Միայն իմանաք , թե որ գինու գործարանն է անցել Ադրբեջանին
Ապրելակերպ Լեգենդար «Կատարո» գինու գործարանն անցել է ադրբեջանցիներին
Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանն անցել է Բաքվի հսկողության տակ:
Հայաստանի գինու Ազգային կենտրոնի ղեկավար Ավագ Հարությունյանը @SputnikArmenia-ին պատմել է, որ ամբողջական այգիներով, գինով լի ցիստեռններով գործարանն իր ամբողջ գույքով անցել է թշնամու հսկողության տակ։ Մոտավոր հաշվարկներով՝ ընկերության կրած նյութական վնասը գնահատվում է 1 միլիոն դոլար։ Հարությունյանի խոսքերով՝ բոլորն այս պահին շոկի մեջ են։