթե 50 տոկոսի, բացահայտում է ոչ միայն երկրի արտաքին առևտրի կառուցվածքային խոցելիությունները, այլև տնտեսական նոր իրողությունների նկատմամբ անպատրաստ լինելը։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները հենց առաջին հայացքից ցույց են տալիս շոկային թվեր, սակայն դրանց խորքային վերլուծությունը հստակորեն վեր է հանում այն պատկերը, որ Հայաստանի արտահանման կառուցվածքը տարիներ շարունակ մնացել է լրջորեն կենտրոնացված շատ նեղ ապրանքային խմբերի ու աշխարհագրական ուղղությունների վրա։ Իսկ վերջին տարիներին արձանագրված աճերն ու բացարձակ ծավալները հիմնականում պայմանավորված են եղել ոչ թե կայուն արդյունաբերական առաջընթացով կամ նոր շուկաների նվաճմամբ, այլ վերաարտահանման ժամանակավոր հնարավորություններով, հատկապես՝ ոսկու ոլորտում։

Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալների՝ գրեթե 50 տոկոսվ կրճատումը պայմանավորված է առաջին հերթին դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկու արտահանման նվազումով։ Եթե 2024 թվականի նույն ժամանակահատվածում դեպի ԱՄԷ արտահանվել էր մոտ 4 միլիարդ դոլարի ապրանք, հիմնականում՝ ոսկի, ապա այս տարի այդ ցուցանիշը նվազել է մինչև 1,2 միլիարդ դոլար՝ արձանագրելով 68,7 տոկոս անկում։ Սա առանցքային հանգամանք է, քանի որ վերջին երկու տարին Հայաստանի արտահանման ցուցանիշները արհեստականորեն ուռճացվել էին Ռուսաստան-Հայաստան-ԱՄԷ ոսկու վերաարտահանման սխեմաների միջոցով։ Փաստացի, Ռուսաստանից ներմուծված ոսկին երկրում չէր մնացել, այլ արտահանվել էր ԱՄԷ և, մասամբ, Չինաստան ու Հոնկոնգ՝ ապահովելով արտահանման թվերի շեշտակի բարձր աճ։ 2025 թվականին արտահանման այս սխեմայի գործարկումը, որը պայմանավորված է արտաքին քաղաքական նոր սահմանափակումներով, վերահսկողության խստացմամբ և հնարավոր միջազգային ճնշումներով, անմիջապես բացահայտեց տնտեսության իրական արդյունաբերական ներուժի ու արտաքին առևտրի կառուցվածքային խնդիրները։

Ոսկու արտահանման անկումը լրջորեն ազդել է նաև դեպի Չինաստան արտահանման ծավալների վրա։ Այս տարի Հայաստանը Չինաստան է արտահանել 362 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 53,4 տոկոսով։ Այստեղ էլ հիմնականում խոսքը վերաբերում է ոչ թե բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերական կամ մշակած ապրանքների, այլ կրկին ոսկու վերաարտահանման ծավալների նվազմանը։ Սա փաստում է, որ հայկական արտահանման հիմնական շուկաները և ապրանքային կառուցվածքը խիստ կախված են եղել մի քանի հումքային կամ վերաարտահանվող ապրանքներից, ինչը երկրի համար ստեղծել է խոցելիության բարձր աստիճան՝ միջազգային շուկաների տատանումների, քաղաքական ռիսկերի ու նոր սահմանափակումների պայմաններում։

Հայաստանի արտահանման աշխարհագրությունն ու կառուցվածքը վերլուծելիս տեսանելի է մի քանի կարևոր միտում։ Ընդհանուր արտահանման մեջ ամենախոշոր բաժինը դեռևս բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 36 տոկոս, ապա՝ ԱՄԷ-ին՝ 27,9 տոկոս, իսկ ԵՄ-ին բաժին է ընկնում ընդամենը 7,8 տոկոս։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, սակայն դեպի Ռուսաստան արտահանման ծավալները ևս 2025 թվականի հունվար-հուլիսին նվազել են 5,6 տոկոսով՝ հասնելով ընդամենը 1 մլրդ 592 մլն դոլարի։ ԵԱՏՄ ուղղությամբ ընդհանուր արտահանումը կազմել է 1 մլրդ 705 մլն դոլար՝ 5 տոկոս անկումով, չնայած իշխանության ներկայացուցիչները հաճախ փորձում են նմանատիպ ցուցանիշների կառուցվածքում աճեր գտնել՝ ցույց տալով միայն մի քանի ապրանքային խմբերի կամ ժամանակային տարբեր ցուցանիշների համադրությունը։

Իրականում, եթե չվերցնենք ոսկու շուկայի ժամանակավոր անոմալիաները, ապա արտահանման կառուցվածքի և շուկաների դիվերսիֆիկացիայի առումով առաջընթացը չափազանց սահմանափակ է։ Դեպի Եվրոպական միություն արտահանման ծավալները այս տարվա առաջին յոթ ամսում կազմել են մոտ 347 մլն դոլար՝ արձանագրելով ընդամենը 4,5 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս աճը, եթե դիտարկենք բացարձակ թվերով, կազմում է ընդամենը 15 մլն դոլար, ինչը խոսում է այն մասին, որ ԵՄ շուկաներում հայկական արտադրանքի ներթափանցումը շարունակում է մնալ թույլ և մասնավոր դեպքերի մակարդակում։ Չնայած առանձին ապրանքային խմբերում՝ գյուղմթերք, գինի, պահածոներ, կոնյակ, նկատվում է որոշակի աճ, սակայն այդ աճերը չեն կարող փոխհատուցել ոսկու կամ հումքային արտահանման կտրուկ անկումը։ Իսկ ԵՄ շուկաներում բարձր որակական պահանջները, սերտիֆիկացման բարդ ընթացակարգերը և մրցակցային միջավայրի ծանր պայմանները շարունակում են մնալ լուրջ խոչընդոտ։

Այսպիսի չնչին տեղաշարժը դեպի ԵՄ շուկա փաստում է, որ Հայաստանի արտահանման ոլորտի զարգացման ռազմավարությունը կա՛մ բացակայում է, կա՛մ էլ չի կարողանում արձագանքել միջազգային շուկաների մարտահրավերներին։ Առանձին ոլորտներում, օրինակ՝ պատրաստի սննդի արտադրանքում արձանագրված 30 տոկոս աճը, թեկուզ և բացարձակ թվով տեսանելի, այդուամենայնիվ, չի կարող փոխել ընդհանուր պատկերը։ Պատրաստի սննդի հիմնական մասը արտահանվում է Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ։ Այս շուկաները մի կողմից ապահովում են համեմատաբար ցածր մուտքի արգելքներ, մյուս կողմից էլ ստեղծում են կախվածության նոր աղբյուրներ, քանի որ արտաքին քաղաքական կամ տնտեսական ռիսկերից բխող ցանկացած փոփոխություն անմիջապես կարող է խաթարել արտահանման տեմպերը։

Գերմանիայի և Շվեյցարիայի գծով արձանագրված արտահանման համեմատաբար փոքր աճերը նույնպես հիմնականում պայմանավորված են կոնկրետ ապրանքային խմբերի ժամանակավոր գործոններով, սակայն չեն փոխում Հայաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքային խոցելիությունը։

Արտահանման ոլորտի խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Վերջին տարիներին տնտեսության մեջ գերակշռող է դարձել ոչ թե արտադրական, գիտահետազոտական կամ բարձր տեխնոլոգիական արտահանումը, այլ վերաարտահանման, հումքային կամ կիսաֆաբրիկատների արտահանումը։ Այս իրավիճակը երկրի համար ստեղծում է կախվածություն արտաքին ապրանքային ցիկլերից, փոխարժեքի տատանումներից, միջազգային պահանջարկի անկումից և քաղաքական ռիսկերից։ Ավելին, արտահանման աճի կամ անկման ցանկացած շեշտակի փոփոխություն անմիջապես ազդում է պետության եկամուտների, վճարային հաշվեկշռի և ֆինանսական կայունության վրա։

Տնտեսական քաղաքականության տեսանկյունից, արտահանման ոլորտում նման խոր անկումը պետք է դիտարկել որպես համակարգային ճգնաժամ, որը պահանջում է ոչ միայն կարճաժամկետ ադապտացիոն քայլեր, այլև երկարաժամկետ ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ։ Արտահանման ոլորտի զարգացման համար կարևոր է ոչ միայն շուկաների դիվերսիֆիկացիան, այլև արտադրության հավել յալ արժեքի բարձրացումը, նորարարության խթանումը, որակի ու մրցունակության ապահովումը, միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումը։ Սակայն Հայաստանում վերջին տարիներին գերակշռել է կարճաժամկետ արտահանման շահույթի մոդելը, որի հիմքում հիմնականում վերաարտահանումն է՝ առանց երկարաժամկետ արդյունաբերական հիմքի կամ գիտահետազոտական բաղադրիչի։

Արդյունքում, ցանկացած արտաքին ցնցում՝ լինի դա ոսկու շուկայի փակումը, միջազգային վերահսկողության խստացումը, քաղաքական ճնշումները կամ ռուսական շուկայի անկայունությունը, կարող է արմատապես փոխել արտահանման պատկերը և բացահայտել համակարգի խոցելիությունը։ Այս իրավիճակում անհրաժեշտ է արմատապես վերանայել Հայաստանի արտահանման զարգացման ռազմավարությունը՝ շեշտը դնելով ոչ թե ժամանակավոր հնարավորությունների, այլ կայուն արդյունաբերական աճի, տեխնոլոգիական արդիականացման և միջազգային մրցունակության վրա։ Պետությունը պետք է խթանի ոչ միայն բիզնես միջավայրի բարելավումը, այլև աջակցի տեղական արտադրողներին՝ նոր շուկաներ որոնելիս, որակի ստանդարտները բարձրացնելիս, նորարարական լուծումներ մշակելիս ու միջազգային սերտիֆիկացում անցնելիս։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի ապահովել արտահանման ոլորտի երկարաժամկետ կայունություն, նվազեցնել արտաքին շուկաների կախվածությունը և բարձրացնել Հայաստանի մրցունակությունը համաշխարհային շուկաներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՇրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ Մարկոսյան