Լրահոս
Կարևոր


Վաղը կարող է շատ ուշ լինել. վտանգավոր միտումներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը մի շարք ուղղություններով կանգնած է լուրջ էկոլոգիական ճգնաժամի առաջ, որի հետևանքները ոչ միայն տեսանելի են մթնոլորտի, հողի, ջրի, բուսական ու կենդանական աշխարհի վրա, այլև խորապես սպառնում են մարդկանց առողջությանը, սոցիալական կայունությանը և կյանքի որակին։ Շրջակա միջավայրի աղտոտումը Հայաստանում բազմաշերտ երևույթ է։ Հայաստանյան բնապահպանները հաճախ կենտրոնանում են հանքարդյունաբերության ուղղությամբ, սակայն վիճակագրությունը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա են մարդկանց առողջությանը սպառնացող շատ ավելի լուրջ խնդիրներ:

Նախ՝ Հայաստանի էկոլոգիական խնդիրների գագաթնակետն, անկասկած, երևում է մայրաքաղաք Երևանում։ Ավելին, կան ուսումնասիրություններ, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունն անհամեմատ բարձր է, քան հանքարդյունաբերություն ունեցող տարածքներում: Այստեղ համակենտրոնացած է երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը, իսկ քաղաքի ենթակառուցվածքները չեն հասցնում հարմարվել այդպիսի մարդաշատ միջավայրի բեռնվածությանը։ Մեքենաների անընդհատ աճող թիվը, ճանապարհների ծանրաբեռնվածությունը և կանաչ տարածքների կտրուկ նվազումը ստեղծել են այնպիսի պայմաններ, որ օդի աղտոտումը դարձել է «սովորական» երևույթ։ Երևանը գրեթե մշտապես ընդգրկված է բարձր փոշային մթնոլորտ ունեցող քաղաքների ցուցակում։ Մեքենաների արտազատած ածխածնի մոնօքսիդը, ազոտի օքսիդները և այլ թունավոր նյութեր, միանալով շինարարական փոշուն ու արդյունաբերական արտանետումներին, ձևավորում են թանձր շղարշ, որը հաճախ կարելի է նկատել քաղաքի վերևից։ Այս աղտոտված օդն այնուհետև անձրևների միջոցով նստում է հողի և ջրային հոսքերի վրա՝ խորացնելով ընդհանուր էկոլոգիական աղտոտման ցիկլը։

Շինարարական ոլորտը, որը վերջին տարիներին բուռն զարգացում է ապրել Երևանում, դարձել է մեկ այլ լուրջ վտանգ։ Քաղաքի գրեթե յուրաքանչյուր թաղամասում իրականացվող շինաշխատանքները հաճախ չեն համապատասխանում անվտանգության և բնապահպանական նորմերին։ Շինարարական փոշին տարածվում է մեծ տարածությունների վրա, աղմուկը գերազանցում է թույլատրելի մակարդակը, իսկ բեռնատարների անսահմանափակ երթևեկությունը ոչ միայն վնասում է ասֆալտը, այլև խախտում է բնակիչների հանգիստը։

Երևանի ամենահրատապ և ցավոտ խնդիրներից մեկն էլ մնում է աղբահանության և թափոնների կառավարման համակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքում գործում են տարբեր մասնավոր և համայնքային կառույցներ, աղբահանությունը կատարվում է առանց աղբի տեսակավորման։ Տարեցտարի ավելանում են պոլիէթիլենային, պլաստիկ և այլ ոչ կենսաքայքայվող թափոնները, որոնք անխնա կերպով կուտակվում են քաղաքային աղբավայրերում։ Վերամշակման գործարաններ կամ տեսակավորման կայաններ չկան, թեև տարիներ շարունակ իշխանությունները խոսել են ներդրումների ներգրավման, արտերկրյա փորձի կիրառման և «կանաչ տնտեսության» ձևավորման մասին։ Այս խոստումները այդպես էլ մնացել են խոսքերի մակարդակում՝ առանց գործնական շարունակության։ Արդյունքում Երևանի աղբավայրերը դարձել են էկոլոգիական աղետի օջախներ։ Դրանք ոչ միայն գերծանրաբեռնված են, այլև պարբերաբար բռնկվում են՝ առաջացնելով հսկայական ծխամածություն, որը պարունակում է վտանգավոր դիօքսիններ, թունավոր գազեր և մասնիկներ։ Այդ ծուխը տարածվում է քաղաքի մթնոլորտում, և քաղաքացիները ստիպված են շնչել օդ, որը հագեցած է անտեսանելի, բայց վտանգավոր բաղադրիչներով։ Վերջերս Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դարձավ այս ամենի ցցուն օրինակը։ Հրդեհը ոչ միայն բացահայտեց կառավարման համակարգի անարդյունավետությունը, այլ նաև ցույց տվեց, թե որքան խոցելի է Երևանի էկոլոգիական անվտանգությունը։

Այս ամենի հետևանքները խորապես ազդում են մարդկանց առողջության վրա։ Երևանում շնչառական, սրտանոթային, ալերգիկ և օնկոլոգիական հիվանդությունների տարածվածությունը վերջին տասնամյակում աճել է, և բժիշկները հաճախ են նշում, որ դա անմիջականորեն կապված է օդի աղտոտման, հողի և ջրի քիմիական կազմի փոփոխության հետ։ Մասնագետների հաշվարկներով, Երևանի օդի աղտոտման մակարդակը մի քանի անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած թույլատրելի շեմը։ Աղբի և թափոնների հետ կապված վատ կառավարման արդյունքում մկների, միջատների և հիվանդություն տարածող այլ օրգանիզմների քանակը նույնպես աճում է՝ բարձրացնելով համաճարակային ռիսկերը։

Այս իրավիճակը պահանջում է ոչ թե մակերեսային, այլ համակարգային արձագանք։ Պետությունը պետք է ոչ միայն վերահսկի, այլ նաև խթանի քաղաքային և գյուղական մակարդակներում էկոլոգիական նոր մշակույթի ձևավորումը։ Անհրաժեշտ է ներդնել աղբի տեսակավորման և վերամշակման համակարգ, խստացնել արտանետումների վերահսկողությունը, սահմանել կանաչ գոտիների պահպանման հստակ նորմեր և վերանայել քաղաքաշինական քաղաքականությունը։ Միայն այդ դեպքում կարելի է հասնել այնպիսի մոդելի, որտեղ քաղաքը, բնությունը և մարդը գոյակցում են ներդաշնակության մեջ։

Եթե այսօր չձեռնարկվեն հստակ քայլեր, վաղը Հայաստանը կարող է կանգնել անդառնալի հետևանքների առաջ՝ կորցնելով իր բնական հարստությունները, կենսաբազմազանությունը և մաքուր միջավայրը։ Եվ հենց այդ գիտակցությունը պետք է դառնա նոր պետական ու հասարակական մտածողության հիմքը, որտեղ բնությունը այլևս չի ընկալվի որպես օգտագործման ռեսուրս, այլ որպես կենսագործունեության ամենախորքային պայման։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում   

Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր Այվազյան