Լրահոս
Կարևոր


«Այս իշխանությունը «հաջողել» է ունենալ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, կալանքը դարձել է բացառապես պատժիչ միջոց ընդդիմադիրների նկատմամբ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 24-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատարանը մեղավոր ճանաչեց, նրա գործով ունենք մեղադրական վերդիկտ։ Շարունակվում է «18 արդարների» գործը, մի քանի մեղադրյալի դեպքում առկա է խափանման միջոցի փոփոխություն։ Գործարար Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Օրերս պիտի քննարկվի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Բոլոր գործերով ներգրավված փաստաբաններն ընդգծում են՝ այս իրավիճակում արդարադատություն իրականացնելն անհնար է, քանի որ նշված բոլոր գործերում բացակայում է օրենքը, իրավունքը և ողջախոհությունը։

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանի համար ակնհայտ է՝ այս բոլոր գործերի միջով կարմիր թելով անցնում է այն հանգամանքը, որ մեղադրանքներն առաջադրված են, մարդկանց նկատմամբ ամենածայրահեղ խափանման միջոցը՝ կալանքը, կիրառված է բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ, հրահանգավորվածությամբ և ճնշման ու վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով։ «Հերթով քննարկենք օրինակները։ Բարերար Սամվել Կարապետյանին ընդամենն իր խոսքի ազատության դրսևորման համար անմիջապես ձերբակալեցին, հետո կալանավորեցին՝ զուգակցված վարչապետի գնահատողական ստատուս-մեկնաբանություններով իր պաշտոնական էջով։ Հաջորդիվ Միքայել Սրբազանի ազատազրկումը, Բագրատ Սրբազանի դեմքով «18 արդարների» գործը։ Կարծում եմ՝ ցանկացած, անգամ իշխող ուժի համակիր հանդիսացող քաղաքացուն, երբ հարցնեք, բոլորը միանշանակ կպնդեն, որ այս մարդիկ ազատազրկված են իշխող ուժի և հենց կոնկրետ պաշտոնյայի կամքով թելադրված։ Ցավոք, ունենք կյանքի չկոչված իրավական անվտանգության հայեցակարգ, որն ամբողջ աշխարհի հիմնարար իրավական սկզբունքների ի կատար ածման ձևաչափից էր որդեգրված։

Ի՞նչ է ենթադրում պետության իրավական անվտանգությունը։ Ենթադրում է իրավունքի գերակայության հանրամատչելիությունը և համատարած կիրառումը, երկրում գործող իրավունքի կիրառելիության միասնականությունն ու կանխատեսելիությունը։ Մեր երկրում ընդհանրապես կանխատեսելիության, որոշակիության, համաչափության սկզբունքները, իսկ վերջին երկուսը սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեր Սահմանադրության մեջ հստակ ամրագրված են, խարխլված են, որովհետև երկրում տիրում են երկակի ստանդարտներ, ընտրովի արդարադատություն։ Մարդկանց նկատմամբ արդարադատությունն իրականացվում է՝ ուղղակի պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով, ընդդիմադիր կեցվածքով, ընդդիմադիր գործունեությամբ։ Մեր քաղաքացիների իրավագիտակցությունը պետք է զարգացնել, նրանք պետք է իմանան, որ, անկախ նրանից, թե մարդն ում է համակրում, իշխանության կողմնակից է, թե ոչ, կարող է և իրավունք ունի ունենալ իրարից տարբերվող քաղաքական հայացքներ։ Դրանք մարդկանց հիմնարար իրավունքների խումբ են, որոնց երաշխավորումն ու ապահովումը պետության պարտականությունն է՝ այդ պահին գործող իշխանության տեսքով։ Իսկ իշխանությունը որդեգրել է քաղաքականություն՝ հետապնդելու ընդդիմադիր գործիչներին ու քաղաքական ուժերին, դրանք ուղղակիորեն զուտ խոսքեր չեն, դա փաստագրված իրողություն է, որովհետև այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, սկսած ատելությունից, քարոզվող հետապնդումներից մինչև հարուցված գործեր, ուղղորդում է տեղի ունենում, ընդհուպ մինչև, օրինակ՝ ոչ ցանկալի կուսակցության փակման նարատիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ սա հարված է մեր պետության իրավական ու ժողովրդավար տարրերին։ «Այս գործելաոճով իշխանությունը հարվածում է առաջին հերթին մեր պետության զարգացման ընթացքին, որովհետև պետության ժողովրդավարությունն ու իրավական բաղադրիչը երկարատև աշխատանքի արդյունք է։ Զարգացող աշխարհում պետք է տեմպի մեջ մնաս ու մոտենաս այդ բնութագրիչներին։ Իսկ այս իշխանության պարագայում սրընթաց նվազող ցուցիչներ են գրանցվում, օրինակ՝ երբ վարչապետը, լինելով գործադիր իշխանության ղեկավար, կոչ է անում շրջապատել օրենսդիր մարմինը, այնուհետև դատարանները։ Դրանք իշխանության տարանջատման, օրինականության սկզբունքի ուղղակի ոտնահարումներ են։ Այս իշխանությունը նաև «հաջողել» է ունենալ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ։ Մեր նշած բոլոր գործերում կարմիր թելով անցնում է խափանման միջոցի հարցը։ Խափանման միջոցի ամենածանր տեսակը՝ կալանքը, պետք է կիրառվեր ըստ գործի փաստական հանգամանքների, ըստ անհրաժեշտության, օրինակ՝ եթե դատարանը ենթադրություն ունենար, որ մեղադրյալը կարող է վկաների վրա ազդեցություն ունենալ կամ գործի քննության ընթացքը խարխլել։ Մեր երկրում կալանքը դարձել է բացառապես պատժիչ միջոց ընդդիմադիրների նկատմամբ։ Այս մարդկանց ոչ միայն մեկուսացնում են կալանքի միջոցով, այլև ամենածանր տարրերով են ուղեկցում այդ կալանքը, մասնավորաբար՝ տեսակցության արգելքներով և այլն։ Մարդուն ամբողջովին մեկուսացնում են իր բնականոն միջավայրից։ Այս բոլոր օրինակներում ակնհայտ է, որ կարող էին տնային կալանք կիրառել, վարչական վերահսկողություն։ Ասեմ ավելին, անգամ դրանք տեղին չէին, որովհետև առնվազն այս երեք գործում չկար հանցակազմ։ Միքայել Սրբազանը հարցազրույց էր տվել, իր կարծիքն արտահայտել։ Որպեսզի դա իրենից Քրեական օրենսգրքով սահմանված բռնության կոչ ենթադրեր, մեղադրող կողմը պետք է կարողանար ապացուցել, որ մարդն իր խոսքերին ուղղված որոշակի գործողություններ է կատարել, իսկ ցանկացած անկողմնակալ դիտորդ, դատաքննություններին հետևելով, համոզվեց, որ մեղադրող կողմը որևէ փաստական հանգամանքով չհամալրեց իր մեղադրանքը, ու հենց դրանով պայմանավորված էլ մարդկանց մոտ օբյեկտիվորեն վրդովմունք ստեղծվեց այս ողջ պրոցեսի նկատմամբ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանում ընթացող դատական գործընթացներին զուգընթաց՝ «դատավարություններ» են ընթանում նաև Բաքվում։ Դրանց վերաբերյալ ինֆորմացիայի միակ աղբյուրն ադրբեջանական լրատվամիջոցներն են։ Իրավապաշտպան-սահմանադրագետը շեշտում է՝ ունենք փաստացի իրողություն, որ մեր հայրենակիցները գերու կարգավիճակում գտնվում են թշնամի պետությունում։ «Ունենք իրողություն, որ 2020 թվականից ի վեր գործող իշխանությունն ասում է՝ մի շտապեցրեք, աշխատում ենք, վերադարձնում ենք։ Իրողություն է նաև հանգամանքը, որ այս իշխանությունն այդ ամենը զուգակցում է 2020 թվականից ի վեր Բաքվին ոչ միայն նրանց գերիների, այլև Հայաստանի Հանրապետությունում գտնվող ադրբեջանցի ռազմական հանցագործների վերադարձն ապահովելով։ Հայկական կողմը Բաքվին վերադարձրեց ռազմական հանցագործներին, հայկական կողմը 2020 թվականից ի վեր, ըստ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի, Բաքվին է հանձնել տարածքներ, որոնք գտնվում էին հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, հայկական կողմը Բաքվին երկու անգամ տրամադրեց ականապատված տարածքների քարտեզներ։ Սրանցից յուրաքանչյուրը խաղաքարտ էր, որը կարող էր ապահովել գերիների վերադարձի անվերապահ նախապայմանը։ Եվ, վերջապես, հայկական կողմը բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել՝ սկսած Պրահայից, վերջացրած վաշինգտոնյան եռակողմ հռչակագրով։ Գնալով խաղաղության, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ տարածքային ամբողջականության մեջ ներառելով Լեռնային Ղարաբաղը՝ պատմական խայտառակություն և ողբերգություն է, որ հայկական կողմի ղեկավարը կարող է նման փաստաթուղթ ստորագրել, այս ամենի հետ մեկտեղ առնվազն չի երաշխավորվում գերիների վերադարձը։ Տեսել ենք հայտնի երկխոսությունը, երբ անգամ Թրամփն է համարում, որ այդ պայմանագրի ստորագրման նախապայման պետք է լինի գերիների վերադարձը, ասում՝ ես դա կանեմ, իսկ մեր երկրի ղեկավարը, աչքերը փախցնելով, խուսափում է պնդելուց կամ այդ խոսակցությունը վերջնակետին հասցնելուց՝ օգտվելով ընձեռված հնարավորությունից։ Առաջին՝ կարելի է ենթադրություն անել, որ այս իշխանությունն ընդհանրապես չունի քաղաքական կամք ապահովելու գերիների վերադարձը, դա ոչ միայն Թրամփ-Փաշինյան երկխոսությունից ենք դատում, այլ այն հանգամանքից, որ միջազգային կոնվենցիոնալ իրավունքներով, միջազգային իրավունքով, գործընկերային դիվանագիտական հարաբերություններով ունենալով մի շարք գործիքակազմեր, հայկական իշխանությունն այդ ուղղությամբ լռում է, ոչինչ չի անում։ Երկրորդ՝ հեղինակավոր մասնագետ, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը նրա գործով փորձում էր Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ բանակցություններ վարել, որպեսզի Վարդանյանի գործով որևէ իրավական շարժ ապահովեր։ Այդ մարդը բազմաթիվ հաջող դեպքեր էր ունեցել, նույնիսկ նա չդիմացավ և հայտնի գրառումն արեց թվիթերյան հարթակում, որ նման նախադեպ չի տեսել, ու գերիների վերադարձը բացառապես տվյալ պետության իշխանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր։ Այդ մարդը, փորձելով գնալ երկխոսության՝ այս հարցին որևէ դրական ընթացք տալու համար, արձանագրել էր, որ հայկական կողմի իշխանությունն անդրդվելի է և չունի որևէ շահագրգռվածություն թեման օրակարգ դարձնելու հարցում։ Միանշանակ է՝ այն թեզը, որ իրենք խաղաղություն են բերում մեր երկրին, սին է»,-եզրափակում է Գոհար Մելոյանը՝ հավելելով, որ խաղաղության գնացող պետությունը՝ այս դեպքում Ադրբեջանը, պետք է գոնե Հայաստանին վերադարձներ գերիներին, ինչը, սակայն, տեղի չի ունենում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՇրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ Վարդևանյան