Լրահոս
Կարևոր


Գյումրին որպես նախազգուշացում. երբ իշխանությունը փորձում է կանխել ընդդիմադիր հաղթանակները վախի միջոցով

Քաղաքականություն

Գյումրիում տեղի ունեցած դեպքերը ակնհայտ վկայում են, որ իշխանությունը սպառիչ կերպով անցել է քաղաքական պայքարի ոչ թե գաղափարական, այլ ճնշումների և քրեականացման դաշտ՝ նպատակ ունենալով կանգնեցնել ընդդիմադիր կառույցների աճող ազդեցությունը։ Քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործը ներկայացվում է որպես իրավական գործընթաց, սակայն այն, ինչ տեսանելի է ընդհանուր պատկերում, ավելի շատ հիշեցնում է քաղաքական մեսիջ՝ ուղղված ոչ միայն Գյումրիին, այլև ողջ ընդդիմադիր դաշտին։ Այս քայլը ցույց է տալիս, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է ճնշել ցանկացած ընդդիմադիր գործունեություն՝ տարածելով ուղերձ, թե պայքարի զարգացումը կարող է հանգեցնել քրեական հետապնդումների։

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծում է, որ իրավիճակը կանխատեսելի էր՝ հիշեցնելով Վանաձորի նախադեպը։ Նրա խոսքով՝ մեղադրանքի էությունն անգամ կասկածելի է, քանի որ քաղաքի ղեկավարն առնվազն մշտական վերահսկողության տակ գտնվելով՝ հազիվ թե հանկարծ որոշեր կաշառք վերցնել։ Աբովյանի դիտարկմամբ՝ սա աբսուրդային կառուցվածք ունի, իսկ ավելի լայն համատեքստում այն ընդդիմադիր դաշտի վախեցման գործընթաց է, որն ի վերջո կստեղծի հակադարձ ազդեցություն։ Նրա շեշտադրումով՝ իշխանությունը գործում է «կառավարելի քաոսի» տրամաբանությամբ, երբ ստեղծվում է մութ իրավիճակ, որտեղ ավելի հեշտ է ուղղորդել գործընթացները։

Գյումրիում ստեղծված մթնոլորտը պայթյունավտանգ է։ Ըստ պատգամավոր Մհեր Մելքոնյանի, տեղի ունեցածը ուղղակի հետևանք է Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում հնչեցրած հրահանգի՝ Գյումրիի ընտրված քաղաքապետի դեմ քայլերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իրավապահ համակարգը վերածվել է մեկ անձի կամքի կատարող կառույցի, ինչի հետևանքով երկիրը խրվում է հանցավորության և իրավական քաոսի մեջ։ Մելքոնյանը նշում է, որ սա հերթական փորձն է՝ հեռացնելու ընդդիմադիր համայնքապետին և վերադարձնելու իշխանական վերահսկողությունը Հայաստանի երկրորդ քաղաքում։ Նրա համոզմամբ՝ սա ուղիղ ազդանշան է բոլոր ընդդիմադիր համայնքապետերի և մասնավորապես Էջմիածնի առաջիկա ընտրությունների մասնակիցների համար։ Իշխանությունը բաց տեքստով ակնարկում է՝ եթե նույնիսկ հաղթեք, նույն ճակատագիրն է ձեզ սպասվում։

Այս իրավիճակում միայն մեկ ուղերձ կարող է մնալ ուժի մեջ՝ մարդիկ պետք է պաշտպանեն իրենց ընտրած ղեկավարին, քանի որ փոփոխությունների կայունությունն ապահովվում է ոչ թե իշխանության հռետորաբանությամբ, այլ ժողովրդի պատրաստակամությամբ կանգնելու սեփական ընտրության կողքին։ Իշխանությունը փորձում է ցույց տալ, որ ճանապարհը դեպի ընդդիմադիր հաղթանակ անցնում է քրեական գործերով, ուժային ճնշումներով և հանրային վախի մթնոլորտով։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ճնշումների քաղաքականությունը երբեք չի մարում քաղաքական պայքարը, այլ ընդհակառակը՝ կարող է դառնալ համախմբման նոր մեկնակետ։

Գյումրիում տեղի ունեցածը դատական գործ չէ միայն․ դա քաղաքական ազդանշան է, և այն լսելի է ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների, այլև ամբողջ ընդդիմադիր դաշտի համար։ Հասարակական լարվածությունը բարձր է, իսկ իշխանության քայլերը ցույց են տալիս, որ քաղաքական մրցակիցներին չեզոքացնելու համար պատրաստ է գնալ առավել կոշտ մեթոդների։ Այս իրադարձությունը անխուսափելորեն դառնում է լակմուսի թուղթ՝ պարզելու, թե ընդդիմադիր դաշտը կմնա՞ պասիվ արձագանքողի դերում, թե՞ այն կընտրի միասնության և հարձակողական քաղաքականության ուղին՝ հակազդելու աճող ռեպրեսիվ մթնոլորտին։

ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն Ասլանյան