Դավաճանը նրանք են, որ 20-30 տարի երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել եւ հողից ու փայտից դիրքեր. Հայկ Սարգսյան (Video)
ՔաղաքականությունNews.am-ը գրում է․
Ես այս ամբիոնից ուզում եմ դիմել ուժային կառույցների ղեկավարներին՝ ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին, որպեսզի շատ արագ Երեւանում վերականգնեն հասարակական կարգը. Այսօր առավոտյան մի շարք սադրիչներ՝ ունենալով նձնական շահեր փակել են ԱԺ մուտքները եւ սադրանքներ են գործել մի շարք պատգամավորների մուտք գործելու ժամանակ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին,ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Ես դիմում եմ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին, խնդրում ու պահանջում եմ, որ շատ արագ Երեւանում վերականգնվի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների: Բազմաթիվ քաղաքացիներ վերջին օրերին ինձ գրում եւ ասում են, որ եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստպված կլինենք պաշտպանել մեր կողմից ընտրված պատգամավորներին եւ իշխանությանը»,-ասաց նա: