Լրահոս
Կարևոր


Երբ լեգիտիմալույծներն ուզում են որոշել մեր Ազգային եկեղեցու ճակատագիրը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում իր նախաձեռնած և քաղաքացիական անձի կողմից իրականացված հանդերձավորված բեմականացումից՝ կեղծ «պատարագից» հետո, ասում են, խորը ընկճախտի մեջ է: Ու նա, անկասկած, լուրջ պատճառներ ունի նման անկումային տրամադրության համար: Նախ՝ համայն հանրությանը ակնհայտ դարձավ, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, նաև նրա կոչին արձագանքած սակավաթիվ յուրայինները զրոյական հարգանք ունեն հայոց ազգային-ավանդական արժեքների նկատմամբ: Երկրորդ. ոչ միայն ինքը՝ Փաշինյանը, այլև բոլորը տեսան, որ ՔՊ-ի ղեկավարն ու նրա իշխանությունը ունեն նմանապես զրոյական աջակցություն հասարակության կողմից: Պարզ ասած՝ ոչ մի աջակցություն էլ չունեն:

Տեսեք. մի ամբողջ շաբաթ պետական ու ռեպրեսիվ մարմինների ամենաանընդունելի կիրառմամբ, անգամ քպականներին, պատկերավոր ասած՝ «հոսանքահարելով» («տոկի տալով»), համազգեստը սովորական հագուկապով փոխարինած ոստիկաններով-բանով, հազիվ մի քանի հարյուր հոգի էին հավաքել իրենց հանրահավաքին մասնակցելու: Այսինքն, եթե Հովհաննավանքի փաշինյանական «պատարագի» հետ կապված մի կողմ դնես վարչական ռեսուրսը, մի կողմ դնես ոստիկաններին, ԱԱԾ ու ՊՊԾ-ականներին, ապա տակը գրեթե բան չի մնա: Դրա մասին հանգամանորեն խոսել ենք դեռ նախորդ հրապարակման մեջ, ուստի այստեղ լրացուցիչ չմանրամասնենք:

Ի՞նչ է անում Փաշինյանը՝ բացահայտ ձախողումը որևէ կերպ սվաղելու համար: Նա շարունակում է համառել: Թերևս նաև այն պատճառով, որ առանձնապես շատ տարբերակներ էլ չունի: Հայտարարում է, թե առաջիկա կիրակի էլ է Հովհաննավանքում «պատարագ» բեմադրություն անելու, հասկանալի է՝ քպական քարոզիչ Ստեփանի մասնակցությամբ (հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ ոչ մեկ այլ կարկառուն քպական պատգամավորի, կամ պաշտոնյանի, կամ շարքային քպականի, ի՞նչ տարբերություն):

Ավելի «գեղարվեստական» կնայվեր, եթե ՔՊ-ի համար հաջորդ «պատարագը» կատարեր, ասենք, «կարմիր բերետների» հրամանատարը՝ առանց զգեստափոխվելու: Իսկ ի՞նչ է եղել, որ: Ի՞նչ է, «Հայր մերը» չգիտի՞, թե՞ խաչը չի կարող բռնել: Վերջում էլ, օրինակ՝ ոչ թե բուրվառը այսուայնկողմ կտաներ, այլ մի երկու ձայնային-բեկորային «մարդասիրական» նռնակ կգմփացներ:

Իսկ եթե առանց սարկազմի...

Տեսեք, Նիկոլ Փաշինյանը երեկ էլ ի «փայլատակեց», թե՝ «կարգալույծ եղածը չի կարող քահանայի կարգալույծ անել»: Փաշինյանը նկատի ունի, որ Ամենայն հայոց կաթողիկոսն, իբր, կարգալույծ եղած է, ուստի նա չի կարող կարգալույծ հռչակել ՔՊ-ի «սրտի քահանա» Ստեփան Ասատրյանին (կամ որևէ այլ հոգևորականի):

Նախ՝ Փաշինյանը կա՛մ ի ցույց է դնում մեր Ազգային եկեղեցու կանոնական հարցերում իր թերիմացությունը, կա՛մ, որ ավելի հավանական է, միտումնավոր է խեղաթյուրում իրողությունները, ինչը իր գործելակերպն է նաև այլ հարցերում:

Ամենից առաջինը. նախքան որևէ հոգևորականի կարգալույծ հռչակելը, նրան վերաբերող հարցը հանգամանորեն քննում է ՀԱԵ այսպես ասենք՝ «կարգապահական հանձնաժողովը», եթե կուզեք՝ «էթիկայի հանձնաժողովը»: Դրանից հետո է միայն հարցը ներկայացվում Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությանը:

Փաշինյանի ասածի մեջ կա նաև տրամաբանական խզում և անհեթեթություն: Ո՞րն է այդ խզումը:

Ահավասիկ. բանն այն է, որ Գարեգին Երկրորդը գահակալում է արդեն շուրջ 26 տարի: Այդ ընթացքում ձեռնադրվել ու քահանա են օծվել (նաև այլ հոգևորական աստիճանների դեպքում) տասնյակ ու տասնյակ հոգևորականներ: Այդ շարքում է նաև հիշատակված Ստեփան Ասատրյանը: Այդ ինչպե՞ս է, որ Փաշինյանն իր համար մի այլ կարգի ատելի Կաթողիկոսի կողմից Ստեփանի ձեռնադրումն ու օծումը (թեկուզ որևէ եպիսկոպոսի միջոցով) ընդունում է, իսկ, այ, կարգալույծ հռչակվելը չի ընդունում:

Ամենից կարևորն ու էականը. Եկեղեցում կարգերի ու կարգալուծության խնդիրները լուծվում են Եկեղեցու ներսում: Որոշ «արագ ընկալողների» համար հատուկ կրկնենք. դա Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար խնդիրն է: Խնդիր, որին աշխարհիկ անձինք, առավել ևս պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը միջամտելու ոչ մի իրավունք չունեն: Էլ ավելին, վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից նման միջամտությունը օրինականության, սահմանադրական կարգի կոպտագույն խախտում է: Սա՝ առաջին:

Երկրորդը՝ Կաթողիկոսն ընտրվել է Ազգային-եկեղեցակա սրբագումար ժողովի կողմից: Այդպես է մեր Եկեղեցու կարգը: Ու ինքը՝ Փաշինյանը (ընդհանրապես՝ ցանկացած մեկը) շատ փոքր մեկն է, որպեսզի խախտի այդ ժողովի կատարած ընտրությունը, փորձի վերանայել կամ խեղաթյուրել: Սա ոչ ՏԻՄ ընտրության արդյունք է, ոչ էլ (մեղա քեզ, Տեր)՝ ՔՊ վարչության:

Իսկ ինչ վերաբերում է կարգալույծ լինելուն, ապա Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու, մեր պատմամշակութային ժառանգության գլխին այնքան աղետներ ու ավերներ են բերել, որ ընդհանրապես ծպտուն իսկ հանելու տեղ չունեն: Ոչ մի տեղ: Չունեք դուք դրա բարոյական իրավունքը: Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Ղազանչեցոցը թշնամուն հանձնած, ավել ին՝ թշնամապատկան ճանաչողները ինչպե՞ս կարող են առհասարակ Եկեղեցու, հավատի մասին ինչ-որ բան ասել, դեռ մի բան էլ՝ զազրախոսել Վեհափառի ու Եկեղեցու սրբազանների հասցեին:

Ու նորից՝ ախր, ով ինչից է խոսում:

Նիկոլ Փաշինյանն այնքան աղետ ու ողբերգություն է բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին, որ արդեն պետք է մի 15 անգամ պաշտոնալույծ լիներ:

Ավելին, ինքն արդեն որոշակիորեն լեգիտիմալույծ է եղել: Ու դա ակնհայտ երևաց նաև անցած կիրակի Հովհաննավանքում: Արդեն եվրոպական գործիչներն էլ չեն թաքցնում, որ Փաշինյանը գործնականում ավտոկրատ է, մեկը, որ սոցցանցերում կարծիք հայտնելու համար 30-40 ոստիկանով հարձակվում է մեկ մարդու վրա: Ստացվում է՝ լեգիտիմալույծ ավտոկրատ:

Մյուս կողմից՝ Փաշինյանի սատելիտներն էլ սկսել են Հայ առաքելական եկեղեցին համեմատել այլ կրոնական կազմակերպությունների հետ: Ասում են՝ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն է, ինչպես Հայաստանում գրանցված մյուսները: Դե, բարև ձեզ, ինչպես ասում են: Դա ևս կոպիտ վրիպում է: Հայ առաքելական եկեղեցին նաև սահմանադրորեն իր առանձնահատուկ դիրքն ու տեղը ունի: Այո, կարող են լինել և կան այլևայլ «կրոնական կազմակերպություններ», բայց նրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել մեր բազմադարյա եկեղեցու և ՀԱԵ ունեցած դերի ու նշանակության հետ:

Ու, ընդհանրապես, մի՛ շփոթեք ձեր խառնափնթոր ձվածեղն Աստծո շնորհի հետ: Պարզապես մի շփոթեք, որովհետև առանց այդ էլ մոլորվել եք ձեր գործած աններելի մեղքերի հորձանուտում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Իրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան