Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ է «միջազգային հանրությունն» այսքան տարբեր մոտեցումներ ցուցաբերում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական ակտիվ զարգացումների ֆոնին միջազգային հանրությունն ավելի ու ավելի շատ է քննարկում Գազայի հակամարտության կարգավորման այնպիսի բազմաչափ պլանների անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան հաղթահարել տարիների խոր հակամարտությունը, վերականգնել նվազագույն մարդասիրական և կենսագործունեության պայմանները պաղեստինցիների համար, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ շարժվել դեպի կայուն խաղաղության ու համակեցության հնարավոր մոդել։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ներկա փուլում ամերիկյան կողմից շրջանառության մեջ է դրվել 20 կետից բաղկացած համապարփակ պլան, որի նպատակն է ստեղծել գործուն մեխանիզմներ Գազայի բնակչության կենսագործունեության համար, վերականգնել կենսական ենթակառուցվածքները, ապահովել բնակչության վերադարձն ու բարեկեցությունը, միջազգային վերահսկողության և մարդասիրական աջակցության ուղիներ ձևավորել։ Այս պլանն ընդգրկում է ոչ միայն անմիջական զինադադարի, գերիների փոխանակման, հումանիտար միջանցքների բացման և միջազգային կազմակերպությունների դերի ընդլայնման հարցեր, այլև երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծում, հիմնական ծառայությունների վերահսկողության միջազգային մեխանիզմների ներդրում, տնտեսական վերականգնման ծրագրերի մեկնարկ, ինչպես նաև իրավական ու անվտանգության երաշխիքներ բոլոր կողմերի համար։

Այդպիսի պլանների ձևակերպումը, թեկուզ տեսական մակարդակում, ինքնին արտացոլում է միջազգային հանրության, գլխավոր դերակատարների ու տարածաշրջանային ուժերի գիտակցումը, որ առանց ինստիտուցիոնալ լուծումների, առանց միջազգային միջնորդության ու երաշխիքների, առանց մարդասիրական և քաղաքական բաղադրիչների համադրման հնարավոր չէ գտնել կայուն և ընդունելի լուծում՝ հատկապես այնպիսի կոնֆլիկտներում, որտեղ կողմերը փոխադարձաբար չեն վստահում միմյանց, որտեղ առկա են խոր պատմական, ազգային, կրոնական և անվտանգային հակասություններ, և որտեղ վերջին ռազմական գործողությունները ուղեկցվել են զանգվածային զոհերով, քաղաքացիական բնակչության տառապանքով ու ատելության դինամիկայի խորացմամբ։

Գազայի պարագայում 20 կետից բաղկացած այս պլանը, եթե անգամ իրատեսական չէ ամբողջությամբ, գոնե հնարավորություն է տալիս կողմերին քննարկելու կոնկրետ քայլեր, առարկայական մեխանիզմներ, ճկունություն ցուցաբերելու ուղիներ՝ հանուն նվազագույն մարդասիրական պայմանների վերականգնման և հետագա քաղաքական երկխոսության հիմքերի ստեղծման։ Սակայն նույն միջազգային հանրության մոտեցումը, գործիքակազմը և միջնորդական ջանքերը ակնհայտորեն բացակայում էին Արցախի հարցում, որտեղ վերջին տարիների զարգացումները հանգեցրին ամբողջական էթնիկ զտման, հայրենազրկման ու արցախահայության գոյության իրավունքի վերացման։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այն, ինչ այժմ քննարկվում է Գազայի դեպքում՝ փուլային կարգավորման, միջազգային երաշխիքների, մարդասիրական միջանցքների, տեղում կյանքի վերականգնման, անվտանգային ու ինքնակառավարման մոդելների տեսքով, հնարավոր չեղավ անգամ տեսական մակարդակում առաջադրել Արցախի համար։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ Գազայի պարագայում միջազգային ակտիվությունը պայմանավորված է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ծանրակշիռ դերով, Իսրայելի դաշնակիցներով ու պաղեստինյան հարցի համաշխարհային արձագանքով։ Բայց խորքային վերլուծությունը բացահայտում է, որ գործ ունենք ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև արժեքային ու նորմատիվային մոտեցումների տարբերության հետ։

Գազայի հակամարտության սրացումը՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ, որին հաջորդեցին Իսրայելի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ, ցույց տվեց, որ անգամ ծայրահեղ բռնության և ոճրագործությունների պարագայում միջազգային հանրությունը չի հրաժարվում մարդասիրական օրակարգից, չի վերացնում բնակչության կենսագործունեության իրավունքը, չի լեգիտիմացնում զանգվածային պատժիչ գործողությունները։ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակումները, որոնք ուղեկցվեցին ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական բնակչության դեմ ուղղված բռնություններով, դատապարտվեցին միջազգային մակարդակում՝ որպես ահաբեկչական գործողություններ և պատերազմական հանցագործություններ։ Իսրայելի պատասխանը նույնպես քննադատության ենթարկվեց՝ կապված քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերի, ենթակառուցվածքների թիրախավորման և հումանիտար ճգնաժամի խորացման հետ։

Սակայն, անկախ այս ամենից, միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, արաբական պետությունները, ԱՄՆ-ն ու մյուս միջազգային խաղացողները, շարունակեցին առաջադրել քաղաքական և մարդասիրական կարգավորման օրակարգ՝ պահանջելով նվազագույն երաշխիքներ Գազայի բնակչության համար, հումանիտար միջանցքների բացում, հրադադարի հաստատում, գերիների փոխանակում և ապագա ինստիտուցիոնալ լուծումների մշակում։ Այս մոտեցումն ինքնին վկայում է, որ նույնիսկ ամենադժվար ու էմոցիոնալ հակամարտություններում միջազգային դերակատարները գիտակցում են բնակչության անվտանգության, վերադարձի ու զարգացման իրավունքի անքակտելիությունը։

Արցախի պարագայում, սակայն, միջազգային հանրության մոտեցումը որակապես այլ էր։ Չնայած 2020 թվականի պատերազմին, ապա և շրջափակմանն ու ագրեսիային, Արցախի հայ բնակչության համար երբեք չձևավորվեց այնպիսի փուլային, համապարփակ կարգավորման պլան, որն իր մեջ ներառեր արցախահայության ապրելու, ինքնակառավարման, անվտանգության, զարգացման և միջազգային երաշխիքների ապահովման կոնկրետ մեխանիզմներ։ Միջազգային հանրությունը սահմանափակվեց առավելապես հորդորներով, ոչ պարտադրող հայտարարություններով, իսկ միջնորդական ջանքերը հիմնականում ձևական էին՝ առանց Ադրբեջանի վրա իրական ճնշման գործադրման, առանց հումանիտար միջամտության կամ անվտանգության երաշխիքների։ Արդյունքում Ադրբեջանը հնարավորություն ստացավ ոչ միայն ռազմական ճանապարհով լուծել հարցը, այլև ցեղասպանական գործողություններ իրականացրեց էթնիկ զտման տեսքով՝ առանց որևէ իրական պատժի կամ միջազգային արձագանքի։ Արցախահայությունը հայտնվեց հայրենազրկման, իրավական անորոշության ու ապագայի բացարձակ անտեսման վիճակում՝ ի տարբերություն Գազայի բնակչության, որի համար անգամ հիմա՝ ամենածանր իրավիճակում, օրակարգում է մնացել վերադարձի, կենսագործունեության և ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը։

Իսկ խորքային պատճառները, թե ինչու հնարավոր չեղավ Արցախի պարագայում կիրառել Գազայի համար առաջարկվող կարգավորման տրամաբանությունը, բազմապիսի են։ Նախ՝ Արցախի հարցը միջազգային հանրության կողմից երբեք չձևակերպվեց իբրև լիարժեք մարդասիրական և ինքնորոշման իրավունքների խնդիր։ Հակառակ դրան, գերիշխող մոտեցումն այն էր, որ միջազգային իրավունքի շրջանակում առաջնահերթությունը տրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս դիրքորոշումը թույլ տվեց Բաքվին անարգել գործի դնել ուժային լուծման տարբերակը՝ զրկելով արցախահայությանն իր ունեցած անօտարելի իրավունքներից։ Մյուս կողմից՝ միջազգային դերակատարների՝ հատկապես արևմտյան պետությունների ու Ռուսաստանի միջև շահերի բախումը, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակության համեմատաբար ցածր մակարդակը թույլ չտվեցին ապահովել այնպիսի ճնշում, որն անհրաժեշտ էր մարդասիրական միջամտության համար։

Այստեղ պետք է հատուկ շեշտել Ադրբեջանի և Իսրայելի գործելակերպի որոշակի տարբերությունը։ Իսրայելը՝ որպես իրավական պետություն, նույնիսկ ամենակոշտ ռազմական գործողությունների պայմաններում գործում է որոշակի սահմանների ներքո՝ միջազգային դաշնակիցների, սեփական հանրության և մեդիայի մշտական վերահսկողության տակ։ Իսկ Ադրբեջանի դեպքում հակառակ պատկերը կա. Բաքվի իշխանությունները գործում են ոչ թե միջազգային իրավունքի, այլ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ մոտեցումներով՝ ցեղասպանություն, մշակութային ժառանգության ոչնչացում, բանտարկվածների խոշտանգումներ, խաղաղ բնակչության բռնի տեղահանություն, պատմական ժառանգության ջնջում։ Մշակութային ավերումները, եկեղեցիների ձևափոխումը կան քանդումը, գերեզմանների պղծումները և մարդկանց գլխատումը դարձել են Ադրբեջանում պետական քաղաքականության կարևոր մաս՝ առանց որևէ իրավական կամ մարդասիրական արգել քի գիտակցման։ Եվ այս իրավիճակում միջազգային հանրության անտարբերությունը ոչ միայն զարմանալի, այլև առավել քան ողբերգական է, քանի որ բացակայում է ոչ միայն քաղաքական կամքը, այլև նվազագույն արժեքային մոտեցումները, որոնք Գազայի դեպքում գոնե տեսական մակարդակում պահպանվում են։

Այս համատեքստում Արցախի համար որևէ կարգավորման պլանի բացակայությունը փաստացիորեն պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական շահերի բախմամբ, այլ նաև միջազգային նորմերի երկակի կիրառմամբ, արժեքային դեգրադացիայով և Ադրբեջանի կողմից քաղաքակրթական ու մարդասիրական բոլոր նորմերի բացարձակ ոտնահարմամբ։ Այն, ինչ հնարավոր է կամ գոնե քննարկելի է Գազայի համար՝ փուլային կարգավորում, միջազգային երաշխիքներ, բնակչության գոյության իրավունքի պաշտպանություն, այն էլ՝ ՀԱՄԱՍ-ի ոճրագործություններից հետո, Արցախի դեպքում անգամ որպես քննարկման առարկա չհայտնվեց։ Սա վկայում է ինչպես երկակի ստանդարտների, այնպես է միջազգային համակարգի խորը ճգնաժամի մասին, որն էլ առավել մեծ վնաս կարող է հասցնել մարդկությանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՇրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին