Լրահոս
Կարևոր


Կայուն զարգացման թեման այլևս խորթ չէ ոլորտին․ ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրենի դիտարկումները

Հասարակություն

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (ԶՊՄԿ) պաշտոնապես ներկայացրել է իր 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը`  հոկտեմբերի 3-4 ը անցկացվող «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում՝ վերահաստատելով նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը։ Սա ԶՊՄԿ-ի կողմից հրապարակվող չորրորդ անընդմեջ հաշվետվությունն է՝ դարձնելով ընկերությունը Հայաստանում միակը, որը հետևողականորեն իրականացնում է ԲՍԿ հաշվետվություն։

Այս տարվա հաշվետվությունը կազմվել է համահունչ միջազգային առաջատար չափորոշիչներին (ներառյալ՝ GRI, SASB և TCFD)։ ԶՊՄԿ-ն այս տարի առաջին անգամ հղում ունի նաև Բնության հետ կապված Ֆինանսական Բացահայտումների աշխատանքային խմբին (TNFD) և պարտավորվել է լիարժեքորեն ներառել այս շրջանակը իր հաջորդ հաշվետվության մեջ։

Զեկույցի ներկայացումը ուղեկցվել է խորքային քննարկմամբ՝ նվիրված կայուն զարգացման հաշվետվողականության թեմային, որի մասնակիցներն էին KPMG, Grant Thornton Հայաստանի, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի և ԶՊՄԿ ներկայացուցիչները։ Քննարկման ընթացքում քննարկվեցին ԲՍԿ ստանդարտների աճող դերը և հուսալի տվյալների կարևորությունը պատասխանատու հանքարդյունաբերության մեջ։

2024 թ. հաշվետվությունը կանցնի անկախ երրորդ կողմի կողմից իրականացվող աուդիտ, ինչը միտված է ավելացնել հաշվետվողականությունն ու շահագրգիռ կողմերի վստահությունը։ Աուդիտն իրականացնում է Grant Thornton ընկերությունը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) չորրորդ տարի անընդմեջ ներկայացնում է միջազգային չափանիշներին համապատասխանող կայուն զարգացման զեկույցը։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով՝ 2024 թվականի հաշվետու տարվա զեկույցը ներառում է ինչպես կոմբինատի նվաճումներն, այնպես էլ բացթողումները՝ կայուն զարգացման իրենց  նպատակներին հասնելու ճանապարհին։

 «Կայուն զարգացման այս զեկույցն աչքի է ընկնում նրանով, որ Հաշվետվողականության համաշխարհային նախաձեռնության (GRI) չափանիշների կիրառումը 2-3 կետով ավելացել է՝ ի տարբերություն նախորդ զեկույցի»,- «Հայաստանի հանքարդյունաբերությունը» (Mining Armenia Forum 2025) համաժողովի ժամանակ ejc.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է Արմեն Ստեփանյանը։

Արմեն Ստեփանյան 2.jpg (93 KB)

 Նա ասում է, որ հաշվետվությունում ներկայացված են մի շարք կարևոր փաստեր, որոնք մանրամասն նկարագրում են, թե ինչ խնդիրներ են շտկվել 2024-ի ընթացքում, բայց կան նաև այնպիսի խնդիրներ, որոնք 1-2 տարում շտկվելու հարց չեն և դրանց մասին պետք է բաց ու թափանցիկ խոսել:

Արմեն Ստեփանյանն առանձնացնում է այս տարի ընկերությունում փոշու կառավարման համակարգի կիրառման արդյունքը «Այս տարվա փոշու մոնիտորինգը ցույց տվեց, որ վերջին 3-4 տարվա ընթացքում ներդրած համակարգերը վերջապես ունեցան իրենց արդյունքը։ Այս առումով էական առաջընթաց գրանցեցինք ու դրա արդյունքն, իհարկե, կտեսնենք մեր մյուս տարվա զեկույցում։ Մեծ աշխատանք է տարվել նաև անվտանգության կանոնները պահպանելու առումով։ Այստեղ ևս առաջընթացի թվերը գոհացուցիչ են, բայց անվտանգության առումով անընդհատ աշխատելու և բարելավելու տեղ կա»։

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերություն-կայուն զարգացում հավասարակշռությունը պահելուն՝ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը նշում է, որ այն դարձել է այսօրվա բիզնեսի հրամայականը․ «Չես կարող այսօր հանք շահագործել առանց բնապահպանական, սոցիալական, անվտանգության խնդիրներին ուշադրություն դարձնելու՝ հատկապես այնպիսի հանքավայրում, որը գտնվում է անմիջապես համայնքի մեջ։ Ժամանակակից հանքարդյունաբերության մեջ, կարծում եմ, ավելի հեշտ է հավասարակշռել կամ առաջնահերթություն դիտարկել կայուն զարգացումը, քան տարիներ առաջ։ Տարիներ առաջ, երբ նոր էի սկսել աշխատանքս ոլորտում, էական դժվարություններ կային, համենայն դեպս, Հայաստանում շատ խորթ էր հնչում կայուն զարգացումը։ Հիմա կայուն զարգացումը ոլորտում էական առաջընթաց ունի և դրա մասին պետք է հպարտորեն բարձր խոսել»։

Ստեփանյանը վստահեցնում է, որ ոլորտում կարծրատիպերի և միֆերի դեմ մեր տարիների աշխատանքի արդյունքը ևս այսօր նկատելի է, ինչի մասին վկայում են համայնքներում հարցումների արդյունքները։

«Այստեղ շատ կարևոր է նաև համալսարանների ու դպրոցների հետ աշխատանքը։ Պետք է մարդը ծանոթ լինի երկիրը պահող ոլորտի առանձնահատկությունների, թերությունների, խնդիրների, մարտահրավերների հետ»,- ասում է նա։

«Բի–Դի–Օ Արմենիա» գործընկեր, հարկային և իրավական խորհրդատվության ղեկավար Ահարոն Չիլինգարյանը ևս կարևորում է համայնքների հետ փոխադարձ գործակցությունը. «Հանքարդյունաբերությունը տնտեսության համար շոգեքարշի դեր ունի, այն առաջ է մղում ոչ միայն տեղական համայնքների զարգացումն, այլև լայն համատեքստում նպաստում է երկրի տնտեսական շարժին։ Այստեղ կարևոր է, որ համայնքը ոլորտին չսահմանափակի, այլ՝ աջակցի։ Համայնքի հետ երկխոսություն ունենալը վճռորոշ է։ Առանց դրա կայուն զարգացում չի կարող լինել։ Իսկ կայուն զարգացումը միայն ընկերության համար չէ, այն նաև համայնքի ու բնակչության համար է»։

Չիլինգարյան Ահարոն.jpg (95 KB)

Նրա կարծիքով, այս առումով արդեն կան դրական օրինակներ
«Առնվազն երկու խոշոր ընկերություններ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Լիդիան Արմենիան», այս հարցում դառնում են դրոշակակիրներ։ Շատ կարևոր է, որ նրանք կարողանան պահպանել իրենց նշաձողը»։

Անդրադառնալով այս տարվա զեկույցին՝ Չիլինգարյանն առանձնացնում է հաշվետվողականության այն հատվածը, որը վերաբերում է հարկային հարցերին։ Մասնավորապես՝ թե ինչպե՞ս է կոմբինատը իր կորպորատիվ կառավարման համակարգում համագործակցում հարկային մարմինների հետ, ինչպե՞ս են քննարկվում իրենց մոտեցումներն ու հարկայնության փոփոխությունները։

«Զեկույցում կար մի հետաքրքիր գրառում, ըստ որի՝ թափանցիկության և այլ հարցերի շուրջ շահագրգիռ կողմերի հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցային հարթակ, սակայն ներկայումս չի գործում հատուկ հարթակ հարկերին առնչվող հարցերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու համար»,- նշում է նա։ 

Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՀայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ ԱրզումանյանԱյսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Պատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ռուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» «Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանԵկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԳյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել ենԵրևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԵթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՄեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՍամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՀայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրուՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել ԿարապետյանՀայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել Կարապետյան