Լրահոս
Կարևոր

Առաջնագծի բուժքույրը․առաջին պատերազմում մորը, Ապրիլյանում հորը կորցրած Լուսին սպասում է գերությունից սիրելիի վերադարձին

Ֆոտո

Լուսին Քաջարանի կամավորականների ջոկից է։ «Մեր աղջիկը»՝ այսպես են նրան դիմում կամավորները ու տանում նրա հետ ծանոթացնելու։ Լուսին էլ, նրանց պես, մինչեւ Սյունիքի սահման հետ քաշվելը, պատերազմով է անցել․ «Շտապօգնության» կամավոր բուժքույր էր։

Պատերազմի հետքերը դեռ Լուսիի դեմքին են․ ցրտից չորացած մաշկը շարֆով ծածկում է, որ «հյուրերը» չտեսնեն։ Կարճ ժամանակում դուրս ենք գալիս հյուրի պաշտոնական կարգավիճակից․ Լուսին իր տեսած պատերազմի մասին է պատմում։

«Սեպտեմբերի 30-ից կամավոր ենք եղել․ Հադրութ, Ջաբրայիլ, Ստեփանակերտ, Մատաղիս։ Ամեն «Շտապում» եղել է 5 վիրավոր, 2 մահ, ինքս 120 հիվանդ եմ մինչեւ նոյեմբերի 6-ը տեղափոխել։ Սկզբում մի քանիսին Ստեփանակերտ ենք տարել, հետո հիմնականում Գորիս։ Մի ժամ, ժամուկես տեւել է ամեն գնալ գալը, գնացել, հետ ենք եկել օրվա մեջ մի քանի անգամ։ Եթե թեթեւ վիրավորներ էին, սպասել ենք կրակը հանդարտվի, նոր անցնենք, եթե չէ, աղոթելով, կրակների միջով անցել ենք։ Ամեն ինչ տեսել ենք, անգամ ինքնապաշտպանվել ենք զենքով։ Քնել ենք նստած, եթե ստացվել է, մի անգամ էլ մեքենան Շուշիի տակ կանգնեցրած՝ մեքենայի տակ ենք քնել․․․ Պատերազմը ոչ մի լավ հուշ չի թողնում»,- պատմում է նա։

Լուսիի պատմությունների մեջ ջահել մահեր են, ոտքերն ու ձեռքերը կորցրած երիտասարդներ, ապրելու հույսով հիվանդանոց ճանապարհված, բայց տեղ չհասած տղերք են։ Լուսին դանդաղ ու զգույշ է խոսում՝ ընտրելով հիշողությունները։ Հասկանում ենք, որ պատերազմի օրերին իր ապրածի միայն մի փոքր մասն է, որը պատրաստ է օտարի հետ կիսել։

«Սկզբում հիմնականում հրետանու, սնայպերի խփածներ էին, ամսի 13-ից հետո արդեն    ֆոսֆորային զենքի անթույլատրելի կիրառման հետեւանքով վիրավորվածներ։ Որտեղ անտառային ծածկը շատ էր, այնտեղ էին հիմնականում ֆոսֆոր կիրառում։ Ֆոսֆորայինի հարվածին հիմնականում չէին դիմանում, մնացածից տղաներ են եղել՝ դիմացել են, եղել է՝ չեն դիմացել, եղել է ոտքը կտրած զինվոր, խաբել ենք, որ ապրելու ես, բայց չի ապրել»,- պատմում է նա։

Լուսիի բջջային հեռախոսում ֆոսֆորային զենքից առաջացած վնասվածքների լուսանկարներ կան։ Դրանցից մեկում զինվորը վնասվածք է ստացել թիկունքից։

«Ֆոսֆորը որ կրակել են, միանգամից ամբողջ մարմինը վնասել է 45 տեղից, ու սա հաշված ժամերի ընթացքում փտախտ է առաջացնում։ Այս տղան էլ ֆոսֆորից գանգուղեղային վնասվածք է ստացել, մահացել է»,- ցույց է տալիս նա։

«Ֆոսֆորային զենքերը սարսափելի են, էդ ընթացքում եթե չհասցրիր շնչուղիներդ փակել, փախնել, դժվար է ապրելու հավանականությունը։ Հարվածը հիմնականում վերեւից է լինում, մինչեւ 1 կմ շառավղով է հարվածում, որ ուժգնությունն ավելի հզոր լինի, քանի որ ինքն ինչքան մոտ է, այնքան իր քիմիական նյութի ազդեցությունն ավելի շատ է։ Պայթում է ու թույն է տարածում, որից էլ անտառներում հրդեհներ, իսկ մարդկանց դեպքում մարմնի այրվածքներ են առաջանում։ Ֆոսֆորից գանգուղեղային, դիմածնոտային այրվածքներ են եղել, մեջքի, ողնաշարի, ողնուղեղի, թեւերի, ոտքերի կտրվածքներ վառվածից»,- ասում է Լուսին ու կտրուկ ընդհատում պատմությունը․ «Մի քիչ դժվար է խոսելը, հիշողություններ են, որ չեմ ուզում, որ թարմանան»։

Լուսիի անձնակազմի բժիշկը դիպուկահարի կրակից զոհվել է պատերազմի դաշտում՝ Մարտակերտում, հոկտեմբերի 18-ին։ Ինքը, ինչպես ասում է, Աստծո պահած է․ Արցախյան առաջին պատերազմի տարիներին է ծնվել Տաթեւի վանքում, քանի որ պատերազմին մասնակցող կամավոր մորը չեն հասցրել Ղարաբաղից Հայաստան՝ ծննդատուն տանել։ 4 տարեկան է եղել, երբ մայրը զոհվել է կռվում։ Հայրն էլ զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ։ Այս պատերազմն էլ 30-ամյա աղջկան բաժանել է սիրելիից․ նրա նշանածը գերեվարվել է։ Լուսին հավատում է, որ իր կյանքում մեկը մյուսի հետեւից հարազատներին կորցնելու  շղթան արդեն կտրվել է ու սիրելիի վերադարձով նոր կյանք սկսելու շանս կունենա։

ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան