Լրահոս
Կարևոր


Այսուհետ այս ձևաչափում պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու առաջիկա անելիքները․ Իվետա Տոնոյան

Քաղաքականություն
Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Սիրելի՛ ընկերներ,
այսուհետ այս ձևաչափում պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու առաջիկա անելիքները։ Թեպետ մշտապես օպերատիվ կապի մեջ եմ լրատվամիջոցների իմ գործընկերների հետ, հանրային հաշվետվության այս ձևաչափը կդառնա տեղեկատվության տրամադրման գործուն մեխանիզմներից մեկը։
 
1․ Այսպիսով, տեղեկացնեմ, որ այսօր պետական գրանցում է ստացել «Առաջարկ Հայաստանին» հասարակական կազմակերպությունը: Սա լինելու է հետաքրքիր գաղափարների հավաքագրման պլատֆորմ: Ինչո՞ւ գնացինք այս ճանապարհով, որպեսզի ապացուցենք, որ սա լինելու է վերկուսակցական ու վերքաղաքական հարթակ, որտեղ մասնագիտական ներուժ ունեցող մարդիկ չեն կաշկանդվի երկրի առջև ծառացած խնդիրների լուծման մեխանիզմներ առաջարկել: Մենք վստահ ենք, որ կառուցողական դաշտում, մասնագիտական ներուժի համախմբմամբ ու օգտագործմամբ հնարավոր է հասնել լուրջ ու էական արդյունքների։
 
2. Օրեր առաջ հայտարարվել էր «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության մեկնարկի մասին, որին արդեն միացել են մարզաշխարհի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Ցավոք, երիտասարդության շրջանում առկա մի շարք արատավոր երևույթներ, օրինակ թմրամոլությունը, դարձել է մեր ժամանակների չարիքը և դրա դեմ պայքարը պահանջում է միասնական ջանքեր։ Սրանից զատ առողջ ապրելակերպի գաղափարների քարոզումը, ուսանողական սպորտի զարգացման անհրաժեշտությունը, հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մեր ընկերների և եղբայրների՝ մարզվելու և սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածումը կարող է լուրջ հիմնաքար հանդիսանալ երիտասարդների համախմբման գործում։ Վստահ եմ, որ այս նախագիծը մեծ ապագա է ունենալու։ Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը նախատեսում է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ այս նախաձեռնության շրջանակներում հանդիպումների շարք սկսել։ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի, ոչ օլիմպիական մարզաձևերի միության, ծնողական և ուսուցչական համայնքների, պետական և մասնավոր կառույցների համատեղ ջանքերով, վստահաբար հնարավոր է հասնել առավելագույն արդյունքի։
 
3. 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանը, ով Գագիկ Ծառուկյանի որոշմամբ նշանակվել էր ՀԱՕԿ նախագահի օգնական, սկսել է ակտիվ աշխատել։ Էրիկը համակարգելու է վիրավորում ստացած զինծառայողների մարզվելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ուղղված ծրագրերը։ Ծառուկյան ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել վիրավոր մեր եղբայրների մարզվելուն, վերականգնվելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները։ Առաջիկա օրերին մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ երիտասարդներ կսկսեն անվճար մարզվել «Օլիմպավան»-ում։
 
4. Հատիսի գագաթին լայն թափով շարունակվում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը: Առ այսօր կառուցման գործընթացին խորհրդանշական մասնակցություն են ունեցել հազարավոր կամավորներ՝ արվեստի, մշակույթի, սպորտի ներկայացուցիչներ, մարզերից ու արտերկրից մեր բազմաթիվ հայրենակիցներ, որոնք նաև մասնակցության հավաստագրեր են ստացել։ Հիսուս Քրիստոսի արձանը բնականոն ու ինքնաբուխ կերպով հիրավի վերածվում է ազգային կառույցի, որտեղ յուրաքանչյուրը ցանկանում է դառնալ կերտվող պատմության մի մասնիկը։ Այս օրերին ևս կամավորների այցելությունները շարունակվում են:
 
 
 
 

ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ Ֆարմանյան