Լրահոս
Կարևոր


Այս մակարդակի խաղերում ամենափոքր սխալը պատժվnւմ է. Սանդրո Պերկովիչ

Սպորտ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» 41-ամյա գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է Ռումինիայում կայացած «Ունիվերսիտատյա Կրայովայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրի (1:1) ոչ-ոքի ավարտված հանդիպումը։

Պերկովիչը հայտնել է, որ գոհ է ինչպես խաղից, այնպես էլ արդյունքից՝ հաշվի առնելով վերջին 15 րոպեների լարվածությունը, երբ «Նոայի» դարպասին մեծ ճնշում էր գործադրվում:

«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին ձեռք բերված միավորի համար: Կարծում եմ՝ մենք բավականին լավ հանդիպում անցկացրինք: Հատկապես հպարտ եմ առաջին խաղակեսով, չնայած «Կրայովայի» առավելությանը: Խաղացինք ճիշտ այնպես, ինչպես պլանավորել էինք, և ունեցանք երկու-երեք լավ հնարավորություն գոլ խփելու համար: Ցավոք, չկարողացանք օգտվել դրանցից: Այս մակարդակի խաղերում ամենափոքր սխալը պատժվում է:

Երկրորդ խաղակեսում 1։0 հաշվի պայմաններում հոգեբանորեն չընկճվեցինք, ցույց տվեցինք բնավորություն և կարողացանք հավասարեցնել խաղը: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ արժանի էինք այս միավորին:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրպագուներին, ովքեր եկել էին այս հիանալի մարզադաշտ և ստեղծեցին հրաշալի մթնոլորտ, թեև նրանց 99 տոկոսը մեր դեմ էր: Նման ստադիոնում խաղալը մեծ հաճույք էր:

«Կրայովան» շատ ուժեղ թիմ է: Վերլուծության ընթացքում նկատել էինք, որ նրանց լավագույն խաղացողներից մեկը ձախ պաշտպանն է: Նրա կողմից է գալիս բազմաթիվ վտանգավոր գործողություններ և գոլեր: Այդ պատճառով այս անգամ պաշտպանությունում ընտրեցինք ասիմետրիկ մոտեցում՝ Հելդերին հանձնարարելով հետևել նրանց ձախ պաշտպանին, որին մեր նախախաղային վերլուծության ընթացքում համարել էինք ամենավտանգավոր խաղացող:

Մենք բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք շատ ուժեղ հակառակորդի դեմ: Նրանց դարպասապահը որոշ պահերի վճռորոշ դեր խաղաց: Ես գոհ եմ խաղից: Դեռ երեկ ասել էի ֆուտբոլիստներիս, որ ֆուտբոլում արդյունքները կարող են անկանխատեսելի լինել, բայց այն վճռականությունը, կիրքն ու զգացմունքները, որոնք նրանք ցույց տվեցին, անհավատալի էին:

Հպարտ եմ նրանցով: Կարևոր չէր՝ կհաղթեինք, թե կպարտվեինք, կարևոր էր, թե ինչպես կկառավարեինք խաղը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ: Մենք տիրապետեցինք խաղին թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության ժամանակ և անցկացրինք արտակարգ հանդիպում»,-եզրափակել է նա:

Սա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ