Ռոնալդուն արձագանքել է 20-ամյակի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն (ֆոտո)
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում տեղի ունեցած Globe Soccer Awards ավանդական մրցանակաբաշխությունում 21-րդ դարի (2001-2020 թվականների) լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Անչափ ուրախ եմ այս մրցանակով: Պատրաստվում եմ նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում 20-ամյակը, և այս մրցանակը ստանում եմ մեծ հպարտությամբ և ուրախությամբ: Դարձյալ հրաշալի գալա-երեկո էր Դուբայում՝ «Բուրջ-Հալիֆայի» պես վայրում: Շնորհավարում եմ մյուս դափնեկիրներին: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Դուբայի թագավորական ընտանիքին հարգանքի, ընկերության ու հյուրընկալության համար, որը միշտ հանդիպում եմ Դուբայում: Շնորհակալ եմ նաև բոլոր երկրպագուներին, որոնք քվեարկել են իմ օգտին»,- Ինստագրամում գրել է 35-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ քվեարկությունում Ռոնալդուն ստացել էր ձայների 38 տոկոսը, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 24 տոկոս, անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 23 տոկոսը, իսկ կարիերան ավարտած բրազիլացի Ռոնալդինյոն՝ 14 տոկոս։