ԵՄ-ն փոխում է իր մոտեցումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նկատմամբ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
ՔաղաքականությունԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ անդամ պետությունները պատրաստվում են նոր ավելի խիստ սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի դեմ, հաղորդում է ТАСС-ը:
«ԵՄ-ն առաջարկում է պատժամիջոցների նոր մոտեցում։ Մենք փուլային մոտեցում չենք որդեգրում, այլ առաջարկում ենք շատ ավելի խիստ միջոցներ էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների և առևտրի ոլորտներում», - նշված է ֆոն դեր Լեյենի՝ ԵՀ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ այս մոտեցումն արդեն կիրառվում է 19-րդ պատժամիջոցների փաթեթի մշակման գործում, որը ներկայումս քննարկման փուլում է։ Դրանք ներառում են, մասնավորապես, 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը, ինչպես նաև կրիպտոարժույթների և բանկերի վերաբերյալ միջոցառումները։