Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել
ԱպրելակերպԵրգչուհի Լիլուն, որը նախորդ ամիս երկրորդ անգամ մայր է դարձել, հրապարակել է ընտանեկան ջերմ լուսանկար։ Կադրում պատկերված են երգչուհին, նրա ամուսինը եւ երկու երեխաները։
«Աստված պահապան լինի մեր ընտանիքներին», - հրապարակմանը կից գրել է Լիլուն։
Ավելի վաղ արված գրառմամբ երգչուհին պատմել էր պատերազմի ընթացքում ունեցած ծանր ապրումների մասին։ «Անվերջանալի ցավի ու մղձավանջի մեջ գրեթե երկու ամիս հնարավոր չեղավ գոնե մեկ րոպեով կտրվել իրականությունից։ Հաշվի առնելով կարգավիճակս՝ մի կերպ հասանք վերջնակետին՝ ցավի ու արցունքի մեջ թաղված։ Ու հենց այդ մի փոքրիկ ճիչն ինձ վերադարձեց կյանք, որտեղ հասկացա, որ պետք է պայքարեմ ու ուժ գտնեմ հանուն այն կյանքերի, որոնց համար պատասխանատվությում եմ կրում»,- նշել էր նա։