Լրահոս
Կարևոր


Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքով փորձում են փոխել քարոզչական ֆոնը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը գործարար-բարերար Սամվել Կարապետյանի մեղադրանքի փոփոխությամբ փորձում է իր համար ժամանակ շահել, ինչպես նաև մոլորեցնել միջազգային հանրությանը։ Հիշեցնենք, նախօրեին Քննչական կոմիտեն հայտնեց, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է։

Գործարարին 2 մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ և փողերի լվացում։ Ըստ պաշտպանական թիմի՝ Կարապետյանին տնտեսական բնույթի նոր մեղադրանք է առաջադրվել։ Ավելացվել է՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածը։ Գործող իշխանությունները հրաշալի հասկանում են, որ Սամվել Կարապետյանի առաջադրված այն մեղադրանքը, որի համար ի սկզբանե ձերբակալվեց, ապա կալանավորվեց, բացառապես քաղաքական է։ Հիշեցնենք, Կարապետյանին կալանավորել էին եկեղեցուն աջակցության համար, որտեղ նա ընդամենը նշել էր. «Կանենք մեր ձևով»։

Գործարարի կալանավորման շուրջ բավականին լուրջ աղմուկ է բարձրացվել ազդեցիկ միջազգային իրավաբանական շրջանակների և միջազգային հանրության կողմից՝ ըստ էության ապացուցելով, որ ռուսաստանաբնակ գործարարի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ավելին, նույնիսկ ոչ քաղաքական հայտարարության, այլ ընդամենը եկեղեցուն աջակցող հայտարարության համար։ Որպեսզի հնարավոր լինի ջրել առաջադրված մեղադրանքի ծանր ազդեցությունը և փորձել կանխել միջազգային բավականին կոշտ արձագանքները, Փաշինյանը հիմնական հոդված է փորձում դարձնել փողերի լվացումը։

Այս հոդվածը ավելի հասկանալի է արևմտյան հասարակությանը. Արևմուտքում այն համարվում է բավականին լուրջ հանցագործություն իր հետևանքներով։ Փողերի լվացման հոդվածը նաև հնարավորություն է տալիս իշխանություններին Սամվել Կարապետյանի դեմ քարոզչական նոր պատերազմ սկսել՝ այլ հանցանքների շեշտադրումով, ուստի այժմ ամեն ինչ փորձում են անել մեղադրանքի շեշտադրումը փոխելու համար։

Այս կերպ նաև փորձում են Արևմուտքում, մասնավորապես Սպիտակ տանը, կանխել վատ զարգացումները։ Հիշեցնենք, Սամվել Կարապետյանի համար աշխատում են բավականին ազդեցիկ միջազգային իրավաբաններ, օրինակ՝ Ռոբերտ Ամստերդամը, որը փաստարկել է, որ Կարապետյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Փաշինյանը «թրենդային» հոդվածով փորձում է փոխել ֆոնը, ժամանակ շահել և հնարավորինս երկար Սամվել Կարապետյանին պահել բանտում՝ հասկանալով, որ եթե Կարապետյանը դրսում լինի, նա և իր ղեկավարած «Մեր ձևով» շարժումը բավականին լուրջ ու այլընտրանք կարող են դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Ըստ էության, Փաշինյանը փորձում է չեզոքացնել հնարավոր վատ հետևանքները։

Անի Դավթյան

Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՇրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտե