Լրահոս
Կարևոր


Վաղուց են բոլոր «կարմիր գծերը» հատված. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին նորմալ մարդկանցից շատերը նշում են, որ Փաշինյանը «կարմիր գծեր» է հատում: Մարդիկ նկատի ունեն ոչ միայն Ազգային եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմն, ընդհանուր առմամբ, այլև կարգալույծ արված նախկին քահանայի, գործնականում աշխարհիկության վերադարձված անձնավորության «պատարագի» մասնակցելն ու դրա հետ կապված անընկալելի դրսևորումները:

Այդ դիտարկումն, իհարկե, տեղին է և համապատասխանում է իրականությանը, քանի որ իսկապես Նիկոլ Փաշինյանը «կարմիր գծեր» է անցնում կամ հատում: Սակայն փոքր-ինչ տարօրինակ է այն զարմանքը, որ նկատվում է հիշյալ արձանագրումն անող հայրենակիցների արձագանքներում: Այո, տարօրինակ է զարմանքը, քանի որ Նիկոլ Փաշինյանը իր գործունեության ընթացքում, առավել ևս՝ որպես վարչապետ պաշտոնավարելու մոտ 7,5 տարվա ընթացքում այդ ե՞րբ «կարմիր գծեր» չի հատել:

Չէ, իսկապես, այդ ե՞րբ է եղել, որ Փաշինյանը չի հատել «կարմիր գծեր», այն է՝ հանրային, քաղաքական, հասարակական, հոգևոր ու մշակութային կյանքում, նաև այսպես ասենք՝ կենցաղային հարթության վրա հարաբերություններում ընդունված նորմեր ու սահմաններ չի անցել:

Հատե՜լ... Ի՞նչ հատել, Փաշինյանը ամենակոպիտ ձևերով տրորտակ է տվել այնքան «կարմիր գծեր», որ դրանք իրար կպցնելու դեպքում մոլորակի հասարակածը գերազանցող կարմիր ժապավեն կստացվեր:

Ի՞նչ է արել Փաշինյանը: Հասարակության մի հատվածին հանել է մյուսի դեմ, հետո մի երրորդ հատվածին՝ այդ երկուսի դեմ: Հարազատին՝ հարազատի, քրոջը՝ եղբոր դեմ է հանել: Անդադար ատելություն ու թշնամանք է սերմանել, սևի ու սպիտակի է բաժանել:

Հաջորդը. շարունակաբար ու բացահայտ ստել է, հետո սկսել «կռուտիտներ» անել: Իր ուժայիններին շարունակաբար հրամայել է հարձակվել ընդդիմախոսների վրա: Երկրի կառավարումն իրականացրել ու իրականացնում է խայտառակորեն վատ, փնթի, անտակուգլուխ: Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ ու աղետ է բերել ու մարդկային, տարածքային, նաև պատմամշակութային անդառնալի կորուստներ է պատճառել:

Այնքան «կարմիր գծեր» է հատել, որ Ազգային եկեղեցու, հայ հոգևորականության վրա հարձակվելու և հալածանքների ենթարկելու «կարմիր գիծն» ի՞նչ է, որ չհատի: Դա Փաշինյանի ու նրա մերձախավի համար խնդիր չէ: Չէ, իրոք, իրենց համար ի՞նչ խնդիր է՝ ոտնատակ տալ ազգայինը, պատմությունը, կրոնը, ոտնատակ տալ Եկեղեցին, արժեքները:

Երևի արժե՞ հիշեցնել, թե էլ ինչ «կարմիր գծեր» է հատել Փաշինյանը: Այն ի՞նքը չէր, որ 2008-ի մարտի 1-ին հետևողականորեն շարունակում էր բորբոքել Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված բազմության կրքերը՝ գործնականում հրահրելով ու խրախուսելով բախումները: Ու այն ժամանակ, երբ արդեն այդ ամենի հետևանքով մարդիկ էին զոհվել թե՛ ոստիկանության զորքերի, թե՛ հավաքված բազմության շարքերում, Փաշինյանը բղավում էր, որ իր հոգին փառավորվում է: Այդ ի՞նքը չէր բղավում ղարաբաղցիներին Երևանից քշելու մասին... Ու դեռ այն ժամանակ նա իշխանություն չուներ, ընդդիմադիր էր «աշխատում»:

Հարցն այն է, որ Հայաստանում միշտ էլ եղել է իշխանության համար պայքար, ինչը բնական է: Բայց ոչ մի անգամ ոչ մի հիմնական ընդդիմադիր լիդեր չէր հատել հնարավոր ու անհնար բոլոր «կարմիր գծերը»: Ու պատահական չէ, որ 2018-ին, երբ Փաշինյանն արդեն զգացել էր իշխանությունը զավթելու հոտը, կենդանի մարդկանց դռների առաջ... դագաղի կափարիչներ էին դնում ու ցնծում: Էլի մի տրորված «կարմիր գիծ», որը հետո ամբողջ ազգի քթից եկավ: Բուտաֆորիական «դագաղներ» ճոճելով իշխանության եկած Փաշինյանը հազար-հազարավոր իրական դագաղներ բերեց Հայաստանին...

Մի՞թե «կարմիր գծի» հատում չէ այն իրողությունը, որ կանխամտածված կերպով հրապարակում հավաքված ժողովրդին դեմ տվեցին «քառօրյա պատերազմի» իրական հերոսի կեղծ «պապիկ», որ սուտուփուտ և կրքեր բորբոքող բաներ արտասանեց:

Մի՞թե «կարմիր գծի» հատում չէր անվանի ու աշխարհահռչակ մարզիկների հանդեպ յուրօրինակ վրեժխնդրությունը միայն այն բանի համար, որ իր «թավիշին» չէին աջակցել: \

Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում հատեց այնպիսի «կարմիր գիծ», ինչպիսին է իր կողմից հակառակորդ ընկալվողների տուն և ընտանիք մտնելը: Որևէ մեկին հետապնդելու համար նրա քրոջ, հոր, հարազատի վրա քննիչ-մննիչ, ոստիկան-մոստիկանով հարձակվելը: Դա արդեն նորմ է դարձել: Ինչպես Փաշինյանի համար սովորական մի բան է համատարած բոլորին գաղտնալսելը, ուրիշների անձնական նամակագրության, անձնական կյանքի ինչ-ինչ տվյալներ ստանալու համար պետական հատուկ ծառայությունների հնարավորություններն օգտագործելն ու այդ «տվյալները» հանրայնացնելը կամ դրանցով հրապարակայնորեն շանտաժ անելը:

Բայց ավելի ահավոր «հատումներ» կան: «Կարմիր գծի» հատում, անգամ՝ տրորտակում է այն, որ Փաշինյանը հազարամյակներով ու բնիկ հայկական Արցախը ճանաչեց ադրբեջանական տարածք:

«Կարմիր գծի» ոտնակոխում է Արարատն ուրանալը:

«Կարմիր գծի» հատում է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը:

Հապա Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին զազրախոսությո՞ւնը: Երկրի նախկին ղեկավարների, ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ կին պատգամավորների հասցեին ինչ ասես՝ ասելը, ԱԺ ամբիոնից ուղիղ հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնելը...

«Կարմիր գծի» հատում էր Եռաբլուրի «առումը»՝ զոհվածների ծնողների նկատմամբ ֆիզիզկական բռնի ուժ գործադրելով:

Ո՞ր մեկն ասես, ախր, ո՞ր մեկը...

Սա է: Փաշինյանի գրեթե ամբողջ «գործունեությունը» կարմիրգծահատիչ է:

Այնպես որ, պարզ է, թե ով է Փաշինյանը մանավանդ «կարմիր գծեր» անցնելու առումով: Հարցն այն է, թե ովքեր են նրանք, ովքեր մղվում են նրա հետ «կարմիր գծեր» անցնելու, աններելի մեղքերով ծանրաբեռնվելու:

Թեպետ, արժե նկատել, որ այդ մղվողները գոնե վերջերս որոշակիորեն նվազել են: Չէ, անհամեմատ զգալիորեն են նվազել, ու դա մեծ հույս է տալիս, որ մեր երկրում ամեն ինչ դեռ վերջնականապես կորած չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա Մանուկյան