Լրահոս
Կարևոր


Տարբերություններն անհամեմատելի են. ինչո՞ւ ենք կուրորեն թքում անցյալի վրա. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բացարձակ նպատակ չունենալով «իդեալականացնել» կամ ֆետիշացնել խորհրդային ժամանակները, հիանալի իմանալով այդ ժամանակների բացասական, անթույլատրելի երևույթները, այդուամենայնիվ, չենք կարող չընդունել, որ ադ ժամանակաշրջանում Հայաստանը՝ որպես Խորհրդային Միության մաս, ապրեց աննախադեպ զարգացման փուլ գիտության, տնտեսության և տեխնիկայի ոլորտներում, որը հիմնված էր կենտրոնացված պլանավորման, պետական ներդրումների և ինտեգրացիոն համակարգի վրա։ Դա թույլ տվեց փոքր հանրապետությանը դառնալ տեխնոլոգիական և արդյունաբերական «հաբ», որտեղ 100 հազարից ավելի մարդ ներգրավված էր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ։ Ինչ-որ առումով երկիրը դարձավ Խորհրդային Միության «Սիլիկոնյան հովիտը», որտեղ արտադրվում էին էլեկտրական մեքենաներ, միկրոէլեկտրոնիկա և գիտական սարքավորումներ, որոնք ոչ միայն բավարարում էին ներքին պահանջմունքները, այլև արտահանվում էին միության այլ մասեր։

Այդ արդյունաբերական բազան ներառում էր էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնոլոգիաների և գիտահետազոտական ինստիտուտների ցանց, որտեղ հայ գիտնականները, ինչպես Արտեմ Ալիխանյանը, Սերգեյ Մերգել յանը կամ Վիկտոր Համբարձումյանը, առաջատար դեր խաղացին ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում՝ ստեղծելով հիմքեր, որոնք մինչև օրս ազդում են գիտական աշխարհի վրա։

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը դիտարկվում էր ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի կարևոր օղակներից մեկը բարձր տեխնոլոգիական բաղադրիչների արտադրության, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների գործունեության տեսանկյունից։ Չնայած Հայաստանը չէր համարվում ծանր ռազմական արդյունաբերության կենտրոն, ինչպես, օրինակ՝ Ուրալը կամ Սիբիրը, սակայն այստեղ էին կենտրոնացված մի շարք կարևոր ուղղություններ, որոնք տալիս էին բարձր ճշգրտության, գիտատար և ինժեներական լուծումներ պահանջող արտադրանք։ Օրինակ՝ Երևանի «Սիրիուս» գործարանը, որը զբաղվում էր ռազմական ավիացիայի և տիեզերական համակարգերի համար անհրաժեշտ էլեկտրոնիկայի ու մասերի արտադրությամբ։ Հենց Հայաստանում արտադրված միկրոսխեմաները, ազդանշանային բարդ համակարգերը և չափիչ սարքավորումներն էին ներառվում խորհրդային ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Իսկ «Մարս» գործարանն իր արտադրանքով կապ ուներ ռադարային և հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։ Հայկական արտադրության որոշ հանգույցներ տեղադրվում էին Ս-300 համալիրներում կամ դրանց բաղադրիչ համակարգերում։

Լուրջ նշանակություն ուներ հայաստանյան քիմիական և ինժեներական ներուժը։ Երևանի քիմիական արդյունաբերության ինստիտուտում, ինչպես նաև ռազմաարդյունաբերական լաբորատորիաներում իրականացվում էին աշխատանքներ պայթուցիկ նյութերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրության ու մշակման ուղղությամբ։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետազոտությունները (Ալիխանյանի անվան) ուղղակիորեն առնչվում էին ԽՍՀՄ ռազմատեխնիկական ծրագրերին։ Տարբեր լաբորատոր բաժիններ զբաղվում էին մասնիկների ֆիզիկայի, ճառագայթման տեխնոլոգիաների, ինչպես նաև ռազմական ու տիեզերական ծրագրերի համար կարևոր նյութագիտության ուսումնասիրություններով։

Այս ամենը հնարավոր դարձավ Խորհրդային Միությունում գործող այն համակարգի միջոցով, որը ապահովում էր անվճար կրթություն, հետազոտական ֆինանսավորում և ինտեգրացիա միության լայն շուկայի հետ, որտեղ Հայաստանը երկրորդ տեղն էր զբաղեցնում էլեկտրական մեքենաների արտադրության մեջ, և չորրորդը՝ ռազմական արտադրության մեջ։

Արդյունաբերությունը ներառում էր քիմիական, մետաղամշակման և սննդի արդյունաբերական ուղղությունները, որոնք սնուցվում էին էժան էներգիայով և հումքով։ Խորհրդային Հայաստանի տնտեսական աճի տեմպերը տարեկան հասնում էին 7-10 տոկոսի՝ բարելավելով երկրի բնակչության սոցիալական վիճակը։ Հայաստանի բնակչության թիվն էականորեն ավելացավ։ Չնայած ԽՍՀՄ-ի բազմաթիվ թերություններին՝ հայ ժողովուրդը զարթոնք ապրեց ինքնության և ազգային արժեհամակարգի շրջանակներում։

Ու այս համատեքստում այսօր Հայաստանի ղեկավարությունը քննադատում է ԽՍՀՄ-ը՝ պնդելով, թե կայսրությունը թույլ չէր տալիս մեզ զարգանալ ու ինքնուրույն լինել, կայսրությունը մեզ քարոզում էր, թե մեր հայրենիքը երկրից դուրս փնտրենք և այլն։ Այդ խոսքերը, ավելի շատ քաղաքական հաշվարկներով պայմանավորված, փաստացի այլ արտաքին ուժերի հաճոյանալու համար են, այլ ոչ թե զուտ իրականության արձանագրում։ Անշուշտ, ԽՍՀՄ-ը միակենտրոն համակարգ էր և թույլ չէր տալիս, որ հանրապետությունները դառնային լիարժեք ինքնուրույն տնտեսություններ, բայց դրա հետ մեկտեղ չէր էլ թողնում, որ դրանք հետ մնան գիտատեխնիկական առաջընթացից։ Ընդհակառակը՝ Հայաստանը ստանում էր ներդրումներ այնպիսի ոլորտներում, որոնց ինքնուրույն զարգացումը փոքր պետության համար գրեթե անհնար կլիներ։ Այսօր Հայաստանի վիճակը էապես տարբեր է։ Խորհրդային շրջանի արդյունաբերական հսկաները փակվել կամ մասնատվել են, գիտահետազոտական ինստիտուտների մեծ մասը կադրային սովի ու ֆինանսական խնդիրների պատճառով կորցրել է իր նշանակությունը։ Բարձրակարգ մասնագետների հոսքը դեպի արտասահման դարձել է զանգվածային երևույթ, իսկ երկրի ներսում գիտությունն ու տեխնիկան հիմնականում մնում են պետական բյուջեի սահմանափակ միջոցների հույսին։ Հայաստանի տնտեսությունն այժմ առավելապես հիմնված է որոշ ուղղություններով ծառայությունների և առևտրի վրա, մինչդեռ խորհրդային տարիներին այն հենվում էր արդյունաբերության ու գիտության վրա։

Այն փաստը, որ ներկայիս Հայաստանը չունի խորհրդային տարիներին ունեցած գիտատեխնիկական ներուժի նույնիսկ փոքր մասը, վկայում է ոչ միայն ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո կորցրած հնարավորությունների մասին, այլև այն մասին, որ անկախ պետության պայմաններում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի բացակայությունը թույլ չի տվել վերակենդանացնել այդ ներուժը։ Եթե ԽՍՀՄ-ում Հայաստանն ուներ արդյունաբերական ու գիտական շղթաներում անփոխարինելի տեղ, ապա այսօր գլոբալ շուկայում նա դեռ չի գտել իր այն ոլորտը, որտեղ կարող է դառնալ անփոխարինելի խաղացող։

Ուստի, երբ քննադատում ենք ԽՍՀՄ-ը (իրականում շատ առումներով քննադատելու տեղ, իհարկե, կա), պետք է գիտակցել, որ նախ՝ չի կարելի սևացնել ամեն ինչ ու թքել ամբողջ անցյալի վրա, և երկրորդ՝ այդ քննադատությունը չի կարող կոծկել ներկա իրականությունը. Հայաստանի գիտության, տնտեսության և տեխնիկայի ներկա մակարդակը ոչ միայն չի հասնում խորհրդային ժամանակներին, այլև դրանց հետ համեմատվելն անգամ հաճախ անիմաստ է թվում, քանի որ տարբերությունը չափազանց մեծ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՇրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը