Լրահոս
Կարևոր


Եկեղեցու և հայ ժողովրդի միակամությունն ավելի է նյարդայնացնում իշխանություններին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՔՊ-ի ղեկավարը փաստացի հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմի քայլերի շարունակականության մասին: Եթե մոտավորապես թարգմանենք նրա միտքը, ապա նա ցանկանում է ՀԱԵ եկեղեցիները փոխանցել «պետությանը», ստեղծել սեփական եկեղեցին, հենվել քաղաքացի «Ստեփան Ասատրյանների» վրա: Երևի հետո ինքն էլ «կաթողիկոս» կնշանակի որևէ մեկին: Իսկ մինչ այդ ոչ պակաս վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում:

Կարգալույծ արված նախկին հոգևորական, ներկայում քաղաքացի Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքում առաջիկա կիրակի «պատարագ» մատուցելու շուրջ այս օրերին բուռն քննարկումներ են ծավալվել: Երբ այս տարի սկսվեց Փաշինյանի իշխանության հերթական, այս անգամ՝ խոշոր հարձակումը, իսկ ավելի ստույգ՝ պատերազմը Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ, մեզ տեղեկություններ հասան, և մենք դրանք հրապարակեցինք, որ նա հետևողականորեն փնտրում է հենման կետեր ՀԱԵ-ում՝ այն ներսից քայքայելու, պառակտելու համար: Դա «պառակտչական գործունեության» ստանդարտ գործիքակազմն է, առհասարակ:

Նշել էինք նաև, որ, ըստ այդ տեղեկությունների, Փաշինյանը հույս ուներ հենց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների շարքերում գտնել կողմնակիցներ կամ գործակիցներ, որոնք կհամաձայնվեին մասնակցել Մայր Աթոռի կազմաքանդմանը: Քայքայիչ մղումների ուղղությունն այն էր, որ ակտիվ հակաեկեղեցական քարոզարշավում իշխանությունն ու ՔՊ-ն հենվեն ՀԱԵ կողմից կարգալույծ հռչակված նախկին հոգևորականների վրա:

Չնայած հետևողական ու ագրեսիվ հարվածներին, բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանության կողմից նպատակաուղղված խարդավանքներին ու հալածանքներին, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր վերնախավը, առհասարակ՝ հայ հոգևորականների ճնշող մեծամասնությունը օրինակելի միակամություն և համերաշխություն ցուցաբերեց:

Փաշինյանն ու ՔՊ-ն անցան «պլան Բ»-ին, այսինքն՝ հենվեցին կարգալույծների վրա, նրանց բերեցին Հ1-ի տաղավար, հարցազրույցներ արեցին: Կարճ ասած՝ ՔՊ-ն սկսեց «ռասկռուտկա» անել կարգալույծ նախկին մի երկու հոգևորական: Բայց... դղրդյունով խայտառակվեցին ու տապալվեցին, քանզի բոլորին ակնհայտ դարձավ, որ իշխանական քարոզչության կողմից «առաջին պլան» բերվածները միանգամայն ըստ արժանվույն են կարգալույծ արվել: Արդյունքում նույնիսկ քպականները հասկացան, որ խորապես վրիպել են:

Բայց իր ենթակայությանը չտրված, ավելին՝ Արցախի հայության իրավունքների և հոգևորմշակութային ժառանգության մասին բարձրաձայնել շարունակող Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, կազմաքանդելու Փաշինյանի նպատակները չվերացան: Նա շարունակեց որոնումները ու այս անգամ որոշեց հենվել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի՝ այժմ արդեն նախկին քահանա Ստեփան Ասատրյանի վրա: Ու նրա միջոցով փորձեցին որոշակի խառնակչություն հրահրել: Քպական «քահանան», ըստ էության, «մատնախոսք» արտասանեց թեմի առաջնորդի հասցեին, Փաշինյանի սատելիտ «իրավապաշտպաններից» մեկը «գործ տվեց», իսկ ՔՊ-ի քմահաճույքներն սպասարկող քննչական ու իրավապահ մարմինները անմիջապես հարձակվեցին Արագածոտնի թեմի վրա՝ ահաբեկելով քահանաներին, աշխարհիկ ծառայողներին, առևանգելով, ազատությունից կամայականորեն զրկելով հոգևորականների: Ձերբակալվեցին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու 12 քահանաներ (ինչպիսի՜ խորհրդանշականություն): Այդ հարձակման ու հակաեկեղեցական վայրագ դրսևորումներին շատերը տեղյակ են, ինչպես տեղյակ են, որ թեմի առաջնորդը կալանավորվեց...

Այդ դեպքերից հետո միանգամյան կանխատեսելի էր, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ պիտի արվեր, ինչպիսի պահանջ, ի դեպ, Մայր Աթոռին ներկայացնում էին նաև բազմաթիվ հավատացյալներ, քաղաքացիներ: Եվ հիմա, երբ անխուսափելին կատարվեց, ՔՊ-ն ու Փաշինյանը փորձում են առավելագույնը քամել իրենց սրտի «քահանայի» կարգալույծ արվելուց:

Նախ՝ նա, չունենալով դրա ո՛չ բարոյական, ո՛չ էլ ծիսական իրավունքը, հայտարարեց, թե, միևնույնն է, ինքը շարունակելու է իրեն հոգևորական համարել, ավելին՝ պատրաստվում է առաջիկա կիրակի պատարագ մատուցել Հովհաննավանքում: Փաշինյանը, չնայած արտերկրում գտնվելու հանգամանքին, քաղաքացի Ստեփան Ասատրյանի հայտարարությանը արձագանքեց կայծակնորեն, թե՝ ինքն անպայման մասնակցելու է այդ «պատարագին»:

Ու միանգամից հարց ծագեց, թե Փաշինյանը, որ շարունակ կոկորդ է պատռում, թե ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, վերջին անգամ ե՞րբ է որևէ եկեղեցում պատարագի մասնակցել: Լավ, ենթադրենք, Ամենայն Հայոց կաթողիկոսին հավան չի: Էհ, թող այլ եկեղեցիներում մասնակցեր: Քավ լիցի, որքա՜ն եկեղեցիներ կան Երևանում ու շրջակայքում: Հայաստանը եկեղեցիներով հարուստ երկիր է: Մյուս կողմից՝ այստեղ՝ Հայաստանում, Փաշինյանը անթաքույց զզվանք, արհամարհանք, ատելություն ու ծայրահեղ թշնամանք է դրսևորում մեր ազգային Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Բայց վազելով, «թռած» գնում է Վատիկան՝ համբուրելու Հռոմի պապի կամ կաթոլիկ հոգևորականների աջը (թեկուզ և հայ):

Ու նա Հայ առաքելական եկեղեցու հետևո՞րդ է: Լո՞ւրջ: Հետաքրքիր է, իսկ երբևէ որևէ հայ հոգևորականի, թեմակալ առաջնորդի աջ համբուրած կա՞:

Լավ, Կաթողիկոսին չի ընդունում, չի ընդունում: Ոչ մի արքեպիսկոպոսի, եպիսկոպոսի, քահանայի՞ էլ չի ընդունում: Հապա ինչո՞ւ որևէ պատարագի մասնակցելու (վերջին շրջանում) մասին ոչինչ հայտնի չէ: Ու այդքանից հետո կանխատեսելիորեն հայտարարում է, որ մասնակցելու է կարգալույծ արված անձնավորության մատուցելիք «պատարագին»: Սա, հասկանալի է, քաղաքականապես դեմարշ է: Իսկ հոգևոր և բովանդակային առումով դա ամենաուղիղ աղանդավորականություն է: Կլասիկ աղանդավորություն է, կարելի է ասել:

Է, թող հաջորդ «պատարագն» էլ, ասենք, որևէ քպական մատուցի, ի՞նչ տարբերություն՝ քաղաքացի Ստեփանը, թե՞ որևէ քպական: Ոչ մի:

Ուզո՞ւմ եք ձեր «քպական պատարագն» անե՞լ, է՜հ, արեք: Գնացեք, ձեր ՔՊ գրասենյակում «պատարագ» արեք, ի՞նչ գործ ունեք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, որ կարգալույծ եղած հոգևորականի պատարագին եք մասնակցում:

Մյուս կողմից՝ կա տեսակետ, որ պետք չէ թույլ տալ Հովհաննավանքում նման «պատարագ», պետք է խոչընդոտել դրա անցկացմանը: Այդ հարցում, կարծում ենք, արժե զգույշ լինել: Շատ հնարավոր է, որ Փաշինյանի ուզածն էլ հենց դա է, որպեսզի հնարավորություն ունենա բախումներ հրահրել ու «խոնարհ քպականների» անվան ու հագուստի տակ քողարկված «կարմրասև բերետավորներով» հարձակվի հայ մարդկանց վրա, վերջում էլ գոռա, թե հոգին փառավորվեց...

Գուցե ավելի խելամիտ կլինի պարզապես արհամարհել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ թշնամական դիրքավորված իշխանավորների ու կողմնակից, շարքային քաղաքացի Ստեփան Ասատրյանի «պատարագը», իսկ ըստ էության՝ աղանդավորական մոլեռանդության ցուցադրական դրսևորումը: Ճիշտ է, անտարբեր անցնել սրբապղծության կողքով, դժվար կլինի, բայց կրկնենք՝ գուցե Փաշինյանը հենց բախում էլ ցանկանում է: Հատկապես, որ արդեն իսկ բազմաթիվ ոստիկաններ է տեղակայել վանքի մոտ: Հասկանում եք, չէ՞, մի քանի օր առաջ արդեն իսկ բազմաթիվ ոստիկանների գործից կտրել, ուղարկել է Հովհաննավանք, որ իր կեղծ «պատարագին» խանգարող չլինի:

Իսկ կիրակի արժե ոչ թե այնտեղ գնալ, այլ Մայր Աթոռ՝ ընդգծելով հավատացյալ ժողովրդի համախմբումը ազգային եկեղեցու և իր հոգևոր առաջնորդների շուրջ: Ճիշտ է, փաշինյանական «պատարագից» հետո հարկ կլինի Հովհաննավանքում սուրբ ջրի ցողման, կամ վերաօծման ծիսակարգ կատարել, բայց, կարծում ենք, դա մեր հոգևորականների համար դժվար չի լինի: Հայտարարված պատերազմն իր կանոններն ունի...

Հ.Գ. - Ի դեպ, այս օրերին Փաշինյանն ու իշխանական քարոզչությունը բավականին շրջանառեցին Կիլիկիո կաթողիկոսության Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի այլցելությունը: Սակայն նախօրեին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գահակալության առթիվ Տորոնտոյում տեղի ունեցած հանդիսության ընթացքում հստակ հայտարարվեց, որ նախ՝ ՀՀ իշխանության կողմից ներկայացված պատկերը խեղաթյուրված իրականություն էր, ապատեղեկատվություն՝ «յարիր այս վարչախումբին»: Ապա շատ հստակ շեշտվեց. «Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե Հայոց Ցեղասպանությունը ուրացողին եւ հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերածողին: Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե Արցախն ու հայրենի հողերը թշնամուն ծախողին եւ 5000 լուսաւոր տղոց գերեզման ուղարկողին: Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե այսպէս կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրողին եւ դարավոր թշնամու ձեռքը սեղմողին»:

Եվ, որ ոչ պակաս կարևոր է. «Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե իր հոգևոր եղբայրները անպատվող ու հայոց եկեղեցին նսեմացնողին»:

Փաստորեն, չնայած Փաշինյանի ջանքերից, այս մի պառակտիչ հարվածն էլ ձախողվեց: Ու չի բացառվում, որ այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ, չնայած իշխանությունների գործադրած ջանքերին, եկեղեցականներն ու հայ ժողովուրդը միակամ են, ավելի է նյարդայնացրել ՔՊ ղեկավարին, ուստի նա ավելի մեծ թափով է ցանկանում հարձակվել Եկեղեցու վրա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՇրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ