Լրահոս
Կարևոր


Քաղաքացիների համատարած բոյկոտի հետևանքներն ու իշխանությունների կողմից նոր՝ «մանր ռումբեր» դնելու գործելաոճը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ շարունակ «Փաստն» իր ուշադրության կենտրոնում է պահել եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացը։ Մշտապես խոսել ենք այն բազմաթիվ խնդիրների մասին, որոնց հանդիպելու է քաղաքացին հայտարարագիրը լրացնելիս՝ տեխնիկականից սկսած մինչև կարևորագույն այլ հարցեր։ Ոչ մեկ անգամ կարծիք է հնչել, որ հայտարարագրումը հերթական միջոցն է քաղաքացու հարկային բեռն ավելացնելու համար։ Առաջին իսկ օրերից «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, նախաձեռնեց «Դեմ եմ հայտարարագրմանը» տեղեկատվական արշավը։ Եվ այն տվեց իր արդյունքը։ Սարգսյանի տվյալների համաձայն, սեպտեմբերի վերջի դրությամբ, մոտավորապես 120 հազար քաղաքացի է եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացրել։ Ըստ առկա պաշտոնական թվերի, պետք է ներկայացներ 860 հազար քաղաքացի։ Իշխանությունը ևս մեկ հետքայլ է նախաձեռնել, որով առաջարկում է փոփոխություններ մտցնել հայտարարագրման համակարգում։ Օրերս քպական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել էր, որ շրջանառության մեջ դրվող նոր նախագծի համաձայն՝ այն քաղաքացիները, որոնք պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ եկամուտ չունեն, կարող են անգամ մուտք չգործել եկամուտների հայտարարագրման համակարգ: Քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված՝ ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա:

Նաիրի Սարգսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել մի քանի կարևոր հարցեր։ Մեր զրուցակիցը նախ նշում է՝ սա փոքրիկ, բայց դեռևս վերջնական հաղթանակ չէ։ «Սա հերթական հետքայլերից է, որի, ինչպես ասում են, «շքերթը» պարբերաբար ներկայացրել ենք մեր հասարակությանը։ Հերթական հետքայլի պարագայում ունենք տուգանքների չեղարկում, ինչը նշանակում է կամավորության որոշակի էլեմենտի ստեղծում։ Հանրային քննարկման ներկայացվող վերջնական փաստաթղթին ծանոթանալու դեպքում կկարողանանք հասկանալ այս հետքայլի հետագա վտանգները և նաև մեր հետագա անելիքները։ Հիմա մեկնաբանում ենք ըստ իշխող խմբակցության պատգամավորի հայտարարության։ Նա հայտարարել է, որ տուգանքները չեղարկվում են, որևէ պատասխանատվություն չի լինելու հայտարարագիր չներկայացնելու պարագայում։ Եթե մի պարտականության համար չկա պատասխանատվության որևէ միջոց, հետևաբար՝ դա անուղղակիորեն դառնում է կամավորության սկզբունքով։ Որոշ ժամանակ հետո արդեն հստակ գնահատական կտանք՝ հետքայլը մեր ցանկությունների կամ պահանջների ո՞ր կետին է հասել, և դրանով պայմանավորված՝ կորոշենք ու կներկայացնենք մեր հետագա անելիքները։ Բայց կարևոր է արձանագրել, որ տուգանքները չեղարկված են, այսինքն՝ այն մտահոգությունները, որ քաղաքացիները միշտ ունենում էին և հարցնում՝ ի՞նչ է լինելու չներկայացնելու պարագայում, գոնե այս պահին վերացել են և առնվազն հստակ է, որ չկա տուգանք, հետևաբար կարող են հայտարարագիր չներկայացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Շատերը նաև երկմտում են՝ ավտոմատ հայտարարագրման հետ ենք գործ ունենալու։ Արդյոք սա ևս խնդրահարո՞ւյց է լինելու։ «Ըստ պատգամավորի խոսքի, ավտոմատ հայտարարագրում է տեղի ունենալու, բայց դա տեխնիկապես նրանք չեն կարողանալու իրագործել։ Եթե վստահ լինենք, որ տեխնիկապես կարող են իրագործել, դա ևս չարիք է հանդիսանում, որի դեմ պետք է շատ ավելի լայն թափով պայքարենք։ Ինչո՞ւ, որովհետև որևէ փաստաթուղթ ներկայացնելու պարտավորությունը կրում է հայտարարատուն կամ հարկատուն։ Հիմա, եթե հայտարարատուն դա չի ներկայացրել, ՊԵԿ-ը նրա անունից ներկայացրել է, ապա հետագա սխալների և հետագա պատասխանատվության ռիսկը ո՞վ է կրում։ Տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացին չպետք է պատասխանատվություն կրի, իսկ ՊԵԿ-ն էլ չի կարող Հայաստանի քաղաքացիների համար պատասխանատվություն կրել։ Դրա համար այստեղ ևս իրավական անորոշություն է առաջանում։ Մանր ռումբեր են ստեղծում։ Մեզ համար հայտարարագրման դեմ պայքարից շատ ավելի ուժեղ պայքարի առիթ է հանդիսանում Հայաստանի քաղաքացու անունից այլ անձի կողմից հայտարարագրումը՝ անկախ նրանից, թե այդ անձն ով է՝ պետական եկամուտների կոմիտե՞ն, թե՞ այլ մարմին, դա էական չէ մեզ համար»,-նշում է մեր զրուցակիցը։

Պարոն Սարգսյանը մշտապես բարձրաձայնել է նաև բանկային գաղտնիքի հետ կապված ռիսկերի մասին։ Ընդգծում է՝ ըստ գործող իրավակարգի, բանկային գաղտնիքին հասանելիություն ունեն պետական մարմինները։ «Բանկային գաղտնիքի ռիսկը և խնդիրը կա ու շարունակում է մնալ, բայց չի բացառվում, որ նախագծով որոշակի անդրադարձ կատարած լինեն։ Առաջիկա օրերին հնարավորություն կունենանք ծանոթանալու փաստաթղթին»,-ասում է նա։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցն ընդգծում է՝ կատարվող փոփոխությունները և հետքայլերը մեր քաղաքացիների պայքարի արդյունքն են։ «Քաղաքացիների միահամուռ կամարտահայտման շնորհիվ սա տեղի ունեցավ։ Եթե քաղաքացիները չմիանային «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիային և համատարած բոյկոտ չհայտարարեին, անհնար էր լինելու հաջողության հասնել մեկ անձի կամ մի քանի խմբերի աշխատանքի արդյունքում։ Սա Հայաստանի քաղաքացիների միասնական ջանքերի արգասիքն ու հաղթանակն է։ Պետք է անպայման ֆիքսել այս հաղթանակը, պետք է ևս մեկ անգամ հիշեցնել հայ ժողովրդին, որ իր հավաքական կամքն ի զորու է բոլոր բարդ խնդիրները լուծելու»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա Գասպարյան